քաղաքականություն

Երեք ամսից

05.12.2007

Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք այսօր կիսո՞ւմ է 2007թ. ԱԺ ընտրություններից հետո շրջանառվող այն տեսակետը, թե ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի ընտրություններում այլընտրանք չունի, Սերժ Սարգսյանը երեկ ասել է. «Հիմա ես չեմ ցանկանում կարծիք հայտնել` կա՞ այլընտրանք, թե՞ ոչ: Միակ չափանիշն ընտրությունից ընտրություն սոցհարցումների արդյունքներն են: Հայաստանում վերջին ժամանակներում աշխարհահռչակ մասնագիտացված ընկերություններ սոցհարցումներ արեցին եւ …

կարդալ ավելին

Կույս մնալով հաճույք ստանալու գաղտնիքը

05.12.2007

Թեեւ իշխանությունները ջանում են տարբեր թեկնածուների միջոցով զանազան երանգներ մտցնել քաղաքական դաշտի մեջ, սակայն արդեն այսօր ակնհայտ է, որ իրականում ամեն ինչ սեւ-սպիտակ է: Ու թեեւ բոլորն էլ հասկանում են, որ ՀՀ նախագահի պաշտոնի համար հիմնական պայքարն ընթանալու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու գործող վարչապետ Սերժ Սարգսյանի միջեւ, սակայն հասկանալի է, որ նրանցից …

կարդալ ավելին

Լսումներ են կազմակերպում

05.12.2007

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-20-ը կանցկացվեն «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումներ: «Կարծում եմ, այս առումով կան քիչ, թերի ասված բաներ, շատերը փորձում են գլխավոր կնճիռները շրջանցել, բայց որքան բաց խոսենք եղած կնճիռների, խնդիրների մասին, այնքան նաեւ հասարակությունն ավելի մեծ հնարավորություն կունենա մասնակցելու այդ խնդիրների լուծմանը, քանի որ դա չի …

կարդալ ավելին

Օպերացիան հաջողվեց

05.12.2007

Կիրակի օրը Ռուսաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները։ Թեեւ վերջնական արդյունքները կհայտարարվեն մի քանի օրից, սակայն նոր խորհրդարանի պատկերն արդեն պարզ է։ Եվ այդ պատկերը ոչ մի անսպասելի բան չի պարունակում։ «Ջախջախիչ» հաղթանակ տարավ «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցությունը՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ (քվեների ավելի քան 63%-ը)։ Անհրաժեշտ 7%-անոց շեմը հաղթահարել են եւս երեք կուսակցություն՝ …

կարդալ ավելին

Ինչպես են կոփում «ազգային հեղափոխության թեկնածուին»

05.12.2007

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը սկսեց եւ հետաձգեց ՀՀ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության դեմ «Նոր Ժամանակներ» կուսակցության հայցադիմումի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Անձնագրերի եւ վիզաների վարչությունը ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանին վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք չի տրամադրել: Իսկ առանց այդ տեղեկանքի ՆԺԿ նախագահը 2008թ. նախագահական ընտրություններում որպես թեկնածու …

կարդալ ավելին

Պետք է «ստոպ տալացվի»

05.12.2007

Երեկ նման ձեւակերպումներով է արտահայտել իր մտքերը ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը` անդրադառնալով Ղարաբաղյան պատերազմի մասին վերջին շրջանում սկսված «բացահայտումներին»: «Ես խնդրելու եմ նաեւ Սամվել Բաբայանին, որ ինքն իրենց համագումարում հայտարարեց, որ ասելու է իրենց, ուղղակի երեւի թե պետք է ստոպ տալացվի երկու կողմից, եւ չգիտեմ, թե ինձ կհաջողվի՞ դա, թե՞ ոչ, բայց, համենայնդեպս, ցանկալի չէ …

կարդալ ավելին

1+1

05.12.2007

Հայաստանի ԱԺ-ն երեկ քննարկել է Իրաքում հայկական խաղաղապահ ուժերի առաքելությունը եւս մեկ տարով երկարաձգելու հարցը: Քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա այսօր: Արտաքին հարաբերությունների հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին: Դեմ են արտահայտվել հանձնաժողովի երկու անդամներ, այդ թվում՝ հանձնաժողովի ՀՅԴ-ական նախագահ Արմեն Ռուստամյանը: ՀՀ-ն Իրաքում խաղաղապահ առաքելություն է իրականացնում 2005-ից` լեհական հրամանատարության ներքո: Հայկական …

կարդալ ավելին

Հերթ-ականը

05.12.2007

Երեկ սեփական կուսակցության համագումարին 10 րոպե ուշացումով դահլիճ մտավ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրա մտնելուն պես դահլիճում հավաքված ՕԵԿ-ականներն անմիջապես ոտքի կանգնեցին ու սկսեցին վանկարկել` «Ար-թուր, Ար-թուր», հետո անմիջապես բոլորը միասին սկսեցին գոռալ` «հաղ-թա-նակ»: ՕԵԿ-ականներն այդ ժամանակ թափահարում էին նաեւ իրենց նստատեղերի մոտ նախապես դրված Ա. Բաղդասարյանի նկարով թռուցիկները: Ամենաուշագրավը, սակայն, այն էր, որ նրանք …

կարդալ ավելին

«ԳԵԼԼԱՊԸ»՝ ՀՀ նախագահական ընտրությունների մասին

05.12.2007

«Գելլապը» ԱՄՆ-ում «Ջորջ Գելլապը միշտ գիտեր, թե ով է լինելու Ամերիկայի նոր նախագահը»,- այսպես է գրում արեւմտյան մամուլը «Գելլապ» հայտնի ինստիտուտի հիմնադրի մասին: Քաղաքական կանխատեսումների բնագավառում առաջնության դափնին պատկանում է այս ընկերությանը, որն իր կանխատեսումները սկսել է 1936թ. եւ սխալվել է միայն մեկ անգամ` 1948թ.: Ջորջ Գելլապն ու նրա աշակերտները 15 անգամ ճիշտ կանխատեսում են …

կարդալ ավելին

Նոր ստուգումնե՞ր

05.12.2007

Մեր տեղեկություններով, ստուգումներ են սպասվում «Հայէկոնոմբանկում», որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է Սուքիասյան ընտանիքին: Ըստ ամենայնի, Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցություն հայտնած գործարարին սպասվում են նոր փորձություններ: Մեր աղբյուրը չի բացառում, որ ՀՀ խոշորագույն բանկերից մեկը ստուգումների արդյունքում կանգնի լուրջ խնդիրների առաջ, եւ որպես հետեւանք` կարող է տեղի ունենալ նաեւ սեփականատիրոջ փոփոխություն:

կարդալ ավելին

Ազատվել է` հանուն…

05.12.2007

Արման Մելիքյանը, ով օրերս հայտարարել էր ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցելու իր ցանկության մասին, ազատվել է ԼՂՀ նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդականի պաշտոնից:

կարդալ ավելին

Հանդիպել է ԺՈՒԿ-ին

05.12.2007

Դեկտեմբերի 1-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի հետ: Այս անգամ Լ. Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ թե Ալեքսանդր Արզումանյանը, այլ` ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին իրադրության, ապագա զարգացումների եւ առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: Լ. Տեր-Պետրոսյանը նաեւ շնորհակալություն է …

կարդալ ավելին

Ընտրությունն էմոցիոնալ է կամ պարտադրված

05.12.2007

– Պարոն Հովհաննիսյան, Դուք թե՛ աշխատանքի, թե՛ մասնագիտության բերումով ծանոթ եք այլ երկրների քաղաքական մշակույթին: Ի՞նչ եք կարծում, նախագահական ընտրություններից առաջ Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները որքանո՞վ են համապատասխանում քաղաքակիրթ չափորոշիչներին: – Նման հեղհեղուկ քաղաքական մթնոլորտը շատ բնորոշ է նորանկախ պետություններին, ուր հասարակության տարբեր խմբեր չեն գիտակցում իրենց սոցիալական հստակ պատկանելությունը եւ չեն սովորել պաշտպանել իրենց …

կարդալ ավելին

Ստորագրել է

05.12.2007

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 30-ին ստորագրել է Հատուկ քննչական ծառայության մասին ՀՀ օրենքը, նաեւ` ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը:

կարդալ ավելին

Հայտարարություն

05.12.2007

Հայաստանում գործող բոլոր, այդ թվում եւ՝ հակադիր քաղաքական ուժերը համամիտ են այն հարցում, որ 2008 թվականի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների որակը վճռական նշանակություն է ունենալու երկրի ապագայի համար: Ընտրությունների ազատության եւ արդարության կարեւոր չափորոշիչներից մեկը տեղեկատվության մատչելիությունն է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնության համար տեղեկատվության տպագիր միջոցները տարբեր պատճառներով մատչելի չեն եւ ներքաղաքական զարգացումների …

կարդալ ավելին

Իրար հեռացնում են

03.12.2007

«Ընդդիմադիր կուսակցության լուծարումը ձեռնտու է միայն իշխանությանը, իսկ թե ովքեր են դա իրականացնում՝ ակնհայտ է»,- «Ա1+»-ին ասել է «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր անդամ Վաղարշակ Հարությունյանը՝ նկատի ունենալով ՀՌԱԿ-ի հզորացման միտումով ԱՎ-ի լուծարման ալբերտբազեյանական պլանը: Հարցին, թե նախագահական ընտրություններում ո՞ւմ կաջակցի կուսակցության՝ Վ. Հարությունյանի թեւը, վերջինս պատասխանել է. «Մենք ոչ մի դեպքում չենք պաշտպանի այն թեկնածուին, …

կարդալ ավելին

Չի ուզում մեկնաբանել

03.12.2007

Ի պատասխան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ինքը Սերժ Սարգսյանին Հայաստան է բերել ոչ թե ԼՂՀ-ից, այլ` Մոսկվայից, քանի որ վերջինս ԼՂՀ-ից «արտաքսված» էր, երեկ Սերժ Սարգսյանն ասել է. «Ի՞նչը մեկնաբանեմ, ակնհայտ սո՞ւտը, մեկնաբանելու բան չկա այդտեղ: Ցանկացած լրագրող, ով այդ թեմայով զբաղվում է, կարող է վերցնել ու տեսնել, թե ԼՂՀ ինքնապաշտպանության …

կարդալ ավելին

Տարբերություն չի տեսնում

03.12.2007

Վերջերս գործարար Հրանտ Վարդանյանը հայտարարել էր, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին: Դա տարօրինակ էր նրանով, որ Վարդանյանը միշտ համարվել է պրոդաշնակցական գործարար, իսկ նրա որդիներից մեկն էլ ներկայումս ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ է: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում ՀՅԴ Գերագույն ժողովին մասնակցող Հրանտ Վարդանյանը հերթական անգամ հայտարարել է Սերժ Սարգսյանին …

կարդալ ավելին

Սա շարժում է հանուն Հայաստանի անկախության

03.12.2007

Հարցազրույց Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնական գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Արզումանյանի հետ – Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ իրականացվող հակաքարոզչության համատեքստում այսօր խոսվում է Ղարաբաղյան պատերազմի որոշ դրվագների մասին, որոնց մասին կարծեք թե ցանկացած դեպքում չպետք է խոսվեր: Մասնավորապես, խոսքը Սամվել Բաբայանի հայտարարությունների մասին է: Չե՞ք կարծում, որ ինչ-ինչ բացահայտումները կամ դրանց սպառնալիքները արդեն վտանգավոր են դառնում …

կարդալ ավելին

«Իմ անունից թող խաղեր չտան»

03.12.2007

Օրերս լրատվամիջոցներում հրապարակում էր եղել այն մասին, թե «Ազգային Միաբանություն կուսակցության» Գավառի տարածքային կազմակերպության ներկայացուցիչ Պապին Գալոյանը համաձայն չի եղել կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի` ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելուն: Երեկ Պ. Գալոյանը հայտարարություն էր տարածել, որում նա նշում է. «Դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ նոյեմբերի 27-ին կայացած ԱՄ նախագահության նիստում ես իմ գործընկերների հետ կողմ եմ …

կարդալ ավելին