քաղաքականություն

Դիմում եվրապաշտոնյաներին

26.11.2007

Ինչպես հայտնի է, նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատվին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ առաջին նախագահը մոտ 2 ժամանոց զրույց է ունեցել մեր երկրում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանում եվրոպական հանձնաժողովի պատվիրակության երեւանյան գրասենյակի ղեկավարն ու Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությունը: Քննարկվել են …

կարդալ ավելին

Ուզում է առաջադրվել

26.11.2007

«Ժառանգություն» կուսակցության վարչությունն ակնկալում է, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն «անմիջապես կվերանայի ու կբավարարի Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին Հանրապետության հռչակումից բխող քաղաքացիություն շնորհելու հանրային պահանջը»: Այս մասին ասված է «Ժառանգության» երեկ տարածած հայտարարության մեջ: «Հայաստանի Հանրապետության հռչակումից ի վեր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը բազմիցս դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Միաժամանակ նա նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարարն է, …

կարդալ ավելին

«Ես վերցրել եմ Տեր-Պետրոսյանի նետած ձեռնոցը»

26.11.2007

ՀՀ նախագահի աշխատակազմին առընթեր Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը տարբեր հարցերի վերաբերյալ պարբերաբար հետազոտություններ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ է անցկացնում ու դրանք զեկուցում երկրի ղեկավարին: Այնպես որ, ըստ Գ. Իսագուլյանի` Հանրապետության ղեկավարը քաջատեղյակ է երկրում եւ նույնիսկ երկրից դուրս տեղի ունեցող ցանկացած իրադարձության նկատմամբ հասարակության տրամադրվածությանը: Միայն …

կարդալ ավելին

Ադրբեջանը բողոքում է

26.11.2007

«Հարավային Կովկասում բացվել է հակառուսական եւս մեկ ճակատ. Ռուսաստանի հանդեպ անբարյացակամ տրամադրված Վրաստանին այժմ միացել են նաեւ Ադրբեջանի իշխանությունները, որոնք պաշտոնական Մոսկվային մեղադրում են Lեռնային Ղարաբաղը զինելու մեջ»,- երեկ գրել է ռուսաստանյան «Կոմերսանտը»: Թերթի փոխանցմամբ՝ երկուշաբթի երեկոյան Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Վրաստանից ռուսական ռազմամթերքի տեղափոխումը Հայաստան վտանգ է ստեղծում առանց այն էլ լարված …

կարդալ ավելին

Լուրջ էֆեկտ չի լինի

26.11.2007

«2008թ. բյուջեի շուրջ թամաշա են սարքել,- երեկ հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: -Ընդհանուր առմամբ, անշուշտ փորձել են իրենց փողը մի քիչ պակասեցնել: Բայց լուրջ էֆեկտ չի ստեղծվի, որովհետեւ պետությունը պատրաստ չէ ընտրություններից առաջ որեւէ լուրջ բարեփոխումների գնալ: Իսկ ընտրություններից հետո այդ մասին կարելի է մոռանալ»: Երեկվա հանդիպման համար «Հայելի» ակումբը շաբաթներ շարունակ փորձել է …

կարդալ ավելին

Խոսքերին չեն հավատում

26.11.2007

Երեկ համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան ՀԴԿ նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նորընտիր առաջին փոխնախագահ Արամ Գ. Սարգսյանը եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրանք հիմնականում խոսեցին տնտեսական հարցերի շուրջ: Ա. Մինասյանը նշեց, որ 2008թ. պետբյուջեն պետք է նախանշի երկրի զարգացման հիմնական ուղղությունները, այդ թվում` թե մրցունակության ինչպիսի աստիճան է մեր երկիրն ունենալու 2008-ին: Նրա …

կարդալ ավելին

Հակասությունների միասնություն

26.11.2007

Ըստ առաջինի` ամեն ինչ կարգին է, տղաներ: Այդպես էլ պետք է լիներ, մենք պատմության օբյեկտիվ շրջան ենք ապրում: Չէ՞ որ մեր անկախությունն ու մեր պետությունն ընդամենը 15 տարեկան են` մանկական տարիք պետության համար: Չէ՞ որ մենք չենք զարմանում, օրինակ, 18-րդ դարում Եվրոպայում իշխած բարքերի վրա: Դե, ուրեմն, պատկերացրեք, որ զարգացման մակարդակով մենք դեռ գտնվում ենք …

կարդալ ավելին

Խորհուրդ խորին ու խորհրդարանական

26.11.2007

Վիճակագրությունը որոշակի իմաստով գործիք է, որով կարելի է չափել աշխատանքը: Որքան ես գիտեմ՝ խորհրդարանական վիճակագրություն, որպես այդպիսին, չկա: Փոխարենը վստահաբար կարող ենք պնդել, որ ՀՀ Ազգային ժողովն իր աշխատանքներում ամենաթափանցիկ մարմինն է: Որքան էլ որ Հանրային հեռուստատեսությունը մոնտաժի ԱԺ նիստերի հեռարձակումը: Խորհրդարանական ինտերնետ կայքում բավարար տեղեկություն կա, որով հնարավոր է հասկանալ ու գնահատել իշխանության այս …

կարդալ ավելին

Էս էի՞ք ուզում

26.11.2007

«Բռնցքամարտի ալամ աշխարհի չեմպիոն» Իսրայել Հակոբկոխյանն աճուրդի է հանել իր «Բարի կամքի երկրորդ խաղերի» մեդալը, որպեսզի 2008թ. նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը: Առաջադրման համար անհրաժեշտ է 8 մլն դրամ գրավ: Սակայն մեդալը կվաճառի միայն հայ ազգի ներկայացուցիչներին, թեկուզ, եթե Իլհամ Ալիեւը ցանկանա աստղաբաշխական գումարով գնել այն: «Այնպիսի ընտրագրավ են դրել, որ Հայաստանում ապրող մարդիկ հալալ …

կարդալ ավելին

Մինի ընտրություններ

26.11.2007

Նոյեմբերի 24-ից սկսած 5 օրվա ընթացքում ՀՅԴ-ն կանցկացնի նախագահի թեկնածուի իր ընտրությունները, որի միջոցով էլ, ըստ ՀՅԴ ԳՄ մամլո խոսնակ Սպարտակ Սեյրանյանի` կպարզի, թե հասարակությունը դաշնակցական թեկնածուներ Արմեն Ռուստամյանից եւ Վահան Հովհաննիսյանից որին է գերադասում տեսնել ՀՀ նախագահի թեկնածուի կարգավիճակում: Սակայն անհասկանալի է, թե ինչու է ՀՅԴ-ն նման շոուներ կազմակերպում, եթե հայտարարում է, որ այդ …

կարդալ ավելին

Պատրաստ է վերադարձնել

21.11.2007

ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է մեր թերթի նախորդ համարում հրապարակված տեղեկությունը, որ Հարկային պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում նաեւ իրեն պատկանող ընդհանուր առմամբ 8 ընկերություններում, այդ թվում՝ «Զարգացման հայկական բանկում», Չարենցավանի տրիկոտաժի ֆաբրիկայում, «Հարսնաքար» համալիրներում: Ստուգումները դեռ չեն ավարտվել, սակայն, Ռ. Հայրապետյանի փոխանցմամբ, արդեն տասնյակ միլիոնավոր դրամի խախտումներ են …

կարդալ ավելին

Կողմնորոշվել է

21.11.2007

Գործարար Հրանտ Վարդանյանը երեկ հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Հ. Վարդանյանը դա պայմանավորել է Սերժ Սարգսյանի «աշխատանքային կարողություններով»: Նա հաստատել է, որ ներկայումս Հարկային պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում «Գրանդ տոբակո», «Գրանդ քենդի» եւ իրենց ընտանիքին պատկանող «առեւտրային մի կազմակերպությունում»: Վարդանյանը ասել է սակայն, որ ստուգումների արդյունքում չարաշահումներ չեն …

կարդալ ավելին

Ազարյանը տեսել է

21.11.2007

Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում առաջարկել էր նախագահական ընտրությունների քվեաթերթիկները տպագրել արտասահմանում` վստահեցնելով, թե հակառակ դեպքում կեղծիքներ կկիրառվեն: Երեկ ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն անդրադառնալով այդ առաջարկին՝ ասել է. «Ազատ, արդար եւ թափանցիկ» ընտրություններ կազմակերպելու Լ. Տեր-Պետրոսյանի «հմտությանը» մենք բազմիցս ականատես եղել ենք, մասնավորապես` 1995թ. խորհրդարանական եւ 1996թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Այնպես որ` ավելի ճիշտ կլինի …

կարդալ ավելին

Պատասխանել է

21.11.2007

Երեկ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Գրանդ Հոլդինգ» ընկերության թղթի արտադրության, «Հայրենիք» եւ «ԱՐ» հեռուստաընկերությունների վերազինման ու նոր մասնաշենքի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նոյեմբերի 16-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի` «ավգյան ախոռները մաքրելու» մասին առաջարկին, ինչպես նաեւ՝ պատրաստակամությանը` ընտրվելու դեպքում 3 տարի անց ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից, ասել է. «Երեւի համարում է, որ 3 տարին բավական …

կարդալ ավելին

Մտափոխվել են

21.11.2007

Մեր տեղեկություններով, ՀՀԿ նախընտրական շտաբը տեղակայվելու է ոչ թե Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքում, ինչպես հրապարակվել էր մամուլում, այլ Հանրապետական կուսակցության գրասենյակում: Հիշեցնենք, որ շտաբի պետը լինելու է փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, պետի տեղակալները` Կարեն Կարապետյանն ու Գալուստ Սահակյանը: Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, բացի Վարդան Վարդանյանից, լինելու են եւս երկուսը: Երեկ մեզ չհաջողվեց պարզել, թե ովքեր …

կարդալ ավելին

Անուն-հայրանունով

21.11.2007

Մեր աղբյուրների հավաստմամբ` ԱԺ նորընտիր փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը երեկ փոխել է իր աշխատասենյակի բոլոր փականները: Ա. Պետրոսյանի այս քայլը որեւէ մեկը չի կարողանում բացատրել, մանավանդ, որ այս սենյակում մինչ իր նստելը, եղել է իր կուսակից Իշխան Զաքարյանը: Ի դեպ, նույն աղբյուրների հավաստմամբ` երեկ Ա. Պետրոսյանը մեկ այլ որոշում է կայացրել. իրեն անունով դիմողներին նա հորդորել …

կարդալ ավելին

«Պատասխանատվության» գինը

21.11.2007

ՀՀ նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն` երեկ ավարտվել է հեռուստաընկերությունների կողմից նախընտրական քարոզչության շրջանում թեկնածուներին տրամադրվող եթերաժամի սակագինը որոշելու ժամկետը եւ «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաընկերությունները հրապարակել են նախընտրական գովազդի 1 րոպեի գները: Ըստ այդմ, Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության մեկ րոպեի համար սահմանել է՝ 80.000, «Արմենիան»` 130.000, «Շանթը» եւ ԱԼՄ-ն` 120.000, «Հ2»-ը …

կարդալ ավելին

Առաջին բողոքի երթը՝ հյուսիսային պողոտայով

21.11.2007

Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն երեկ Ազատության հրապարակից բողոքի երթ էր կազմակերպել դեպի կառավարության շենք: Երթի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժ. Սէֆիլյանին եւ նրա զինակից, ազատամարտիկ Վ. Մալխասյանին: Հիշեցնենք, որ վերոնշյալ անձինք ձերբակալվել էին դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին: Նրանք մեղադրվում էին ինչ-որ փակ հանդիպման ժամանակ «ՀՀ սահմանադրական …

կարդալ ավելին

«Ոչ ամեն գնով»

21.11.2007

«Կարող եմ վստահեցնել մեր ժողովրդին, որ մեր առջեւ խնդիր ենք դրել՝ Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորել հնարավորինս շուտ եւ արագ, բայց ոչ ամեն գնով: Ես սա ցանկանում եմ շեշտել: Ոչ ամեն գնով»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Հ1-ին տված հարցազրույցում: Ըստ նրա` ԼՂՀ հարցն այսօր էլ կարելի է լուծել, «եթե հրաժարվենք մեր իրավունքներից, եթե …

կարդալ ավելին

Խաչակնքվում են

21.11.2007

«Նոր Ժամանակներ» կուսակցության մամուլի ծառայությունը երեկ պատասխանել է ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրությանը, որտեղ հերքվում են ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի այն մեղադրանքները, թե ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները ճնշումներ են կիրառում արմատական ընդդիմադիր դիրքորոշում ունեցող անձանց հանդեպ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Ա. Կարապետյանի հայտարարությունները գնահատել էր՝ որպես «սադրիչ, ստահոդ հերյուրանք», որոնք նպատակ ունեն նրան ներկայացնել որպես ԱԱԾ կողմից «հալածյալ», …

կարդալ ավելին