Ազարյանը տեսել է

21/11/2007

Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում առաջարկել էր նախագահական ընտրությունների քվեաթերթիկները տպագրել արտասահմանում` վստահեցնելով, թե հակառակ դեպքում կեղծիքներ կկիրառվեն: Երեկ ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն անդրադառնալով այդ առաջարկին՝ ասել է. «Ազատ, արդար եւ թափանցիկ» ընտրություններ կազմակերպելու Լ. Տեր-Պետրոսյանի «հմտությանը» մենք բազմիցս ականատես եղել ենք, մասնավորապես` 1995թ. խորհրդարանական եւ 1996թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Այնպես որ` ավելի ճիշտ կլինի իր խորհուրդներն ուղղի իր շրջապատի ընտրակեղծարարներին: Ինչ վերաբերում է քվեաթերթիկների տպագրմանը արտասահմանում, ապա ԿԸՀ-ն դրանում որեւէ անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ այդ գործընթացն իրականացվում է հրապարակային եւ հանրության համար թափանցիկ»: