Մտափոխվել են

21/11/2007

Մեր տեղեկություններով, ՀՀԿ նախընտրական շտաբը տեղակայվելու է ոչ թե Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքում, ինչպես հրապարակվել էր մամուլում, այլ Հանրապետական կուսակցության գրասենյակում: Հիշեցնենք, որ շտաբի պետը լինելու է փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, պետի տեղակալները` Կարեն Կարապետյանն ու Գալուստ Սահակյանը: Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, բացի Վարդան Վարդանյանից, լինելու են եւս երկուսը: Երեկ մեզ չհաջողվեց պարզել, թե ովքեր են լինելու մյուս երկուսը ԲՀԿ-ից: