Խաչակնքվում են

21/11/2007

«Նոր Ժամանակներ» կուսակցության մամուլի ծառայությունը երեկ պատասխանել է ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրությանը, որտեղ հերքվում են ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի այն մեղադրանքները, թե ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները ճնշումներ են կիրառում արմատական ընդդիմադիր դիրքորոշում ունեցող անձանց հանդեպ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Ա. Կարապետյանի հայտարարությունները գնահատել էր՝ որպես «սադրիչ, ստահոդ հերյուրանք», որոնք նպատակ ունեն նրան ներկայացնել որպես ԱԱԾ կողմից «հալածյալ», իսկ ինքը` ՆԺԿ առաջնորդը, որակվում է որպես Հայաստան «հյուրախաղերի» եկած գործիչ: Ի պատասխան ԱԱԾ հաղորդագրության, երեկ ՆԺԿ-ից պատասխանել են բառացիորեն հետեւյալը. «Եթե մեզ ինչ-որ բան թվում է, ապա մենք սովորաբար խաչակնքվում ենք, որովհետեւ հավատում ենք Աստծուն` ի տարբերություն ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի: Եթե պարոն Հակոբյանին է ինչ-որ բան թվում, եւ նա չի խաչակնքվում, ապա դա կանի դատարանում, ուր ստիպված կլինի ներկայանալ մեր հայցադիմումի պահանջով»: