Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է, որ կառավարությունը հարկային վարչարարության առումով անցնում է ռիսկային ստուգումների քաղաքականության: Նաեւ պարզաբանել է, թե դա չի նշանակում, որ ստուգումների են ենթարկվելու բոլոր տնտեսվարողները: «Համապարփակ բոլորին չենք ստուգելու, եւ այն հաշվետվությունները, այն գործողությունները, որոնք կստեղծեն կասկածներ հարկային մարմինների մոտ, միայն այդ օբյեկտներում կամ այդ գործարարների …
կարդալ ավելինՀԺԿ քաղխորհրդի երեկվա նիստում քննարկվել է 2008թ. նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրելու հարցը: Խորհրդի անդամներն առաջարկել են ընտրությունների գնալ սեփական թեկնածուով, սակայն Ստեփան Դեմիրճյանը հրաժարվել է՝ տալով որոշակի բացատրություններ: Մոտ 2 ժամ տեւած խորհրդի նիստում ընդունվել է հայտարարություն, որում ասվում է. «Հաշվի առնելով, որ առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմադիր ուժեղ բեւեռով հանդես գալու նպատակով Ստեփան Դեմիրճյանը …
կարդալ ավելինԵրեկ «Արմպրոդէքսպո-2007» ցուցահանդեսի ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանում տեղի ունեցած ստուգումներին եւ իրար հակասող մտքեր արտահայտեց: «Ես բոլոր մանրամասներին չեմ տիրապետում, երեւի պարտավոր չեմ տիրապետել»,- ասաց Ռ. Քոչարյանը: Քիչ անց, սակայն, պարզվեց, որ նախագահը լավ էլ տիրապետում է խնդրին: «Կցանկանայի նաեւ այս առիթը օգտագործելով …
կարդալ ավելինՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն օրեր առաջ պատրաստակամություն էր հայտնել ՀՀԿ ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի-Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ Հանրային հեռուստաեթերով բանավեճ անցկացնելու վերաբերյալ: Արդյոք ՀՀԿ-ն պատրա՞ստ է նման բանավեճերի. այս հարցին ի պատասխան, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է. «Նախընտրական բուն շրջանում վստահաբար կլինեն տարբեր տեսակի բանավեճեր թեկնածուների, նաեւ …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանի նոյեմբերի 13-ի հրամանագրով Սեյրան Ավագյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից եւ նշանակվել ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ չորս տարի պաշտոնավարման ժամկետով: Նախագահի մեկ այլ հրամանագրով Լիլիթ Գեւորգյանն ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից՝ նշանակվելով ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով:
կարդալ ավելինԵրեկ Կառավարության Նիստերի դահլիճում մեկնարկեց «Արմպրոդէքսպո-2007»` արդեն 7 տարի անընդմեջ կազմակերպվող գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդեսը, որին մասնակցում էին ալկոհոլ, պահածոներ, մսամթերք, կաթնամթերք, հացամթերք, հյութեր ու հանքային ջուր եւ ծխախոտ արտադրող մոտ 60 ընկերություններ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մոտեցավ բոլոր տաղավարներին, համտեսեց ներկայացված սննդամթերքի գրեթե բոլոր տեսակներից: Վերջում նա իր տպավորությունները …
կարդալ ավելին«Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի որդի` գործարար պատգամավոր Միքայել Վարդանյանը panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ կատարվող իրադարձությունների մասին տեղյակ չէ: «Ես նրա հետ չեմ կապվել եւ չեմ կարող մամուլի գրածների վրա հիմնվելով ինչ-որ մեկնաբանություն ասել»,- նշել է Մ. Վարդանյանն՝ ի պատասխան Հարկային պետական մարմինների կողմից Սուքիասյանների ընտանիքին …
կարդալ ավելինԱԺ-կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները վարչապետ Սերժ Սարգսյանին հարցեր ուղղեցին Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» ձեռնարկությունում սկսված ստուգումների վերաբերյալ: Անահիտ Բախշյանը` մեջբերելով Սերժ Սարգսյանի նախօրեին արած հայտարարությունը, թե ամենակարեւոր խնդիրը երկրում բարոյահոգեբանական լավ մթնոլորտի ձեւավորումն է, հետաքրքրվեց. «Հավատում ենք ձեր հայտարարությանը, բայց մտահոգված ենք այդ ստուգումներով, որովհետեւ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովումը կարելի էր իրականացնել …
կարդալ ավելինԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում հանդիպել է դիվանագիտական առաքելության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը: Նույն օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է նյույորքաբնակ մի շարք հայ գործարարների հետ՝ …
կարդալ ավելինՉի բացառվում, որ առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունը կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որովհետեւ ՀՔԴՄ-ի ու ՀՀԿ-ի ծրագրերը համահունչ են: Այս մասին երեկ հայտարարել է ՀՔԴԿ նախագահ Խոսրով Հարությունյանը: Վերջինս կարծիք է հայտնել, թե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարող այլընտրանք լինել ներկա իշխանություններին եւ ավելի շատ այլընտրանք է ընդդիմության մյուս թեկնածուների համար: …
կարդալ ավելին«Միջազգային ճգնաժամերի խմբի»՝ երեկ հրապարակված զեկույցում առաջարկվում է ուժեղացնել Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցչի դերը եւ օգտագործել Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի շրջանակներում իրականացվող վերանայումներն ու ֆինանսավորումը ոչ միայն ինստիտուցիոնալ զարգացման եւ մարդու իրավունքների, այլեւ վստահության ամրապնդման համար: «Միջազգային հանրությունը պետք է լուրջ ճնշում գործադրի խաղաղության հասնելու համար: Օգնության ֆինանսական գործիքները պետք է պայմանավորել առաջընթացով, եւ գործուն …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում 2007 թվականին եղավ այն, ինչ եղավ 2006-ին կամ 2005-ին, այսինքն՝ ոչինչ էլ չեղավ: Գալիք տարվա ընթացքում էլ կարգավորման գործընթացում էական փոփոխություններ հազիվ թե լինեն: Նախօրեին «Պրեսսինգ» ակումբում «Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի» կազմակերպած՝ ղարաբաղյան խնդրին նվիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Քննարկմանը մասնակցում …
կարդալ ավելինՄոտ մեկ ամիս առաջ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բելգիա կատարած այցի ժամանակ հայտարարեց` եթե ինքը փող ունենար, ապա կներդներ միայն Հայաստանում: Քանի որ, վերջին շրջանում, մեր քաղաքական գործիչները (թե իշխանական, թե ընդդիմադիր) սկսել են մեղադրել լրագրողներին կողմնակալության կամ, ասենք, իրենց արտահայտած մտքերը հատվածաբար (մոնտաժված) մեկնաբանելու մեջ, ապա տվյալ դեպքում մենք կգործենք լրագրողական էթիկայի միջազգային նորմերին …
կարդալ ավելին«Այսօր մենք գտնվում ենք նախընտրական շրջանում, հասարակությունը պետք է նախապատրաստվի ընտրությանը: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է մտածի վաղվա մասին: Եվ դա նախընտրական շեմին բերում է լարվածության: Իսկ Հանրապետական կուսակցությունը, մայիսի 12-ի Ազգային ժողովի ընտրություններում հաղթելուց հետո, բնական է, չէր կարող չունենալ նախագահի թեկնածու: Եթե այսօր որոշ թեկնածուներ խոսում են իրենց քաղաքական կապիտալի մասին, ապա ՀՀԿ-ն հստակ …
կարդալ ավելինՕրերս Բեյրութում, կյանքի 71-րդ տարում, մահացավ Սիմա Թասլաքյանը՝ բանտարկված Ժիրայր Սէֆիլյանի մայրը: Նրա առողջությունը կտրուկ վատացավ որդու ձերբակալությունից անմիջապես հետո: Բանտարկության ձգձգվելու մասին հերթական լուրը ստանալուց հետո, մի քանի օր առաջ նա դարձյալ տեղափոխվել էր հիվանդանոց: Անահիտ Բախշյանի եւ «Ժառանգություն» խմբակցության այլ պատգամավորների միջնորդությամբ Արդարադատության նախարարությունը որոշում էր կայացրել՝ մոր մահվան առիթով 1-2 օրվա արձակուրդ …
կարդալ ավելին«Angus Reid: Global Monitor» պարբերականը հրապարակել է առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերող հերթական սոցհարցման արդյունքները։ Հարցումն անցկացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։ Հարցմանը մասնակցել են 1000 հոգի՝ պատասխանելով հետեւյալ հարցին՝ ո՞ւմ օգտին կքվեարկեիք նախագահական ընտրությունների ժամանակ։ Պատասխաններն այսպիսին են՝ Սերժ Սարգսյան՝ 31.9%, Գագիկ Ծառուկյան՝ 12%, Արթուր Բաղդասարյան՝ 11.2%, Լեւոն Տեր-Պետրոսյան՝ 3.8%։
կարդալ ավելինԱԺ-ն երեկ փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ փոխխոսնակ ընտրեց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արեւիկ Պետրոսյանին: Առաջադրվել էին երեք թեկնածուներ, որոնցից մեկն ինքնաբացարկ հայտնեց: Ուշագրավ է, որ ընտրության ընթացքում երկու քվեաթերթիկ կորել է: Քվեարկությունից առաջ ՀՀԿ-ականներն առաջարկել են հաշվի առնել քաղաքական պայմանավորվածությունները: Նման մի կոչ էլ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն է արել: Վերջինիս …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ՀՀ քաղաքացիներին դիմել են կոչով, որում մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ. Ս.թ. նոյեմբերի 16-ին, ժամը 17-ին ձեզ հրավիրում ենք Ազատության հրապարակ՝ մասնակցելու մեր կազմակերպած հանրահավաքին։ Ինչպես նախորդ հանրահավաքի նախօրյակին, իշխանության ներկայացուցիչները՝ ոստիկանները, թաղապետարանների աշխատակիցները, հարկային տեսուչները կփորձեն սպառնալիքներով, անօրինական ստուգումներով, վարչարարական ճնշումներով ձեզ …
կարդալ ավելինՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը պաշտոնապես արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամների նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերը Դատախազություն վերադարձնելու մասին ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական գրությանը եւ վերադարձրել դրանք: ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ` ՀՀ Գլխավոր դատախազության 5 անդամից ձեւավորված աշխատանքային խումբը նոյեմբերի 10-ին, ժամը 14:00-ի սահմաններում այցելել է Լ. Տեր-Պետրոսյանի առանձնատուն, որտեղ …
կարդալ ավելինՆոյեմբերի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան «Դինամո» մարզադահլիճում անցկացված ՀՀԿ 11-րդ համագումարը «եզակի» էր այն առումով, որ ընդդիմության հասցեին հնչեցված ՀՀԿ-ականների կոշտ գնահատականներին իր ելույթով միացավ նաեւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Նա նախ աղոթեց, հետո բարձրացավ ամբիոն ու հույս հայտնեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում «կամբողջանա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ստացած քվեն»: Բայց ամեն …
կարդալ ավելին