Հանդիպումներ ԱՄՆ-ում

16/11/2007

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում հանդիպել է դիվանագիտական առաքելության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը: Նույն օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է նյույորքաբնակ մի շարք հայ գործարարների հետ՝ ձեռնարկատեր Րաֆֆի Մեղրյանի գլխավորությամբ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները, մասնավորապես, գորգագործության զարգացման բնագավառում: ԼՂՀ նախագահն ունեցել է նաեւ այլ հանդիպումներ: Նշենք, որ ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում է՝ մասնակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին: