«Angus Reid: Global Monitor» պարբերականը հրապարակել է առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերող հերթական սոցհարցման արդյունքները։ Հարցումն անցկացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։ Հարցմանը մասնակցել են 1000 հոգի՝ պատասխանելով հետեւյալ հարցին՝ ո՞ւմ օգտին կքվեարկեիք նախագահական ընտրությունների ժամանակ։ Պատասխաններն այսպիսին են՝ Սերժ Սարգսյան՝ 31.9%, Գագիկ Ծառուկյան՝ 12%, Արթուր Բաղդասարյան՝ 11.2%, Լեւոն Տեր-Պետրոսյան՝ 3.8%։