ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը պաշտոնապես արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամների նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերը Դատախազություն վերադարձնելու մասին ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական գրությանը եւ վերադարձրել դրանք: ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ` ՀՀ Գլխավոր դատախազության 5 անդամից ձեւավորված աշխատանքային խումբը նոյեմբերի 10-ին, ժամը 14:00-ի սահմաններում այցելել է Լ. Տեր-Պետրոսյանի առանձնատուն, որտեղ եւ տեղի է ունեցել գործի նյութերի հանձնում-ընդունումը: Կազմվել է արձանագրություն քրեական գործի 61 հատորներն ընդունելու մասին: