ՀՀԿ համագումարին հաջորդած ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք առանձնահատուկ է լինելու նախընտրական շրջանում իր գործելաոճը, ասել է. «Ոչ, ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ մեր նպատակն է լինելու հայ ժողովրդին, առաջին հերթին՝ Հայաստանի քաղաքացիներին, բացատրել մեր ծրագրերի իմաստը, նրանց ցույց տալու Հայաստանի …
կարդալ ավելինՀարգելի տիկնայք եւ պարոնայք, Սիրելի հանրապետականներ, Հարգարժան հյուրեր Առաջին հերթին ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ՝ հանրապետության նախագահի ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ, եւ ընտրությունների արդյունքում էապես փոխվել է մեր կուսակցության կարգավիճակը: Խորհրդարանում այլեւս մենք ունենք մեծամասնություն. սա առաջին հերթին Հանրապետական կուսակցության պատասխանատվությունն է մեր …
կարդալ ավելին– Պարոն Անգալադյան, ընտրությունները ցույց են տալիս, որ հասարակությունն առանձնապես հարգանք չի վայելում նրանց շրջանում, ովքեր ընտրվում են. հասարակական գիտակցության վրա փորձ է արվում ազդել ենթագիտակցական մակարդակով` արթնացնելով մարդկային ցածր բնազդները: Ըստ Ձեզ` այս նախագահական ընտրությունների ժամանա՞կ էլ կաշխատեն ձայներ ստանալու նույն գործիքները: – Երրորդ Հանրապետությունը կառուցում ենք 1828 թվականից: Մեր ներքաղաքական միտքը, ցավոք, ձեւավորված …
կարդալ ավելինՀարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) ավարտել է ստուգումները Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունում, եւ ստուգման արդյունքներն ուղարկելու են Դատախազություն: Ըստ ՀՊԾ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի՝ երեկ տարածած հաղորդագրության, Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր հանդիսացող «Չապ» ՍՊԸ-ում իրականացվող՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման արդյունքում ՀՊԾ-ն հայտնաբերել է, որ 2005 թ. սեպտեմբերից մինչեւ 2007 թ. սեպտեմբեր ընկերությունը հեռուստատեսային գովազդային ծառայությունների մասով …
կարդալ ավելինՀՀ ԿԸՀ-ն իր երեկվա նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրական ցուցակից ՀՀ ԱԺ պատգամավոր գրանցեց Արմեն Ռաֆիկի Մելիքյանին, ով հայտնի է «Շկոլի տղա» մականունով (հայրը` Ռ. Մելիքյանը, բժիշկների շրջանում Շկոլ կեղծանունով էր հայտնի): Ա. Մելիքյանը «Մալաթիա» բժշկական կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահն է: Հիշեցնենք, որ պատգամավորական պաշտոնը թափուր էր մնացել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Զաքարյանի` …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` նախագահի հնարավոր ընդդիմադիր թեկնածուներից մի քանիսը մտադիր են առաջիկայում ներքին օգտագործման համար սոցհարցումներ պատվիրել: Մեր աղբյուրների հավաստմամբ` շատերին հունից հանել են բրիտանական սոցիոլոգիական «Քոմրես» հեղինակավոր կազմակերպության կողմից վերջերս հրապարակած սոցհարցման տվյալները, որոնց անճշտության հավանականությունն, ըստ կազմակերպության տնօրենի` 2,2% է: Հիշեցնենք, որ ըստ «Քոմրեսի» տվյալների` գրեթե բոլոր առումներով առավելությունը տրվում է ՀՀ վարչապետ Սերժ …
կարդալ ավելինՀայաստանի նախագահի ընտրությունները տեղի են ունենալու 2008թ. փետրվարի 19-ին, որը հայտարարվել է նաեւ ոչ աշխատանքային օր: Այդ ամսաթիվը երեկ պաշտոնապես հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը: «ՀՀ Ընտրական օրենսգրքի 88-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ լիազորված եմ հայտնել, որ հանրապետության նախագահի ընտրությունները, համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի, տեղի կունենան 2008 թվականի փետրվարի 19-ին»,- ասել …
կարդալ ավելինԿա ընդդիմության համախմբման հասարակական պահանջ, եւ ակնհայտ է, որ այսօր համախմբման ամենամեծ ներուժն ունի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ արդեն իսկ մի շարք հասարակական, քաղաքական կազմակերպություններ ու մտավորականներ հայտարարել են առաջին նախագահին աջակցելու մասին, եւ աջակցողների շարքն էլ ընդլայնվելու միտում ունի: Երեկ «Հայելի» ակումբում նման տեսակետ հայտնեց «Հայաստանի ժողովրդական կուսակցության» …
կարդալ ավելինՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ հայտարարել է, որ իր հրամանով անցկացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ «Ղարաբաղ» կոմիտեի նկատմամբ 1988թ. հարուցված քր.գործը, որը բացակայում էր ՀՀ Գլխավոր դատախազության արխիվից, 1996թ. նոյեմբերի 6-ին հանձնվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: «ՀՀ գլխավոր դատախազի ներկայիս աշխատակազմի ղեկավարը, որի ծառայակազմում է գտնվում արխիվը, ստորագրել է գրություն, …
կարդալ ավելինԳնահատելով Սուքիասյանների ընտանիքին պատկանող «ՍԻԼ» կոնցեռնի ընկերություններում կատարվող հարկային ստուգումները, որոնց արդյունքում` մասնավորապես՝ «Բջնի» գործարանը հարկադիր պարապուրդի է մատնվել, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը նշել է, թե դա միանշանակ տեղի է ունենում Խաչատուր Սուքիասյանի համոզմունքների պատճառով: «Ուզում եմ նաեւ նշել Խաչատուր Սուքիասյանի արժանապատիվ կեցվածքը, որ նման հետապնդումներից հետո նա մնում է իր համոզմունքներին հավատարիմ: Դա նրան …
կարդալ ավելին«Որսորդների միության նախագահ Սայաթ Դավթյանի սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրականացվել են բոլոր անհետաձգելի քննչական գործողությունները, եւ, կարծում եմ, որ կան հիմքեր, տվյալներ, որոնց օգտագործմամբ Ոստիկանությունը պետք է որ հասնի այդ գործի բացահայտմանը»,- երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
կարդալ ավելինՎրաստանի Գլխավոր դատախազությունը հայտնի գործարար Բադրի Պատարկացիշվիլիին մեղադրել է երկրի պետական իշխանության սահմանադրական մարմինների տապալմանն ուղղված դավադրության մեջ: Երեկ տարածած հաղորդագրության մեջ Վրաստանի Դատախազությունը տեղեկացրել է, թե «տվյալ հարցով կանցկացվեն օրենքով նախատեսված ընթացակարգային բոլոր միջոցառումները»: «Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ՝ Դատախազությունը միջոցներ է ձեռնարկում՝ հարցաքննության նպատակով վրաց մեծահարուստի ներկայությունն ապահովելու համար: Ըստ հաղորդագրությունների, Պատարկացիշվիլին այժմ Լոնդոնում է: …
կարդալ ավելինԲոլոր ժամանակներում էլ աշխարհի հզորները ցանկացել են իրենց շրջապատել գրագետ, գիտության կամ արվեստի բնագավառի փայլուն դեմքերով: Արվեստի, գիտության մարդիկ էլ կա՛մ համակրել են իշխանություններին, կա՛մ ընդդիմացել: Ընդ որում, երկու դեպքում էլ մասնավորապե՛ս արվեստի մարդիկ իրենց համակրանքը կամ դժգոհությունն արտահայտել են իրենց ստեղծագործություններով: Հայտնի են բազում դեպքեր: Օրինակ, Ներոնի մտերիմ բարեկամներից էր բանաստեղծ Վերգիլիոսը (նա, ում …
կարդալ ավելին2008թ. փետրվարի 19-ին նշանակված նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումները, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այսօր հաստատված ժամանակացույցի, կսկսվեն նոյեմբերի 21-ին եւ կավարտվեն դեկտեմբերի 6-ին: ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: ՀՀ նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք …
կարդալ ավելինԱշնան այս մի քանի շաբաթների ընթացքում ձեւավորված մի շարք լուրջ վեկտորներ Երեւանից եկող քաղաքական մտորումները չափազանց կարեւոր են դարձնում. 1. Օսմանյան Կայսրությունում հայերի ցեղասպանության հարցի շուրջ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից դրական որոշումը, 2. վերջին ժամանակներս Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները` սկսած Հրանտ Դինքի սպանությունից մինչեւ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից հայերի ցեղասպանության մասին ընդունված որոշման դեմ Թուրքիայի …
կարդալ ավելինԶԼՄ-ներում տարածված լուրերը, թե ՀՀ կառավարությանն առընթեր Մաքսային պետական ծառայության պետ Արմեն Ավետիսյանը մեկնել է Գերմանիա եւ հնարավոր է այլեւս չվերադառնա՝ իրականությանը չեն համապատասխանում: Իրականում նա առողջական լուրջ խնդիրներ ունի եւ Գերմանիա է մեկնել հետազոտվելու նպատակով:
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ 2008թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Իսկ տեղակալներ են լինելու ՀՀ ԱԺ «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը եւ քաղաքաշինության նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Վարդանյանը:
կարդալ ավելինՆախագահական ընտրությունների օրն, ըստ «Սահմանադրության` փետրվարի 19-ն է, սակայն այդ ամսաթիվը հրապարակելու պաշտոնական իրավունքը վերապահված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ըստ Սահմանադրության, ԿԸՀ նախագահը դա պարտավոր է անել ընտրության օրվանից առնվազն 100 օր առաջ, այսինքն` մինչեւ նոյեմբերի 11-ը: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը Հանրային ռադիոյով, Հանրային հեռուստատեսությամբ անպայման հանդես կգա հաղորդագրությամբ, եւ մինչեւ ամսի 11-ը դա տեղի …
կարդալ ավելինՀՀ Գլխավոր դատախազության արխիվից «Ղարաբաղ» կոմիտեի նկատմամբ 1988թ. դեկտեմբերին հարուցված քրեական գործի անհետացման առիթով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանն «Ազատություն» ռ/կ-ի ասել է. «Եթե մի Դատախազությունում դատախազ է գնդակահարվում իր կաբինետում ու հիմա էլ քրեական գործ է կորել, այն էլ՝ «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործն է կորել, այդ դեպքում այդ Դատախազությունը, որն այդ ամենը չի կարողանում …
կարդալ ավելին«Ադրբեջանում ցանկանում են, որ Հայաստանի նախագահ ընտրվի Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- երեկվա ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա գնահատմամբ` ադրբեջանական լրատվամիջոցներում եւ պաշտոնական շրջանակներում շրջանառվող տեսակետը, թե Ադրբեջանի համար վտանգավոր է, որ իշխանության գա Լ.Տեր-Պետրոսյանը, «կոպիտ բլեֆ է»: Ըստ նրա` Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ Լ.Տեր-Պետրոսյանը չի պայքարելու Արցախի համար, եւ նրանց այդ «բլեֆն» ուղղված …
կարդալ ավելին