ՀՀ ԿԸՀ-ն իր երեկվա նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրական ցուցակից ՀՀ ԱԺ պատգամավոր գրանցեց Արմեն Ռաֆիկի Մելիքյանին, ով հայտնի է «Շկոլի տղա» մականունով (հայրը` Ռ. Մելիքյանը, բժիշկների շրջանում Շկոլ կեղծանունով էր հայտնի): Ա. Մելիքյանը «Մալաթիա» բժշկական կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահն է: Հիշեցնենք, որ պատգամավորական պաշտոնը թափուր էր մնացել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Զաքարյանի` Վերահսկիչ պալատի նախագահ ընտրվելուց հետո: ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն` համամասնական ընտրակարգով ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցված պատգամավորի մանդատը ՀՀ ԿԸՀ որոշմամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է կուսակցության ընտրական ցուցակի հերթական թեկնածուին: