«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ վաղ է համարում խոսել 2008թ. նախագահական ընտրություններին առաջադրվելիք թեկնածուի մասին: Սակայն ԲՀԿ մամլո քարտուղար Բաղդասար Մհերյանն «Ա1+»-ին ասել է, թե իրենք ՀՀԿ-ի հետ ստորագրել են կոալիցիոն հուշագիր, ինչը նշանակում է, որ երկու կուսակցությունները միասին սատարելու են մեկ միասնական թեկնածուի: Ի դեպ, ՀՀԿ համագումարը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, եւ այն կլինի ոչ …
կարդալ ավելինԵրեկ վերջապես ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ազգային Ժողով է ուղարկել Հայաստանի Վերահսկիչ պալատի թեկնածուի անունը: Հիշեցնենք,. որ համաձայն Սահմանադրության՝ այդ իրավունքը վերապահված է հենց ՀՀ նախագահին: Եվ այսպես՝ այդ կարեւորագույն կառույցը ղեկավարելու համար Ռ. Քոչարյանի թեկնածուն ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Իշխան Զաքարյանն է: Իսկ ԱԺ փոխնախագահի թափուր մնացած պաշտոնը, մեր տեղեկություններով՝ …
կարդալ ավելին«Պետք է նաեւ խոստովանել, որ բանակցային գործընթացում որոշակի առաջընթաց կա, բայց այդչափ լավատես չեմ ենթադրելու համար, որ մինչեւ նախագահական ընտրությունները կարելի է կոնկրետ արդյունքների գալ: Բանակցային գործընթացը շարունակվում է, դրանում եւ՛ դրականը կա, եւ՛ բացասականը»,- երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հավաստիացնելով, թե բանակցային գործընթացն ինչ-որ ճանապարհ անցել է, բայց Ադրբեջանի …
կարդալ ավելինՀայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը երեկ հաստատել է շրջանառվող այն լուրը, որ Սերժ Սարգսյանի կենտրոնական նախընտրական շտաբը լինելու է Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքում: «Վարձավճարով տարածքի մի մասը հանձնվում է շտաբին»,- «Ազատությանն» ասել է Ռուբեն Հայրապետյանը: Նրա վկայությամբ՝ վարձավճարի չափը կորոշվի այն ժամանակ, երբ հստակվի, թե որքան տարածք է հանձնվում շտաբին: «Այս շենքում էլի …
կարդալ ավելինՀոկտեմբերի 26-ի բազմահազարանոց հանրահավաքից ժամեր առաջ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մեղրիում շտապեց հայտարարել, թե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդիմության հիմնական թեկնածուն չի լինելու: Նա նշեց, թե կան ընդդիմության 2-3 թեկնածուներ, որոնց վարկանիշն ավելի բարձր է, քան առաջին նախագահինը, ուստի «իրենք» իրենց ուշադրությունը «ոչ հիմնական» թեկնածուի վրա չեն բեւեռի: Առանց Ռ. Քոչարյանի այս հայտարարության էլ …
կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական գործերով տեղակալ Դենիել Ֆրիդն այս շաբաթ Թբիլիսիից կմեկնի Ադրբեջան: Դիվանագիտական աղբյուրներից «Day.az»-ին հայտնի է դարձել, որ այցի շրջանակներում ամերիկացի դիվանագետը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ այլ պաշտոնյաների հետ: Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերություններին, անվտանգությանը, ժողովրդավարությանը, մամուլի հետ կապված իրավիճակին առնչվող եւ այլ հարցեր: «Ազատության» …
կարդալ ավելինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ կրկին հայտարարել է, թե Ադրբեջանը պետք է պատրաստ լինի իր տարածքները զենքով ազատագրելուն: Ալիեւի խոսքերով, երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի բացակայությունը Բաքվին ու Երեւանին ստիպում է ռազմական պատրաստականությունը բարձր մակարդակի վրա պահել:
կարդալ ավելինԿոմկուսի քարտուղար Ռուբեն Թովմասյանը երեկ քննադատել է նախկին եւ ներկա իշխանություններին եւ անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվացմանն ու նախագահի թեկնածու առաջադրվելու մասին նրա հայտարարությանն՝ ասել է, թե «առաջին նախագահը չունի արժանապատվություն եւ պատվախնդրություն, որպեսզի նորից չդիմի այն հանրությանը, ով իրեն հեռացրել է տասը տարի առաջ»: Ավելին, Ռ. Թովմասյանի հավաստմամբ` Տեր-Պետրոսյանն այդպես էլ չի հասկացել, թե …
կարդալ ավելինԵթե ծանոթ չլինեինք այս գումարման Ազգային ժողովի պատգամավորների գործունեությանը, կմտածեինք` սրանք բոլորովին ուրիշ են, որովհետեւ մինչեւ սեփական աչքով չեն տեսնում այս կամ այն փաստաթուղթը, սեփական կարծիք չեն արտահայտում: Սակայն պարզից էլ պարզ է, որ նրանց այս նոր «աշխատելաոճը» պայմանավորված է նրանով, որ նրանց հրահանգված է՝ սեփական կարծիքը, եթե նույնիսկ այն համապատասխանում է իշխանությունների տեսակետներին, բարձրաձայն …
կարդալ ավելին«Քաղաքականության մեջ կոմպրոմատների եւ ատելության մթնոլորտը մեր երկրին ոչ մի լավ բան չի բերի: Մրցակցությունը պետք է ընթանա ոչ թե կոմպրոմատների եւ վարկաբեկումների, այլ ծրագրերի միջեւ, եւ միայն այդ դեպքում երկիրը կշահի»,- ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից հետո իշխանությունների հայտարարությունների կապակցությամբ երեկ «Ա1+»-ի հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: 2008թ. նախագահական ընտրություններում …
կարդալ ավելինՎերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական վերադասավորումներն առավել քան լայն դաշտ պիտի ապահովեին սոցիոլոգիա գիտության համար։ Սոցիոլոգներն օր ու գիշեր պիտի հաշվեին ու հաշվարկեին, թե հասարակական գիտակցությունն ի՞նչ տատանումներ է ունենում առաջին նախագահի հայտնությունից հետո, թե այդ հայտնությամբ ի՞նչ չափով են արժեւորվում եւ որքա՞ն են արժեզրկվում քաղաքական խաղի մյուս դերակատարները։ Մի խոսքով, հասարակական կարծիքի «խուզարկուները» շատ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ արձագանքել է անցած շաբաթավերջին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, որում վերջինս քննադատության էր ենթարկել ներկա իշխանություններին: «Ցավալի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չարությամբ լցված է փորձում վերադառնալ քաղաքականություն: Հենց այդ չարությունը ժամանակին կործանեց ՀՀՇ-ին»,- Երեւանում կառուցված հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է …
կարդալ ավելինՆախընտրական պայքարը սկսված է: Եվ արդեն այսօր կարելի է արձանագրել մեկ փաստ` լինելու է կոմպրոմատների եւ օրիգինալ քայլերի պայքար, որը համեմված է լինելու աշխարհաքաղաքական երանգներով: Եվ թվում էր, թե կոմպրոմատային կոշտ պայքարի պարագայում, որը բխում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 26-ի ելույթից եւ կիրակնօրյա «360 աստիճան» հաղորդման պատասխանից, չպետք է լինի ոչ մի զիջում եւ, առավել …
կարդալ ավելինՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում Ալբերտ Բազեյանի գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցությունը կպաշտպանի ընդդիմության հիմնական թեկնածուին: Կուսակցությունը սեփական թեկնածուով հանդես չի գալու: «Հիմա գնում է քաղաքական ուժերի միաձուլման պրոցես, որի արդյունքում կընտրվի միասնական թեկնածու, ում էլ պատրաստվում ենք սատարել»,- ասում է Ա. Բազեյանը՝ չբացառելով, որ այդ թեկնածուն կարող է լինել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ «Ազգային …
կարդալ ավելինՔաղաքական պայքարն օրեցօր սրվում է, եւ արդեն այսօր ակնհայտ է, որ պայքարն ամենեւին էլ կոռեկտության սահմաններում չի մնալու։ Ավելին. «կոռեկտության սահմաններ» ձեւակերպումն ինքնին էմոցիոնալ ոլորտից է, որովհետեւ մեկի համար կոռեկտությունը մի բան է, մյուսի համար՝ բոլորովին այլ բան։ Ելքը միակն է. ներքաղաքական պայքարը պիտի ընթանա ոչ թե կոռեկտության, այլ օրենքի սահմաններում։ Ուստի հենց այս տեսանկյունից …
կարդալ ավելինԱշխարհը շարունակում է հետեւել, թե ի՞նչ քայլեր կձեռնարկի Թուրքիան այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի Միջազգային հարցերի հանձնաժողովն ընդունեց Օսմանյան Կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչող հռչակագիրը: Թուրք ժողովուրդը վրդովված էր, Անկարայում դրա դեմ բողոքի էին ելել՝ 200, իսկ Ստամբուլում` 500 մարդ: Իսկ թատերական ժեստերի սովոր թուրքական իշխանությունները խորհրդակցելու համար Վաշինգտոնից հետ կանչեցին իրենց դեսպանին` Պետդեպարտամենտին մռութ …
կարդալ ավելինԺիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` երկուշաբթի օրը Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել աննախադեպ խուզարկություն: Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության անվտանգության բաժինը, նույն բաժնի պետ, փոխգնդապետ Վարուժան Եղիազարյանի գլխավորությամբ, խուզարկության են ենթարկել Վարդաշեն ք.հ.-ի բանտախցերը եւ բանտին հարող գաղութի կացարանները: Խուզարկությանը մասնակցել են նաեւ 7 սպաներ, այդ թվում՝ երեք գնդապետներ, քաղաքացիական …
կարդալ ավելինՆոյեմբերի 5-ին հերթական այցով Երեւանում կլինի Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Նախատեսված ժամանակացույցի համաձայն` Թերի Դեւիսը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Այցի ընթացքում գլխավոր քարտուղարը կայցելի նաեւ ԵՊՀ:
կարդալ ավելին«Դեռ վաղ է խոսել` արդյոք համանախագահներին հաջողվե՞լ է ԼՂ բանակցություններում հասնել դրական տեղաշարժի: Մենք այդ մասին տեղեկությունների ենք սպասում նրանցից»,- երեկ Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը` հավելելով, թե այս անգամ համանախագահներն իրենց հետ նոր առաջարկներ կամ նախաձեռնություններ չէին բերել: «Կան մի քանի հարցեր եւ սկզբունքներ, որոնք մնում են բաց, եւ համանախագահները վստահ …
կարդալ ավելինԱդրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Խազար Իբրահիմը երեկ հայտարարել է, որ «ԼՂՀ հակամարտության կարգավորումը կախված է ոչ թե ՀՀ քաղաքականությունն իրականացնող անհատներից, այլ այդ երկրի բռնած դիրքից»: «Այդ հարցը կապված չէ ՀՀ-ի որեւէ քաղաքացու կամ քաղաքական գործչի անձի հետ՝ լինի նա Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ ուրիշ որեւէ մեկը: Խոսքը նրա կողմից առաջադրվող դիրքորոշման, կամքի եւ այն քաղաքականության …
կարդալ ավելին