«Պետք է նաեւ խոստովանել, որ բանակցային գործընթացում որոշակի առաջընթաց կա, բայց այդչափ լավատես չեմ ենթադրելու համար, որ մինչեւ նախագահական ընտրությունները կարելի է կոնկրետ արդյունքների գալ: Բանակցային գործընթացը շարունակվում է, դրանում եւ՛ դրականը կա, եւ՛ բացասականը»,- երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հավաստիացնելով, թե բանակցային գործընթացն ինչ-որ ճանապարհ անցել է, բայց Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե գործընթացներն իրար հետ կապ չունեն: «Այդ պատճառով այսօր լավատեսության հիմքերը մեծ չեն: Սպառնալիքները կան, եւ մեր քաղաքականության մեջ պետք է հաշվի առնենք նաեւ այդ սպառնալիքները»,- հավելել է Ռ. Քոչարյանը: