քաղաքականություն

Ահմադինեջադը գալիս է

23.10.2007

Երկուշաբթի օրը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Նույն օրը կկայանա Ռոբերտ Քոչարյանի եւ Մահմուդ Ահմադինեջադի առանձնազրույցը, որին կհաջորդի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Կողմերը կստորագրեն երկկողմ համագործակցության փաստաթղթեր: Հայաստանի եւ Իրանի նախագահները հանդիպման ավարտին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Մահմուդ Ահմադինեջադը կհանդիպի նաեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ եւ ելույթով …

կարդալ ավելին

Կազմակերպված ակցիա՝ մամուլի ակումբների դեմ

23.10.2007

Ամեն անգամ, երբ միջազգային կազմակերպություններն աշխարհում մամուլի ազատությանը վերաբերող զեկույցներում Հայաստանը դասում են «ոչ ազատ» երկրների շարքին, մեր իշխանություններն անմիջապես նշում են, թե համաձայն չեն դրա հետ, եւ կույր պետք է լինել՝ արձանագրված «առաջընթացը» չտեսնելու համար: Իսկ մեր երկրում ԶԼՄ-ների վիճակը սկսեց գնահատվել «ոչ ազատ», երբ 2002-ին՝ նախագահի ընտրությունից մոտ մեկ տարի առաջ եթերազրկվեցին «Ա1+» …

կարդալ ավելին

Կարագի գնով

23.10.2007

Մեր տեղեկություններով՝ Հերացու անվան Բժշկական համալսարանի հիգիենայի ամբիոնը լաբորատոր ուսումնասիրություններ է կատարել Հայաստան ներմուծված մի քանի տեսակի կարագների նմուշների վրա: Պարզվել է, որ դրանք դեզոդորացված եւ ռաֆինացված բուսական ճարպեր են (մարգարին), որոնք վաճառվում են կարագի անվան տակ եւ, իհարկե, կարագի գնով: Բացի այդ, այս ենթադրյալ կարագը պարունակում է չհագեցած ճարպաթթուներ, եւ նրա մեջ մեծ է …

կարդալ ավելին

Ստուգում են

23.10.2007

Հայաստանում նախագահի առաջիկա ընտրության շեմին ալրաղացը դառնում է ներքաղաքական զարգացումների առանցքային գործոններից մեկը: Ըստ Lragir.am-ի, ալրաղացի գործով ստուգումներ են սկսվել պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի «ՍԻԼ» կոնցեռնում: ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով մեկ այլ պատգամավորից՝ Լեւոն Սարգսյանից գնել էր այդ ալրաղացը, չի թաքցնում իր համակրանքը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ: Ըստ շրջանառվող տեսակետի, ալրաղացում սկսված ստուգումները …

կարդալ ավելին

Պատրաստվում է

23.10.2007

ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի փոխանցմամբ` հոկտեմբերի 26-ի հանրահավաքի համար Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկ ժամանոց ելույթ է պատրաստում: Ըստ նրա` Տեր-Պետրոսյանն իր ելույթում անդրադառնալու է վերջին 10 տարիների ընթացքում գործող իշխանությունների վարած քաղաքականությանը, եւ ներկայացնելու է իր հետագա անելիքները:

կարդալ ավելին

Չկա թողություն՝ առանց ապաշխարանքի

23.10.2007

– Ընդդիմադիր քաղաքական գործիչներից շատերը «ռոմանտիզմ» էին որակել ձեր առաջարկը, թե` երկրի առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է քննարկումներ կազմակերպել ոչ միայն ընդդիմադիր ուժերի հետ, այլեւ իշխանությունների: Սակայն վերջերս ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը չբացառեց, թե առաջիկայում Լեւոն Տեր-Պետրոսյանը կհանդիպի ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարների հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: – Արդեն …

կարդալ ավելին

Ամերիկյան հանդիպումներ

23.10.2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որ նախօրեին Վաշինգտոնից մեկնել է Լոս Անջելես, հանդիպելու է «Լոս Անջելես թայմսի» խմբագրային խորհրդի հետ: Իսկ երեկ Ս.Սարգսյանը հանդիպել է Լինսի հիմնադրամի ղեկավարների հետ: Պենտագոնում ՀՀ վարչապետը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսի, փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավար Ջոն Դանիլովիչի հետ: Ռ. Գեյթսի հետ հանդիպմանը Ս. …

կարդալ ավելին

106 բանաձեւ. ընդամենը հաճելի հուշեր

23.10.2007

Որպես Թուրքիայի կողմից hայերի ցեղասպանությունը չընդունելու հակակշիռ՝ մշտապես բերվում է Գերմանիայի օրինակը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունեց հրեաների Հոլոքոստը: Սակայն, ինչպես պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանն է հիշեցնում` նման անալոգիաներն այնքան էլ տեղին չեն, քանի որ ֆաշիստական Գերմանիան Հոլոքոստն ընդունեց միայն այն պատճառով, որ պատերազմում պարտություն կրեց. «Եթե Հիտլերը, ֆաշիզմը չպարտվեին, որեւէ խոսք հրեաների …

կարդալ ավելին

Իրանի նախագահը կայցելի Հայաստան

20.10.2007

Այս ամսվա ընթացքում Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: ԻԻՀ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Նազարյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ՀՀ ղեկավարության հետ նախատեսված հանդիպումներում կքննարկվեն երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններին առնչվող խնդիրներ: Վերջին անգամ ՀՀ եւ ԻԻՀ նախագահները հանդիպել են 2007թ. մարտի 19-ին Հայաստան-Իրան գազատարի 40 կմ-անոց հատվածի բացման ժամանակ:

կարդալ ավելին

Հանդիպել են

20.10.2007

Երեկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ: ՕԵԿ-ի փոխանցմամբ` նրանք քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաեւ ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր:

կարդալ ավելին

Պետդեպարտամենտը զավզակությո՞ւն է արել

20.10.2007

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւի ընդունումից հետո տեղեկություն հայտնվեց այն մասին, որ թուրքական իշխանությունները ձերբակալել են ՀՀ մոտ 100 քաղաքացիների, ովքեր խախտել են Թուրքիայի հետ վիզային ռեժիմը: Թուրքիայի վարչապետի խորհրդականն արդեն հայտարարել է, որ Թուրքիան պետք է պատժամիջոցներ իրականացնի ՀՀ-ի դեմ, եւ, որ Թուրքիայի իշխանություններն արդեն կազմել …

կարդալ ավելին

Սերժ Սարգսյանը մեկնել է ԱՄՆ

20.10.2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 17-ին մեկնել է ԱՄՆ: Պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի եւ տնտեսական զարգացման, գյուղատնտեսության նախարարները, ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը, ԱԳ նախարարի տեղակալը: Այցի շրջանակներում ՀՀ կառավարական պատվիրակությունը կմասնակցի Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովին ու Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի …

կարդալ ավելին

Նորը լավ մոռացված հինն է,- վստահեցնում է Հմայակ Հովհաննիսյանը

20.10.2007

– Հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքին, որը հրավիրել են Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ. Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, փաստորեն հրաժարվել են մասնակցել մի շարք ընդդիմադիր հզոր ուժեր` «Ազգային Միաբանություն», ԱԺՄ, «Նոր Ժամանակներ» եւ այլն: Չե՞ք գտնում, որ սա այլեւս ապացուցում է, որ ընդդիմությունը դատապարտված է հրաժարվել միասնական թեկնածուով հանդես գալու հեռանկարից: – Միանգամից ասեմ, որ մեզանում հզոր …

կարդալ ավելին

Միասնական թեկնածուն կունենա 41.7 % ձայն

20.10.2007

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան հոկտեմբերի 2-8-ը հարցում է անցկացրել 1000 մարդկանց շրջանակում: Արդյունքները հետաքրքիր են մասնավորապես 2008թ. նախագահական ընտրություններում ընտրողների մասնակցության տեսանկյունից: Հարցման մասնակիցների 60 տոկոսը «Պատրաստվո՞ւմ եք արդյոք քվեարկել նախագահական ընտրությունների ժամանակ» հարցին պատասխանել է՝ «այո»: Փաստորեն, այն պնդումները, թե հասարակությունն անտարբեր է դարձել ընտրական պրոցեսների նկատմամբ, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: «Ո՞ւմ կտայիք Ձեր …

կարդալ ավելին

Ազատ նախագա՞հ, թե՞ ֆորպոստ մենեջեր

20.10.2007

Ինչ ուզում եք՝ ասեք, ես սորոսյան հեղափոխություններին չեմ հավատում։ Ես չեմ հավատում, որ մեկն՝ ինչքան էլ հարուստ լինի, կարող է կառավարել մարդկանց (բազմությունների) իղձերը։ Գուցե օգնի, աջակցի, ասենք, ցուցարարներին բուլկի բաժանի, բայց հեղափոխություն առաջացնել չի կարող, եթե չկա դրա ներքին պահանջը։ Դրսի ուժի ազդեցության մասին խոսակցությունները չափազանցված են, եթե չասեմ՝ անհիմն։ Դրսի ուժի մասին խոսակցությունները …

կարդալ ավելին

Բարոյական հաղթանակի անբարոյական պտուղները

20.10.2007

«Ձրի պանիրը միայն թակարդում է լինում» Ժողովրդական ասացվածք Անցած շաբաթ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի նախագիծը հավանություն ստացավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովում: Չի բացառվում, որ պալատի խոսնակ Նենսի Փելոսիի թեթեւ ձեռքով օրինագիծը մինչեւ դեկտեմբերի 1-ն ընդգրկվի լիագումար նիստի օրակարգում: Հիշեցնեմ, որ անցած շաբաթվա դրությամբ՝ Ներկայացուցիչների պալատի 435 անդամներից 225-ը (փաստացի մեծամասնությունը) աջակցում …

կարդալ ավելին

Իսկ ի՞նչ տվեց 106-րդ բանաձեւը Հայաստանին

20.10.2007

106-րդ բանաձեւի ընդունումը Հայաստանում եւ Սփյուռքում ցնծությամբ ընդունվեց, բայց դրա միջազգային արձագանքները, մեղմ ասած, տարօրինակ էին։ Սկզբում Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, թե այդ բանաձեւի ընդունումը լրջորեն կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին, բայց չանցած մի քանի օր՝ նույն Թուրքիայի իշխանությունները սկսեցին քննարկել ոչ թե ԱՄՆ-ի, այլ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ Դա հասկանալի է. թուրքերն ԱՄՆ-ին պատժել չեն կարող, …

կարդալ ավելին

Նախագահական ընտրություններ – 2008. ո՞ւմ ընտրել

20.10.2007

Շարունակում ենք ներկայացնել 2008թ. կայանալիք նախագահական ընտրությունների մասին տաքսու վարորդների վերլուծությունները: Թեեւ պաշտոնապես դեռ հայտարարված չեն նախագահի հնարավոր թեկնածուների անուններն, այդուհանդերձ, վարորդները որոշ մարդկանց մասին կանխատեսումներ են անում: «Ո՞վ պիտի պատասխան տա» Վարորդ Վազգենը զայրացած ասում է. «Մեր երկրում ոչ մի բանն էլ օրենքով սահմանված պաշտոնական հայտարարությունից հետո չի արվում, էդ թվում նաեւ՝ նախագահի թեկնածուների …

կարդալ ավելին

Այսօր Սփյուռքը պետք է օգնի հենց Հայաստանին

20.10.2007

«The Washington Post» թերթը այսպիսի խորագրով հոդված է տպագրել, որում մասնավորապես ասվում է. «Պատկերացնո՞ւմ եք՝ ինչերի կարող էր հասնել հայկական սփյուռքը, եթե այն նույնքան համառորեն ձգտեր իր պատմական հայրենիքում ժողովրդավարության հաստատմանը, որքան Կոնգրեսի պաշտոնական ճանաչմանը, որ 100 տարի առաջ հայերը դարձել են ցեղասպանության զոհ: Հնարավոր է, այդ դեպքում ժամանակակից Հայաստանը կլիներ ոչ պակաս ժողովրդավարական երկիր, …

կարդալ ավելին

Սէֆիլյանին տեղափոխել են

20.10.2007

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին երեկ ԱԱԾ մեկուսարանից տեղափոխել են Վարդաշենի քրեակատարողական հիմնարկ: Այս մասին այսօր «Ա1+»-ին տեղեկացրել է Ժիրայր Սէֆիլյանի փաստաբան Արայիկ Զաքարյանը: Սէֆիլյանի հետ նույն գործով ազատազրկման դատապարտված Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի տեղափոխման մասին առայժմ որեւէ լուր չկա: Սէֆիլյանի տեղափոխման մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության …

կարդալ ավելին