«Այսօր աշխարհը չի կարող ղեկավարվել մի երկրի կողմից: Յուրաքանչյուր երկիր գոյության իրավունք ունի»,- Մոսկվայում ելույթ ունենալով Բաումանի անվան տեխնիկական համալսարանում` հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Ըստ նրա` չկան մյուսներից ավելի շատ իրավունքներ ունեցող երկրներ: «Ես ԱՄՆ-ի բարեկամն եմ, բայց դա չի նշանակում, որ ես տարաձայնություններ չունեմ ԱՄՆ-ի հետ: Բարեկամ լինել, չի նշանակում՝ լինել վասալ»,- …
կարդալ ավելինԸստ իրավապաշտպանների` խոսքի ազատության առումով վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում հետընթաց է արձանագրվել: Նման հայտարարություն նրանք արել են երեկ կայացած ասուլիսում: Օրինակ, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մեջբերելով «Freedon House»-ի 2007 թվականի եռագույն քարտեզը, նկատել է. «Կանաչ` որտեղ խոսքի ազատությունը երաշխավորված է, դեղին` որտեղ կիսաազատ է, եւ մանուշակագույն` որտեղ խոսքի ազատությունը չկա: ԱՊՀ երկրների մեջ …
կարդալ ավելինՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Եվրախորհրդարանի Արտաքին կապերի հանձնաժողովի նիստում երեկ սենսացիոն հայտարարություն է արել: Նա «բացարձակապես անպատեհ» համարելով Lեռնային Ղարաբաղի խնդիրը ՄԱԿ-ի շրջանակներում քննարկելու` Ադրբեջանի առաջարկը, հայտարարել է, թե, Հայաստանի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորման բանակցությունների միակ պատշաճ տեղն է: Իսկ սենսացիան այն է, որ Օսկանյանն այնտեղ հայտարարել է, թե ԵԱՀԿ-ի շրջանակներում բանակցությունները …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի միջամտությամբ հոկտեմբերի 8-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի տանը մոտ 14 տարվա ընդմիջումից հետո հանդիպել են «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը եւ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր …
կարդալ ավելինՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Եվրախորհրդարանի Արտաքին կապերի հանձնաժողովի նիստում երեկ Եվրամիությանը կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը բացի ՀՀ-ի հետ սահմանը` ընդգծելով, որ պաշտոնական Երեւանը որեւէ նախապայման չունի Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Օսկանյանը նաեւ կոչ է արել ԵԽ հանձնաժողովին՝ Թուրքիայի վրա «ավելի մեծ ճնշում գործադրել», որպեսզի այդ երկիրը երկխոսություն …
կարդալ ավելին«Անկեղծ ասեմ, եթե ես շատ փող ունենայի, անպայման ներդրում կանեի Հայաստանում եւ ոչ մի ուրիշ երկրում»,- Բրյուսելում կայացած գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` վստահեցնելով, թե Հայաստանում բիզնես ծավալելու առումով մթնոլորտը բարենպաստ է: Չնայած այս հավաստիացումներին, բելգիացի գործարարներից մեկը Ռ. Քոչարյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ պետք է ինքը բիզնես սկսի հենց Հայաստանում: …
կարդալ ավելինՀայաստանում շրջում է մի ուրվական: Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի ուրվականն է: Անկախության 16-ամյակի կապակցությամբ ՀՀՇ-ի կազմակերպած ընդունելության ժամանակ ելույթ ունենալուց հետո Տեր-Պետրոսյանը դեռ հրապարակային ոչ մի հանդիպման չի մասնակցել եւ ոչինչ չի ասել: Սակայն նրա անունն այսօր ընդդիմադիր համարվող եւ իշխանամետ գրեթե բոլոր քաղաքական գործիչների շուրթերին է: Առաջին նախագահի ուրվականը միաժամանակ մասնակցում է քաղաքական գրեթե բոլոր …
կարդալ ավելինԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը, ի պատասխան «Ազատության» հարցի, թե արդյո՞ք կան ՀՀ-ում քաղբանտարկյալներ, պատասխանել է. «Կարծում եմ՝ բանտերում կան մարդիկ, որոնք չպետք է այնտեղ լինեին՝ տարբեր պատճառներով»: Նրա կարծիքով, խնդիրը արդարադատության համակարգի մեջ է, ինչն իրենք հիմա ուսումնասիրում են: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ասել է, որ որոշ եզրակացություններ կհրապարակի այսօր նախատեսված ասուլիսի ժամանակ:
կարդալ ավելինՀայաստանի 2008թ. պետական բյուջեում ամերիկյան դոլարի փոխարժեքը չի դրվելու: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Թյուրըմբռնումից խուսափելու նպատակով նախորդ տարի կատարվել է օրենսդրական փոփոխություն, որի համաձայն, պետական բյուջեի հաշվարկման հիմքում չի դրվելու փոխարժեքի որեւէ կանխատեսում: «Անհնար է հաջորդ տարում կանխատեսել փոխարժեքը: Շուկայական տնտեսությունում դա պետք է տնտեսվարող …
կարդալ ավելին«Այս ի՞նչ արատավոր երեւույթ է արտահերթ նիստեր գումարելը: Ի՞նչն է խնդիրը, որ ուզում եք մենք ձեւականացնենք բոլոր 131-իս աշխատանքը: Մենք, ի վերջո, եկել ենք իրար հետ աշխատելու եւ քննարկելու: Բայց վերին աստիճանի չհիմնավորված եւ կասկածելի փոփոխություններով եկած օրենք է, եւ մենք, չգիտես ինչու, ուզում ենք շտապողականություն ցուցաբերել եւ արագ-արագ ինչ-որ բան անել: Չքվեարկե՞նք, ասենք, որ …
կարդալ ավելինՀարկային ծառայությունում նոր պետի` Վահրամ Բարսեղյանի գալուց հետո կադրային փոփոխությունների գործընթաց է սկսվել: Այդ փոփոխություններն առնչվում են ծառայության գրեթե բոլոր առանցքային ստորաբաժանումներին: Մեր աղբյուրների հավաստմամբ՝ զգալիորեն շատացել են ՀՊԾ եկած այն նոր ղեկավար կադրերը, որոնք մինչ այդ աշխատում էին ՀՀ ուժային տարբեր կառույցներում` Ոստիկանությունում, ԱԱԾ-ում, ինչպես նաեւ՝ ՀՊԾ նոր պետի նախկին աշխատավայրում` ՀՀ նախագահի վերահսկողության …
կարդալ ավելինԳործող իշխանությունները որ խելք ունենային, հենց վաղը կվերացնեին հեռուստատեսությունների ու ռադիոների վրա սահմանված վերահսկողությունն ու թույլ կտային քննարկումներ ծավալել՝ նախագահական ընտրություններին ընդառաջ։ Միանգամից ասեմ՝ վախենալու բան չկա, անգամ օգտակար է գործող իշխանությունների համար։ Վախենալու բան չկա, որովհետեւ ընդդիմությունը՝ տարբեր տրամաչափի գործիչներով, այդ առիթը կօգտագործի ոչ թե գործող իշխանության հետ, ըստ էության, բանավեճի մեջ մտնելու նպատակով, …
կարդալ ավելին«Վերջին 3-4 տարիների ընթացքում Հայաստանում ավելի արագ է աճում բանկային համակարգը, քան ընդհանրապես համախառն ներքին արդյունքը: Այս տարի արդեն 5 արտասահմանյան խոշոր բանկ է մտել Հայաստան, եւ մենք ակնկալում ենք, որ այս ոլորտի աճը կլինի մոտ 70 տոկոս ու միգուցե ավելի»,- Բելգիայի կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում ասել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ելույթ ունենալով …
կարդալ ավելինԵրեկ Երեւանում` Մոսկվայի տանը տեղի ունեցավ «Ռուսաստան եւ Հայաստան. ներքին քաղաքականության ազդեցությունը երկու երկրների փոխհարաբերությունների վրա տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում» երկարաշունչ անունը կրող կլոր սեղան։ Այն կազմակերպել էին Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը, ռուսական «Եվրասիա» հիմնադրամը եւ Ռուսաստանի Արտգործնախարարությանն առընթեր գիտական եւ մշակութային փոխհամագործակցության ռուսաստանյան միջազգային կենտրոնը: Քննարկմանը մասնակցում էին «Եվրասիա» հիմնադրամի ներկայացուցիչ Վլադիմիր Ագաֆոնովը, Ռուսաստանի Արտգործնախարարությանն առընթեր …
կարդալ ավելինՄոսկվայում բնակվող Ալեքսանդր Աղազարյանը, ով ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի ձերբակալությունից հետո հայտարարություն էր տարածել` պնդելով, թե այն գումարները, որի համար Ա. Արզումանյանին ձերբակալել էին «փողերի լվացման» մեղադրանքով, ինքն է տրամադրել, երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է այն` ավելացնելով, թե այն «գումարները, որ ես ուղարկել եմ Ալեքսանդր Արզումանյանին, բոլորը ունեն օրինական ծագում»: Հայաստանի Գլխավոր …
կարդալ ավելինՏարածաշրջանում խախտվում է երեք երկրների միջեւ եղած ռազմական հավասարակշռությունը, եւ ոչ՝ Հայաստանի օգտին: Երեկ այս մասին հայտարարել է ամերիկահայ քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա դիտարկմամբ՝ հավասարակշռության խախտումը կարող է ավելի ընդգծվել առաջիկա տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական ծախսերի մեծացման հաշվին: Քաղաքագետը վստահ է, որ ռազմական ոլորտում Ադրբեջանի ծախսերն ավելի արդյունավետ կլինեին, եթե այդ երկրի պաշտպանության նախարարը չլիներ …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ով վերջերս պաշտոնական այցով գտնվում էր Ռուսաստանում, Մոսկվայում հայտարարեց, թե Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանն էլ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Թեեւ Ս. Սարգսյանն առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է անում, ավելին՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից միայն վարչապետը չէ, որ այս կամ այն ժամանակ նման հայտարարություն է …
կարդալ ավելինՀայաստանում ԱՄՆ դեսպանի ցանկացած թեկնածու պետք է ի վիճակի լինի պատասխանել` «Ընդունո՞ւմ ես, որ եղել է Հայոց ցեղասպանությունը» հարցին: Եթե բացի հաստատակամ պատասխանից՝ այլ բան հնչի, ապա այդ թեկնածուն կարժանանա Ռիչարդ Հոգլանդի ճակատագրին: Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի տարեկան հավաքի ժամանակ հայտարարել է ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսն, ով երկու անգամ արգելափակել էր Ռ. Հոգլանդի թեկնածությունը: Սենատորը …
կարդալ ավելինԱԺՄ վարչությունը կիրակի օրը որոշել է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին կուսակցությունը մասնակցելու է սեփական թեկնածուով, եւ երաշխավորել է կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: «Մեզ համար սրանք սովորական ընտրություններ չեն: Մեր առջեւ դրված է խնդիր՝ կամ երկիրը փոխվում է, պետության որակը փոխվում է, կամ մենք շարունակում ենք ապրել այսպիսի պետությունում, որը մեզ բոլորովին չի ծառայում,- …
կարդալ ավելինՀայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի մասին խորհրդարանում արդեն զգուշությամբ են արտահայտվում: Ասում են` «մոնստր» կառույց է լինելու, որն ունենալու է անսահման լիազորություններ ու հզոր ֆունկցիաներ: Պատգամավորների տեղեկությունները Վերահսկիչ պալատի մասին, սակայն, միայն այսքանով չեն սահմանափակվում: Ասում են նաեւ, որ ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ում թեկնածությունն է ԱԺ հաջորդ նստաշրջանում ներկայացնելու նախագահ Ռոբերտ Քոչարյանը, …
կարդալ ավելին