քաղաքականություն

Պատվիրատուն մեկը չէ

09.10.2007

Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի գործով պաշտպանական կողմը որդեգրել է 2 ուղղություն: Առաջինը` Վերաքննիչ դատարանի կայացրած ակտը Վճռաբեկ դատարանում բողոքարկելն է: Ըստ «Panorama»-ի` թեեւ փաստաբան Արա Զաքարյանը շատ քիչ է համարում հավանականությունը, որ Վճռաբեկը գործը կընդունի վարույթ` նկատի ունենալով «գործի քաղաքական երանգները»: Երկրորդը` պաշտպանական կողմը, օրենքի սահմաններում պետք է անի ամեն ինչ հնարավորինս շուտ Սէֆիլյանին …

կարդալ ավելին

Թող «հանեն կեղտոտ լվացքը»

09.10.2007

ԵԽ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե ինքը որպես պատվիրակության ղեկավար փոխելու է ԵԽ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանականների գործունեության ոճը: Նրա ասելով, թեեւ պատվիրակության նախկին ղեկավար Տիգրան Թորոսյանը շատ աշխատանքներ է իրականացրել ԵԽ ԽՎ-ում, սակայն ինքը չի շարունակելու նրա իրականացրած ռազմավարությունը եւ գործելու է ավելի «ճկուն»: Ինչ վերաբերում է պատվիրակության …

կարդալ ավելին

Առանց «Դաշինքի»

09.10.2007

Հոկտեմբերի 6-ին «168 Ժամում» եւ այլ թերթում տեղեկատվություն էր տպագրվել այն մասին, որ գիտության, մշակույթի, գործարար աշխարհի եւ հասարակական ավելի քան հարյուր ճանաչված գործիչների նախաձեռնությամբ «Քաղաքացիական շարժում» է ձեւավորվել: Նշվում էր, որ այդ շարժման նախաձեռնողների շարքում է նաեւ «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը: «Դաշինքից» երեկ տեղեկացրին, որ «ո՛չ Ս.Բաբայանը, ո՛չ «Դաշինք» կուսակցությունը այդ շարժման հետ …

կարդալ ավելին

Երկուսին էլ ձեռնտու է

06.10.2007

«Արտաքին ուժերի ազդեցությունն արդեն իսկ նկատելի է մեր երկրում սպասվող նախագահական ընտրություններում»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը` ավելացնելով, թե հակառակ պարագայում ինքը չի կարող բացատրել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի ակտիվացումը: Ա.Սարգսյանն ասել է, որ դեռ պարզ չէ՝ առաջին նախագահը կառաջադրի՞ իր թեկնածությունը, թե՞ ոչ, թեեւ ակնհայտ է համարում այն, որ նրա …

կարդալ ավելին

«Քաղաքացիական շարժում» է ձեւավորվել

06.10.2007

Հայաստանյան եւ ռուսական ԶԼՄ-ներում օրերս տեղեկատվություն էր տպագրվել այն մասին, որ գիտության, մշակույթի, գործարար աշխարհի եւ հասարակական ավելի քան հարյուր ճանաչված գործիչների նախաձեռնությամբ «Քաղաքացիական շարժում» է ձեւավորվել: Մեր աղբյուրների հավաստմամբ` այդ շարժման նախաձեռնողների շարքում են ռուսական հայտնի «Տրոյկա Դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանը, «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը, «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը, «Ազգային Միաբանություն» …

կարդալ ավելին

Միաձուլվել է ՀՌԱԿ-ին

06.10.2007

«ՀՌԱԿ-ին «Դաշինքի» միաձուլումն այլեւս իրողություն է, եւ դրան խոչընդոտելու, խանգարելու բոլոր փորձերը անիմաստ են, չեն ստացվելու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է «Դաշինքի» նախագահ Սամվել Բաբայանը: «Սա բանակցային փուլ չի, արդեն վերջացած են բոլոր խնդիրները, ոչ որեւէ մեկից կախված է, ոչ էլ հարց կա, միաձուլումը կատարված է, ուղղակի համագումարի ենք սպասում, որտեղ մի հարց է լինելու՝ …

կարդալ ավելին

Պայմանավորվել են

06.10.2007

Իրան-Հայաստան գազատարի գործարկման դեպքում Հայաստանը կարող է կորցնել Վրաստանով արտաքին աշխարհի հետ կապող իր միակ ցամաքային ճանապարհը: Բանն այն է, որ եթե այսօր Հայաստանը փորձի գազ ստանալ իրանական գազամուղով, ապա ՌԴ-ն օգտվելով դրանից՝ կարող է էներգետիկ շրջափակման մեջ պահել Վրաստանին: Ըստ լավատեղյակ աղբյուրների, վրացական կողմը նման հեռանկարի մասին տեղեկացրել է ՀՀ-ին` հասկացնելով, որ եթե վերջինս …

կարդալ ավելին

Ո՞ր երկրի

06.10.2007

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ արդյոք ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի մոտ վարչապետ դառնալու ցանկություն տեսնո՞ւմ է, Ա. Ղուկասյանի եղբայր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արեգ Ղուկասյանը երեկ ԱԺ ճեպազրույցի ժամանակ պատասխանել է. «Ո՞ր երկրի»:

կարդալ ավելին

Դրախտը ղալաթ է արել

06.10.2007

Ադրբեջանում արտակարգ դրություն է, խոնարհված են այդ երկրի պետական դրոշները: Փողոցներում գերիշխող գույնը սեւն է, երկրի ղեկավարությունը ցավակցական հեռագրեր է ստանում աշխարհի տարբեր երկրների առաջնորդներից, երկրում հայտարարված է «լռության տարի», սակայն սա չի խանգարում ադրբեջանական ընդդիմությանը՝ խոշոր հանրահավաքներ կազմակերպել. ընդդիմադիրները պահանջում են անհապաղ միավորվել Հայաստանի հետ ու դառնալ այդ երկրի մարզերից մեկը: Փոխարենը՝ Հայաստանը ցնծության …

կարդալ ավելին

Գաղտնալսելու են` ում ուզեն եւ երբ ուզեն

06.10.2007

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ ԱԺ ճեպազրույցի ժամանակ` անդրադառնալով «Օպերատիվ հետախուզական գործողությունների մասին» օրենքի նախագծին (այն նախօրեին ԱԺ-ում քննարկվեց երրորդ ընթերցմամբ, իսկ քվեարկությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին գումարվելիք ԱԺ նստաշրջանի ընթացքում), ասաց. «Պատկերացրեք, 48 ժամ, առանց դատարանի թույլտվության, կարող են լսել ձեր հեռախոսազանգերը: Դուք համաձա՞յն եք դրան»: Նա նաեւ նշեց, թե իրենք …

կարդալ ավելին

Քոչարյանը՝ ԲՀԿ նախագա՞հ

06.10.2007

«Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին մասնակցած, Վլադիմիր Պուտինին սեփական աչքերով տեսած, այդ համագումարին՝ ՌԴ հաջորդ վարչապետը դառնալու Վ. Պուտինի հայտարարության տեքստը նրա իսկ շուրթերից լսած ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը չի բացառում, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու հավակնել ապագա վարչապետի պաշտոնին: «Ես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում: Հայաստանում …

կարդալ ավելին

Մեծ-մեծ խոսելու իրավունք չունեն

06.10.2007

«Եթե հանկարծ ընդդիմությունից երկու հոգուց ավելի դրեցին իրենց թեկնածությունները, մենք պարտված ենք 100 տոկոսով»` «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը: Հիշեցմանը, թե ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն արդեն հայտարարել է իր` նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին, Ռ. Ղազարյանը պատասխանել է. «Ես վշտացած եմ այն իրավիճակից, որը ստեղծվել է ընդդիմության դաշտում: Այնպիսի տպավորություն է, որ …

կարդալ ավելին

ՀՅԴ-ի ախորժակը

06.10.2007

Հոկտեմբերի 22-ին գումարվելիք ԱԺ նստաշրջանն այն վերջնաժամկետն է, երբ ՀՀ նախագահը` համաձայն Սահմանադրության, խորհրդարանին ներկայացնի ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահի իր թեկնածուին: Վեց տարի ժամկետով նշանակվող ՎՊ նախագահը, ըստ փոփոխված Սահմանադրության, դառնալու է ՀՀ-ում վերահսկողություն իրականացնող ամենամեծ լիազորություններով օժտված պաշտոնյան, ուստի Ռոբերտ Քոչարյանն այդ պաշտոնի համար պետք է առաջադրի իր համար ամենավստահելի անձանցից մեկին: ԱԺ «Բարգավաճ …

կարդալ ավելին

Հ 1, Հ 2, …Հ 17

06.10.2007

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ հարցազրույցը կարող է երկրորդ թարմության թվալ, քանի որ զրույցում բարձրացված խնդիրը երկու շաբաթվա վաղեմություն ունի: Սակայն քանի որ հայաստանյան իրականության մեջ հեռուստաընկերությունների, մասնավորապես՝ Հ1-ի անաչառության հարցը հավերժական եւ միշտ թարմ «արժեքների» շարքում է, այս հարցազրույցը կարելի է դիտարկել այդ ենթատեքստում: – ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ի …

կարդալ ավելին

«Որեւէ մեկին» տեղյակ պահելու անհրաժեշտություն չկար

06.10.2007

«Որեւէ մեկը» տվյալ պահին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որին ՀՅԴ-ն «անհրաժեշտ» չի համարել նախապես տեղյակ պահել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իրենց հանդիպման մասին: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանից երեկ հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀՅԴ ղեկավարությունը նախապես տեղեկացրե՞լ է բոլոր ժամանակներում կոալիցիայի չորրորդ կողմ հանդիսացող Ռոբերտ Քոչարյանին` Տեր-Պետրոսյանի հետ իրենց հանդիպման մասին, ինչին ի …

կարդալ ավելին

ԲՀԿ-ն 5 անգամ փոքրացել է

06.10.2007

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ հավաստիացրել է, որ ԲՀԿ-ն հավատարիմ է մնալու ՀՀԿ-ի հետ ստորագրած կոալիցիոն հուշագրի սկզբունքներին ու ՀՀ նախագահի առաջիկա ընտրության ժամանակ առաջադրելու է միասնական թեկնածու: Հարցին, թե ընտրական գործընթացներում ի՞նչ կփոխի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը, եւ արդյո՞ք հնարավոր է ընդդիմադիր դաշտի համախմբում առաջին նախագահի շուրջ, Ա. …

կարդալ ավելին

Խաչիկյանը` պրոֆեսո՞ր

06.10.2007

ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (ՍԱՊՀ) նախագահ Վազգեն Խաչիկյանին «ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» կազմակերպության կողմից երեկ պատվավոր պրոֆեսորի կոչում է տրվել: Հետաքրքիրը կոչման ձեւակերպումն է` ներդրում իրավագիտության ոլորտում: Փաստորեն, սույնով պարզվեց, որ Վ. Խաչիկյանն ունի իրավաբանական կրթություն, ավելին`զբաղվել է դասախոսությամբ:

կարդալ ավելին

Պահպանվում են պետության կողմից

06.10.2007

Երեւանում երեկ բացվել է ՀՀ Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) վարչական նոր շենքը: Կարմիր ժապավենը կտրել են ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ու ՊՊԾ պետ Գրիգորի Սարգսյանը: Արարողությանը ներկա էին եւ ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ շենքում շրջեցին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ՖԷ նախարար Վարդան Խաչատրյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, Երվանդ …

կարդալ ավելին

Ներգրավված է «խորքային պետությունը»

06.10.2007

«Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամաստին ձերբակալելը եւ պատժելը «կվերացնի սոսկ սառցալեռան գագաթը»: Այդ մասին հայտարարել է գերմանական «90/Կանաչների կուսակցություն» դաշինքի համանախագահ եւ գերմանա-թուրքական պատգամավորական բարեկամության խմբի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը: «Ինչպես բոլորս գիտենք, «Տիտանիկն» այդ գագաթի պատճառով չի խորտակվել. պատճառն այն էր, ինչ թաքնված էր ջրի խորքում»,- «Զաման» թերթին տված հարցազրույցում ասել …

կարդալ ավելին

Բյուջեն արդեն ԱԺ-ում է

06.10.2007

Երեկ կառավարությունն ԱԺ է ուղարկել «ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի եւ պետական բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերի փաթեթը, որը նախատեսված է ԱԺ-ում քննարկել նոյեմբերի 12-ին: Կառավարությունը 2008թ. պետբյուջեն հաստատել է եկամուտների գծով` 744.7 մլրդ դրամ, ծախսերի գծով` 820.8 մլրդ դրամ, դեֆիցիտը` 76.0 մլրդ դրամ: ԱԺ մեծամասնությունը համոզված է, որ խորհրդարանը հաստատելու է կառավարության …

կարդալ ավելին