Պայմանավորվել են

06/10/2007

Իրան-Հայաստան գազատարի գործարկման դեպքում Հայաստանը կարող է կորցնել Վրաստանով արտաքին աշխարհի հետ կապող իր միակ ցամաքային ճանապարհը: Բանն այն է, որ եթե այսօր Հայաստանը փորձի գազ ստանալ իրանական գազամուղով, ապա ՌԴ-ն օգտվելով դրանից՝ կարող է էներգետիկ շրջափակման մեջ պահել Վրաստանին: Ըստ լավատեղյակ աղբյուրների, վրացական կողմը նման հեռանկարի մասին տեղեկացրել է ՀՀ-ին` հասկացնելով, որ եթե վերջինս ռուսների համար նման հնարավորություն ստեղծի, ապա կարող է ցամաքային կապի հետ կապված խնդիրներ ունենալ: Ուստի ներքին պայմանավորվածություն է ձեռք բերվել առայժմ չգործարկել իրանական գազատարը։