Երեւանում կայացած Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստից հետո ասուլիս էին հրավիրել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին: Մինչ այդ Նողաիդելին առանձնազրույց էր ունեցել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկու երրորդ երկրներից ներդրումների ներգրավման հարցը: Ս. Սարգսյանը կարեւորել է Հայաստանում եւ Վրաստանում արտադրվող …
կարդալ ավելինՍտեփանակերտում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են: ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին մասնակցել են 15.250 ընտրողներ, որոնցից համայնքի ղեկավարի թեկնածու Վազգեն Միքայելյանի օգտին են քվեարկել 12.186 հոգի, Արա Ղահրամանյանի օգտին` 1336 եւ Ալբերտ Ղազարյանի օգտին` 911 հոգի: Անվավեր թերթիկների թիվը կազմում է 817:
կարդալ ավելին«Եթե Արկադի Ղուկասյանը մնար, իր համար լավ կլիներ, Ղարաբաղի, ընդհանրապես, երկրի համար լավ կլիներ»,- երեկ հայտարարել է Ռուսաստանի հայերի միության եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը՝ շեշտելով, որ դա զուտ իր անձնական կարծիքն է: Նաեւ ասել է, որ Բակո Սահակյանին 10 տարուց ավելի գիտի՝ որպես շատ հայրենասեր եւ արժանի մարդ, եւ ղարաբաղցիների կատարած ընտրությունը …
կարդալ ավելինՊոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը նախօրեին հայտարարել է, որ ինքը դեմ է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին: «Մեզ անհանգստացնում է այն, որ այդ բանաձեւը կազդի Թուրքիայում ապրող հայերի վրա: Մենք դեմ ենք դրան»,- «Թըրքիշ դեյլի նյուզին» տված հարցազրույցում ասել է Մեսրոպ Մութաֆյանը` հավելելով, որ ինքը պատրաստվում է նամակ …
կարդալ ավելինՀայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակելու է անակնկալներ մատուցել: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Նրա հավաստմամբ` իշխանությունն արդեն ակնհայտորեն խուճապի է մատնվել ՀՅԴ-ի հետ Լ. Տեր-Պետրոսյանի անակնկալ հանդիպումից եւ նրա` Լեռնային Ղարաբաղ այցից ու ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո: Որպես այդ խուճապի վկայություն՝ ՀՀՇ վարչության նախագահը նշում …
կարդալ ավելինՀայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հանդիպեց լրագրողների հետ: Կոնգրեսի հետ հաշվի են նստում Կոնգրեսն արդեն մասնաճյուղեր ունի Ռուսաստանի մոտ 600 քաղաքներում։ Ա. Աբրահամյանի հավաստմամբ, ՌԴ բոլոր կուսակցություններն իրենց հետ հաշվի են նստում, նախընտրական շրջանում այցելում են իրենց գրասենյակ, ելույթ են ունենում։ Հետո արդեն իրենք որոշում են՝ ում աջակցել, ինչպես աջակցել եւ …
կարդալ ավելինՄանուկ Գասպարյանի եւ Պարույր Հայրիկյանի ղեկավարությամբ ձեւավորվող նախընտրական «երրորդ ճակատը» գործում է հնարավորինս գաղտնի եւ փակ պայմաններում: Մանուկ Գասպարյանի ասելով` իրենք որոշել են ոչ մի ինֆորմացիա «դուրս չտալ», մինչեւ չավարտվի իրենց միասնական թեկնածուի փնտրտուքը: «Մենք տեսել ենք, թե ինչպես էին տարբեր անուններ կպցնում մեր հանդիպումներին` է՛լ «Մետելիցա», է՛լ սրճարանային ուժ, ինչ ասես, թե չասեցին, դրա …
կարդալ ավելինՀոկտեմբերի 26-ին, ժամը 17:00-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք: Հանրահավաքում ելույթ են ունենալու «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հանրահավաքը խոստանում է դառնալ Երրորդ Հանրապետության պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկը:
կարդալ ավելինԵրեկ Քրեական գործերով վճռաբեկ դատարանում վերսկսվեց «Ռոյալ- Արմենիա» ընկերության համասեփականատեր Գագիկ Հակոբյանի եւ փոխտնօրեն Արամ Ղազարյանի դատավարությունը: Երեկվա նիստին ներկա էր նաեւ Գագիկ Հակոբյանը, ում ներս բերեցին ձեռնաշղթաները ոտքերին ամրացրած: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Իսպանիայից վերադառնալիս նրան կալանավորել էին «Զվարթնոց» օդանավակայանում: Այդ օրը վերաքննիչ դատարանում նորից քննվում էր «Ռոյալ-Արմենիայի» ղեկավարների գործը, եւ սպասվում էր, որ …
կարդալ ավելինԵրեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել շուրջ 25 հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաք, որի մասնակիցները ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին կոչ են արել մասնակցել առաջիկա ընտրություններին: Տարածած հաղորդագրության համաձայն` հավաքի մասնակիցները նաեւ պատրաստակամություն են հայտնել ընտրություններում համակողմանի աջակցություն ցուցաբերել Տեր-Պետրոսյանին: Ելույթ են ունեցել «Հանրապետության» անդամ Արտակ Զեյնալյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, «Մարդու …
կարդալ ավելին«Նաիրիտ գործարանի» կաուչուկի գնորդներից մեկը համարվող լեհական «SAWEX» ընկերության բաժնետերերից Միլան Սուբոտիչն օրերս ժամանել էր Երեւան: Մեր տեղեկություններով, «Նաիրիտի» սեփականատեր «Ռայնովիլ Փրոփերթի լիմիթեդ» ընկերությունն այս օրերին բանակցություններ է վարել Մ.Սուբոտիչի հետ «Ռայնովիլի» բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ: Առայժմ լեհական կողմը հրաժարվել է այդ գործարքից: «Նաիրիտ գործարանի» սեփականատերերը «SAWEX»-ի հետ բանակցել են նաեւ տեղական կաուչուկի գնի բարձրացման շուրջ: …
կարդալ ավելինՌուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ «Վոյեննոպրոմիշլեննի կուրյեր» պարբերականը երեկ մի ուշագրավ հոդված է հրապարակել, որտեղ նշել է, թե` «Հակառակ տարածքային փոքր չափերին` Հայաստանը կարեւոր աշխարհաքաղաքական գործոն է, որի նշանակությունը ոչ միայն Անդրկովկասի, այլեւ Մերձավոր Արեւելքի համար անհամեմատ բարձր է միջազգային ասպարեզում նրա կշռից: Հայաստանն ամենից քիչ խնդիրներ է հարուցում ՌԴ-ի համար: Ավելին, այն փաստորեն մեր թիկունքն …
կարդալ ավելինԱյս օրերին Հայաստանում է գտնվում մոսկվահայ քաղաքագետ, Ռուսաստանի հասարակական պալատի Գլոբալիզացիայի եւ զարգացման ազգային ռազմավարության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Միհրանյանը: Օրերս նա հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, հանդիպումներ է ունեցել Բաբկեն Արարքցյանի ղեկավարած «Արմատ» կենտրոնում, իսկ առաջիկայում հավանաբար կկայանա նրա հանդիպումը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Երեկ քաղաքագետը Մամուլի ազգային ակումբի հյուրն էր: Նրան …
կարդալ ավելինՎերջին շրջանում ամերիկյան, եվրոպական, միջազգային տարբեր կառույցների, լրատվամիջոցների կողմից հակահայկական քարոզչություն է իրականացվում: Համենայն դեպս, այդպես է կարծում Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության դեռեւս ատենապետ Հարություն Առաքելյանը: Հենց վերոնշյալ հանգամանքից ելնելով էլ պարոն Առաքելյանը որոշել էր երեկ ասուլիս հրավիրել ու Ադրբեջանի «պորտը տեղը դնել»: ՀՌԱԿ-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ դուրս գալ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային …
կարդալ ավելինԻնչպես եւ կանխատեսվում էր, երեկ ՀՀ Արդարադատության խորհուրդը որոշում է կայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանի լիազորությունները դադարեցնող միջնորդություն ներկայացնել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Վերջինս երկու շաբաթվա ընթացքում պետք է որոշի` բավարարե՞լ միջնորդությունը, թե՞ ոչ (այդ ժամկետում որոշում չկայացնելու դեպքում միջնորդությունը համարվում է մերժված): Հիշեցնենք, որ Պարգեւ Օհանյանի դեմ կարգապահական վարույթը …
կարդալ ավելին«Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում քաղաքական դաշտն անպայման կենթարկվի վերաձեւավորումների»,- երեկ հայտարարել է ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Վարդան Խաչատրյանը: Ինչ վերաբերում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ ՀՀԿ-ի ռազամավարությունը չի փոխվի, ապա Վարդան Խաչատրյանը վստահեցրել է, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական կշիռը կստիպի իրենց ռազմավարությունը փոխել բոլոր ուժերին: Նրա կարծիքով՝ այսօր քաղաքական դաշտի հիմնական …
կարդալ ավելինԵվ այսպես, առաջին քայլն արված է. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Միջազգային հարցերի հանձնաժողովը ճանաչեց Օսմանյան Կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը: Սակայն դրանից երեք ժամ առաջ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հանդես եկավ հայտարարությամբ, թե նման քայլը վաղաժամ է եւ ներկայումս ցանկալի չէ, քանզի Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է ՆԱՏՕ-ի կազմում եւ կարեւոր գործընկեր է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Ծիծաղելի …
կարդալ ավելինԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նախօրեին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը պալատի լիագումար նիստում քվեարկության է դրվելու այս տարի: Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե դրա համար պատեհ ժամանակ չի ընտրված՝ Փելոսին ընդգծել է. «Ես Կոնգրեսում եմ 20 տարի, եւ 20 տարի մարդիկ ասել են նույն բանը»: «Ինչու դա …
կարդալ ավելինՋորջ Բուշը երեկ, Կոնգրեսի Արտաքին գործերի հանձնաժողովի նիստից մի քանի ժամ առաջ, կոնգրեսականներին հորդորել է չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը` ասելով, թե դա «կվնասի առանցքային դաշնակից Թուրքիայի հետ հարաբերություններին»: «Ես հորդորում եմ ընդդիմանալ Հայոց ցեղասպանության բանաձեւին… Դրա ընդունումը կարող է մեծ վնաս հասցնել ՆԱՏՕ-ում եւ ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմում մեր առանցքային դաշնակցի հետ …
կարդալ ավելինԵրեկ նորից հանդիպել են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: ՀԺԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուզան Խաչատրյանի փոխանցմամբ` քննարկվել են առաջին հանդիպումից բխող հարցեր: Այլ մանրամասներ նա առայժմ չի հաղորդել: Հիշեցնենք, որ առաջին հանդիպմանը նրանք քննարկել էին ստեղծված իրավիճակը:
կարդալ ավելին