քաղաքականություն

Քոչարյանի հայտարարության հետքերով

01.11.2007

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ «Ա1+»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե, անկախ ամեն ինչից, ինքն առաջադրվելու է 2008թ. նախագահական ընտրություններում: «Մեր կուսակցությունը համաձայնություն է տվել, եւ ես դնելու եմ իմ թեկնածությունը: Ով է դնելու, ով չի դնելու` դա առանձին հարց է»,- մասնավորապես նկատի ունենալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախագահական ընտրություններում առաջադրվելու հանգամանքը` ասել է …

կարդալ ավելին

Չի պատասխանել

01.11.2007

«Մենք քաղաքական գործիչների մեղադրանքներին երբեւիցե չենք արձագանքել, այժմ էլ չենք արձագանքի: Դուք փորձում եք մեզ ներքաշել քաղաքական բանավեճի մեջ, ինչը կոռեկտ չէ»,- երեկ ԱԺ-ում` պատասխանելով հարցին, թե ինչպես է մեկնաբանում ՀՀ առաջին նախագահի ելույթի այն հատվածը, որը վերաբերում է ՀՀ տնտեսական վիճակին, հակադարձել է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ԿԲ-ն որակել …

կարդալ ավելին

Բրայզան պարզաբանել է

01.11.2007

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ պարզաբանել է ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված իր այն հայտարարությունը, թե` մինչեւ գարուն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են ստորագրել ԼՂՀ կարգավորման շրջանակային համաձայնագիրը: «Ես ասել եմ, որ մենք չենք կարող բացառել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ կարող է բանավոր ջենթլմենական համաձայնություն լինել, սակայն որեւէ գրավոր համաձայնության մասին ես …

կարդալ ավելին

Լուրջ մարտահրավեռ գործող իշխանությանը

01.11.2007

Ուրբաթ օրը Երեւանի Ազատության հրապարակում կայացած ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքին անդրադարձել են միջազգային հեղինակավոր բազմաթիվ լրատվամիջոցներ: Հիշեցնենք, որ հիշատակված հանրահավաքի ընթացքում մոտ 1,5 ժամանոց ելույթ ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով ելույթի վերջում հայտարարեց, որ մասնակցելու է առաջիկա նախագահական ընտրություններին: Հանրահավաքին անդրադարձած բոլոր գործակալությունները մեջբերումներ են արել առաջին նախագահի ելույթից, նշել, որ նա խիստ քննադատության …

կարդալ ավելին

Մեր գործը չի

01.11.2007

«Այն, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձել է ակտիվ քաղաքականություն՝ փաստ է: Բնականաբար, ես չէ, եւ ԼՂՀ ժողովուրդը չէ, որ պետք է իր գնահատականը տա Լ.Տեր-Պետրոսյանի վերադարձի կամ ՀՀ-ում ընթացող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ,- «Karabakh-Open»-ին ասել է ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը,- թեեւ, նկատի ունենալով մեր հարաբերությունների ընդհանրապես տնտեսական, քաղաքական, հոգեւոր, մշակութային …

կարդալ ավելին

Մարտավարական փոփոխություններ չեն լինելու

01.11.2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ԱԺ Ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում պետբյուջեի քննարկումներից հետո անմիջապես հեռացավ` չպատասխանելով լրագրողների հարցերին: Փոխարենը՝ Հայաստանի առաջին եւ գործող նախագահների` ուրբաթ օրը հնչեցրած տեսակետների վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: – Համաձա՞յն եք Ռոբերտ Քոչարյանի գնահատականին, թե ՀՀՇ-ն է պատասխանատու Հայաստանի տնտեսության փլուզման համար: – Կա հարցի երկու կողմ` …

կարդալ ավելին

Հայերը, կարծես, ինկեր չեն

01.11.2007

Ինչո՞վ է Հայաստանն այսօր աշխարհին հայտնի: Ցեղասպանությամբ եւ ղարաբաղյան խնդրով: Այն, որ հայոց լեզուն հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է, որ հայերը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ժողովուրդն են, գիտեն աշխարհում շատ քչերը: Հայերիս հետ շփվելով` վերոնշյալ առանձնահատկությունների մասին գլխի ընկնելը բարդ է: Հայերենով մտքերը գրագետ արտահայտելու խնդիր ունեն համարյա բոլոր հայերը` ընդհուպ մեր երկիրն …

կարդալ ավելին

Իրերն իրենց անունով կոչելու եւ հաշիվ պահանջելու ժամանակը

28.10.2007

Սիրելի հայրենակիցներ, 1988 թվականի հուժկու համաժողովրդական շարժման սկզբնավորումը հիշեցնող այս մթնոլորտը հուշում է ելույթս վերնագրել «Իրերն իրենց անունով կոչելու եւ հաշիվ պահանջելու ժամանակը»։ Դա անհրաժեշտ է՝ նախ եւ առաջ ամփոփելու համար Քոչարյանի նախագահության տասնամյա ժամանակաշրջանը, եւ երկրորդ՝ հստակ պատկերացնելու Հայաստանի առջեւ կանգնած ներկա մարտահրավերները։ Սեպտեմբերի 21-ի ելույթում ես ընդամենը կատարել եմ մեկ-երկու շեշտադրում, որոնց արձագանքներն …

կարդալ ավելին

«Ով մոռացել է՝ կհիշեցնենք»

28.10.2007

Երեկ Սյունիքի մարզում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «նախկին իշխանությունների ակտիվացմանը»` ասել է, թե հենց Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարի իր առաջադրման մասին, այն ժամանակ իրենք «շատ բաներ» կհիշեցնեն նրան: Ռ. Քոչարյանի այս հայտարարությունից ժամեր անց Լ. Տեր-Պետրոսյանը երեկ կայացած հանրահավաքում հայտարարեց իր առաջադրման մասին: «Իհարկե, իրավունք ունի առաջադրվելու, եւ այդտեղ …

կարդալ ավելին

Հանդիպել է Սարկոզիին

28.10.2007

Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Մի շարք հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից բացի, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2008թ. Հայաստան է գալու նաեւ Ն. Սարկոզին: Ս. Սարգսյանը երեկ հանդիպել է նաեւ վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ: Հանդիպմանը, ըստ ՀՀ կառավարության Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության` երկու …

կարդալ ավելին

Ֆրանսիական կապիտալն աճում է Հայաստանում

28.10.2007

Մինչ Հայաստանում ներքաղաքական հանրահավաքներ, ելույթներ են տեղի ունենում, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ԱՄՆ եւ Ֆրանսիա կատարած պաշտոնական իր այցն է շարունակում` հանդիպելով այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական եւ տնտեսական լայն շրջանակների հետ: Նրա բոլոր հանդիպումներում շոշափվում են բացառապես Հայաստան-ԱՄՆ եւ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հեռահար այնպիսի ծրագրեր, որոնք կյանքի են կոչվելու 2008թ. հետո: Հանդիպումների ընթացքում քննարկվել են …

կարդալ ավելին

Երկուսն էլ՝ մի բոյի

28.10.2007

ՀՅԴ-ն, որն արդեն տեւական ժամանակ է` տարբեր մարզերում եւ Երեւանում մինի դահլիճային հանդիպումներ է կազմակերպում ժողովրդի հետ` ներկայացնելով նախագահի իր երկու թեկնածուներին, նոյեմբերի վերջին Գերագույն ժողովում կընտրի, թե նրանցից ո՞վ է ավելի լավ նախագահացուն: Պատասխանելով մեր հարցին, թե այդ հավաքներում ո՞ւմ ռեյտինգն է ավելի բարձր` Արմեն Ռուստամյանի՞նը, թե՞ Վահան Հովհաննիսյանինը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր …

կարդալ ավելին

Դատապարտում են, բայց չեն կողմնորոշվել՝ ում

28.10.2007

ԱԺ երեկվա ճեպազրույցում քննարկվող հիմնական թեման դարձյալ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած հայտնի իրադարձություններն էին: Եվ խորհրդարանում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերը պնդում էին, թե տեղի ունեցածն իշխանություններին, մասնավորապես՝ ՀՀԿ-ին, ձեռնտու չէր, բայց նաեւ դեռեւս չեն կողմնորոշվել, թե, ի վերջո` ո՞ւմ էր այն ձեռնտու: Տրամաբանորեն այս միջադեպը կարող էր ձեռնտու լինել ՀՅԴ-ին է, որը, չնայած դրան, …

կարդալ ավելին

Համաձայնագիր չի ստորագրվի

28.10.2007

«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ որեւէ համաձայնագիր չի ստորագրվի, քանի որ հայերն անպայմանորեն շրջանակային համաձայնագրում կներառեն ԼՂՀ անկախության սկզբունքը, իսկ դա անընդունելի է ադրբեջանական կողմի համար»: Այդ մասին «Նովոստի Ադրբեջանին» ասել է Ադրբեջանի նախկին պետքարտուղար, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի արած հայտարարությունը, մասնավորապես, այն բանի հավանականության վերաբերյալ, որ «մինչեւ Հայաստանի նախագահական …

կարդալ ավելին

Էլի են քննարկել

28.10.2007

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Մեթյու Բրայզային, Բեռնար Ֆասյեին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` քննարկումների առանցքում եղել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլը, մասնավորապես` այն հարցերը, որոնց շուրջ դեռեւս չկա համաձայնություն:

կարդալ ավելին

Հարբեցող ժողովուրդը ձմռան պաշար է հավաքում

28.10.2007

Արդեն մոտ 10 օր է, ինչ մամուլի ակումբներում ասուլիսները շարունակում են ընթանալ առանց հեռուստաընկերություն-ների: Երեկ էլ առանց տեսախցիկների «Հայելի» ակումբում բանավիճում էին Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանն ու ոչ անհայտ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Վերջինս, ի դեպ, երեկ եւս բավականին օրիգինալ մտքեր հայտնեց ու մի շատ հետաքրքիր խոստովանություն արեց: Սակայն ամեն ինչ՝ հերթով: Քննարկումը …

կարդալ ավելին

Իսկ ոստիկաններին փորձաքննության չե՞ն ենթարկել

28.10.2007

«Այս փուլում կալանքի անհրաժեշտություն չի առաջանա, բայց, որ երեւույթը, հասարակական կարգի խախտումն ակնհայտ է` փաստ է: Միգուցե նրանք հին ձեւերով են ուզում գործել, մարդկանց հունից հանել, այդ ձեւերն իրենք լավ գիտեն»,- անդրադառնալով հոկտեմբերի 23-ին ընդդիմության եւ Ոստիկանության միջեւ տեղի ունեցած միջադեպին` երեկ ԱԺ-ում հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը: Վերջինս երեկ պատմել է նաեւ բախման …

կարդալ ավելին

Ա՛յ քեզ հաղորդագրություն

28.10.2007

Երեկ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել հոկտեմբերի 23-ին ընդդիմության եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի ու դրան հետեւած Ոստիկանության ձեռնարկած «օպերացիայի» մասին: Ըստ Ոստիկանության` հոկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ի սահմաններում երթի դուրս եկած մի խումբ անձինք «խոչընդոտել են Աբովյան-Կորյուն փողոցների երթեւեկությունը: Հիվանդագին ընդունելով իրենց կարգի հրավիրող ոստիկանների դիտողությունները, վերջիններս անհիմն վիճաբանել են նրանց հետ, կոպիտ կերպով խախտել …

կարդալ ավելին

Ի՞նչ տարբերություն

28.10.2007

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանի հավաստմամբ` ՀՀԿ-ն հոկտեմբերի 26-ին տեղի ունենալիք «Ոսկե աշուն» միջոցառումը որոշել էր անցկացնել ավելի շուտ, սակայն այն` տարբեր պատճառներով զուգադիպեց հանրահավաքի օրվա եւ «Հոկտեմբերի 27»-ի հետ: «Ի՞նչ տարբերություն` «Հոկտեմբերի 27»-ի նախօրյակին մենք հանրահավաք էինք կազմակերպո՞ւմ, թե՞ «Ոսկե աշուն»: Ես կարծում եմ` այո, դա մեր պատմության մեջ մեծ սեւ կետ է, …

կարդալ ավելին

Օրինապաշտը

28.10.2007

«Մենք թույլ չենք կարող տալ, որ մի քանի հոգի կազմակերպեն եւ կազմակերպված խախտեն հասարակական կարգը: Խստորեն պատժվելու են բոլոր նրանք, ովքեր կփորձեն խախտել օրենքն ու հասարակական կարգը եւ խաթարել Հայաստանի իմիջը»,- երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած միջադեպին: «1994 թվականից ծանոթ ձեռագիր է»,- հավելել է նա:

կարդալ ավելին