Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ պարզաբանել է ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված իր այն հայտարարությունը, թե` մինչեւ գարուն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են ստորագրել ԼՂՀ կարգավորման շրջանակային համաձայնագիրը: «Ես ասել եմ, որ մենք չենք կարող բացառել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ կարող է բանավոր ջենթլմենական համաձայնություն լինել, սակայն որեւէ գրավոր համաձայնության մասին ես չեմ խոսել»,- ասել է Բրայզան: