Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Մի շարք հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից բացի, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2008թ. Հայաստան է գալու նաեւ Ն. Սարկոզին: Ս. Սարգսյանը երեկ հանդիպել է նաեւ վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ: Հանդիպմանը, ըստ ՀՀ կառավարության Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության` երկու վարչապետները քննարկել են ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացներին, Հայաստանում 2008թ. սպասվող նախագահական ընտրություններին առնչվող մի շարք հարցեր: Երեկ Ս. Սարգսյանը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի իշխող` «Համախմբում հանուն ժողովրդական շարժման» կուսակցության գլխավոր քարտուղար Պատրիկ Դեւեջյանի հետ: