Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել շուրջ 25 հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաք, որի մասնակիցները ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին կոչ են արել մասնակցել առաջիկա ընտրություններին: Տարածած հաղորդագրության համաձայն` հավաքի մասնակիցները նաեւ պատրաստակամություն են հայտնել ընտրություններում համակողմանի աջակցություն ցուցաբերել Տեր-Պետրոսյանին: Ելույթ են ունեցել «Հանրապետության» անդամ Արտակ Զեյնալյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը, Սամվել Հարությունյանը, «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության անդամ Մանուկ Սուքիասյանը, ԱԱՊՎ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, Արամ Զ. Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը, «Հայաստանի ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը: Ի դեպ, երեկվա հավաքին ԶԼՄ-ները հրավիրված չեն եղել: Ըստ «Lragir.am»-ի՝ առաջիկա օրերին Տեր-Պետրոսյանը հանդիպելու է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ: Հանդիպման նախաձեռնությունը, ըստ կայքի, կրկին Տեր-Պետրոսյանինն է: