ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հոկտեմբերի 2-ին հանդիպումներ է ունեցել Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների հետ: Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ առաջին հանդիպման ընթացքում նախարար Վ.Օսկանյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակին: Վ. Օսկանյանի եւ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի հանդիպման ընթացքում քննարկվել …
կարդալ ավելինՁեւավորված «ավանդույթի» համաձայն՝ ընտրություններից հետո որոշակի ժամանակով ընդհատակ անցնելուց հետո վերջերս ակտիվացել է «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը: Օրերս ԱՄ 10-ամյակին նվիրված կոնֆերանսում նա ուղիղ 70 րոպե խոսեց, իսկ երեկ էլ «Հայելի» ակումբում ասուլիս էր հրավիրել: Եթե մի քանի խոսքով նշենք, թե երեկ ինչ ասաց Ա. Գեղամյանը, կստացվի հետեւյալը. Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունը …
կարդալ ավելինԵԽ Արտաքին գործերի հանձնաժողովում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին նախօրեին Բրյուսելում` հատուկ լսումների ժամանակ անդրադառնալով Հայաստանին՝ ասել է, թե մայիսին անցկացված խորհրդարանական ընտրություններում «բարելավում է արձանագրվել նախորդ ընտրությունների համեմատ»: Իսկ Ադրբեջանին Սեմնեբին զգուշացրել է, որ այդ երկրի էներգետիկ պաշարները եւ տարանցման հնարավորությունները չեն կարող Եվրամիությանը ստիպել աչք փակել մարդու իրավունքների ոտնահարումների վրա: «Միեւնույն …
կարդալ ավելին«Մեկ շաբաթ առաջ հիմնականում ԱԻՄ նախագահության 15 անդամներով նշեցինք հայ ժողովրդի ինքնորոշման կազմակերպված եւ հրապարակային շարժման 20-ամյակը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա ընդգծեց, որ շատերը, խեղելով սեփական ազգի պատմությունը, փորձում են անկախության ձեռքբերումը բխեցնել 1988թ. սկսված արցախյան շարժումից: Մինչդեռ այդ շարժումը հայ ժողովրդի ինքնորոշման համար պայքարի մի ճյուղն …
կարդալ ավելինԵրեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանից հետո ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինքը հնարավոր համարո՞ւմ է, որ ՀՀ նախագահական լիազորությունների ժամկետի ավարտից հետո ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշանակվի ՀՀ վարչապետ, ասել է. «Ես որեւէ հիմք չունեմ ստույգ չընդունելու պարոն Քոչարյանի հայտարարությունը: Ես որեւէ հիմք չունեմ դրանում կասկածելու: Այսինքն` ես չեմ տեսնում այդպիսի ցանկություն …
կարդալ ավելինՍննդամթերքի, մասնավորապես՝ այլուրի, հացի, շաքարավազի գների թանկացման վերաբերյալ տրվող քաղաքական գնահատականները, ըստ վարչապետ Սերժ Սարգսյանի, զուտ քաղաքական շահարկումների արդյունք են: ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի դիտարկմանը, թե խոսակցությունների համաձայն` այդ թանկացումները կապված են 2008թ. նախատեսվող թոշակների կամ բյուջետային աշխատավարձերի բարձրացման հետ, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Դա ընդամենը շահարկում է, եւ որեւէ թանկացում որեւէ առնչություն չունի գալիք քաղաքական …
կարդալ ավելինԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ` անդրադառնալով ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է զգույշ լիներ Ղարաբաղի մասին գնահատականներ հնչեցնելուց, քանի որ Ադրբեջանը դրանից հետո կարող է կոշտացնել իր դիրքորոշումը ԼՂՀ հարցում, ասաց. «Օսկանյանը կարծիք հայտնեց, որ առաջին նախագահի կողմից նման տեսակետներ արտահայտելու պարագայում Ադրբեջանի դիրքորոշումը կարող է կոշտանալ: Ես …
կարդալ ավելինՄի երեսուն-երեսունհինգ տարի առաջ էր։ Մեր ազգականներից մեկին փողոցում կռվի մասնակցելու համար բռնել էին։ Երիտասարդ, տաքարյուն ուսանողները՝ մի քիչ գինով, իրենց հասակակիցների հետ կռվի մեջ էին մտել, դանակ էր «ֆռռացել», արյուն էր թափվել։ Միլիցիոներներն արագ դեպքի վայր էին հասել ու «հակամարտող» երկու կողմերին էլ տարել քաղմաս։ Մեր ազգի հեղինակավոր ու ազդեցիկ մեծերն՝ ամեն կապ ու …
կարդալ ավելին«Օրինաց երկիրը» կողմնակից է ընդդիմության միասնական թեկնածուով նախագահական ընտրություններին մասնակցելուն, սական ողբերգություն չի համարում նաեւ մի քանի թեկնածուով հանդես գալը: «Օրինաց երկիրը», լինելով ընդդիմադիր քաղաքական ուժերից հասարակության ամենաշատ քվեներին արժանացած կուսակցությունը, առաջադրելու է սեփական թեկնածուին»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Արտաշես Ավոյանը` նշելով, որ այդ որոշումը կուսակցությունը կայացրել է նախորդ շաբաթ անցկացրած …
կարդալ ավելինՎերջապես Խոսրով Հարությունյանը ստանձնեց այն դերը, որից շատերն էին խուսափում։ Ճիշտ է, բավականին զգուշորեն, հնարավորինս մեղմ ձեւակերպումներով, բայց այնուամենայնիվ ակնարկեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի ելույթով «մեսիջ» հղեց միջազգային կառույցներին, որպեսզի նրանցից աջակցություն ստանա, իսկ դրանից «գունավոր հեղափոխության» հոտ է գալիս։ Որպես ասվածի հիմնավորում՝ ներկայացվեց այն փաստը, որ միջազգային կառույցները Հայաստանից առաջին հերթին պահանջում են …
կարդալ ավելին«Իմ մեքենան երկու հատ 0.7 չափի գազի լիցքավորման բալոն ունի: Տարբեր բենզալցակայաններում այս երկու բալոնի լիցքավորման համար տարբեր գին են ուզում` 1200-ից մինչեւ 1700 դրամ, թեպետ իմ գազի բալոնների ծավալը բոլոր դեպքերում էլ նույնն է»,- ասում է շարքային քաղաքացիներից մեկը, ում մեքենան գազով է շահագործվում: Այս «առեղծվածի» վերծանման ճանապարհին հանդիպեցինք մի շատ սովորական երեւույթի` «Առեւտրի …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան Շենգավիթ համայնքի ոստիկանության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են «Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանին: Գ.Հակոբյանը վերադառնում էր Իսպանիայից, ուր մեկնել էր բուժման նպատակով: Հիշեցնենք, որ «Ռոյալ Արմենիայի» գործը հայտնի է նրանով, որ այս ընկերության ղեկավարները 2004թ. հրապարակավ հայտարարել էին, թե Մաքսային պետական ծառայության աշխատակիցներն իրենցից կաշառք են պահանջել: 2005թ. մարտին Ազգային անվտանգության ծառայությունը …
կարդալ ավելինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարի ժամանակ հայտարարել է, թե դեկտեմբերի 2-ին կայանալիք Պետդումայի ընտրություններում համաձայն է գլխավորել այդ կուսակցության նախընտրական ցուցակը: «Չնայած այն հանգամանքին, որ ես եղել եմ «Եդինայա Ռոսիան» ստեղծելու նախաձեռնողներից, ես, ինչպես եւ մեր քաղաքացիների մեծ մասը, անկուսակցական եմ եւ չեմ ուզում փոխել այդ կարգավիճակը»,- ասել է Պուտինը: …
կարդալ ավելինԱՄՆ նախկին 8 պետքարտուղարներից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին նամակ են հղել նաեւ ԱՄՆ պաշտպանության նախկին 3 նախարարներ: Ինչպես նախկին պետքարտուղարները, պաշտպանության նախկին նախարարները եւս Ն.Փելոսիին կոչ են անում տապալել ցեղասպանությանը վերաբերող օրինագծի ընդունումը: Հիմնավորումներն էապես չեն տարբերվում նախկին պետքարտուղարների ներկայացրած փաստարկներից. դա կվնասի հայ-թուրքական, թուրք-ամերիկյան հարաբերություններին: Հավանաբար Վարդան Օսկանյանն առաջիկա օրերին եւս …
կարդալ ավելինՀայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշել է առաջադրել իր թեկնածությունը ՀՀ նախագահի առաջիկա ընտրության ժամանակ: Այս մասին, ըստ ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանի, շաբաթ օրը ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է անձամբ առաջին նախագահը: Շաբաթ օրը ՀՅԴ գրասենյակում հանդիպել են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՅԴ ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանը եւ Արմեն Ռուստամյանը: Հանդիպման նախաձեռնողը, …
կարդալ ավելինՇաբաթ օրը ՀՅԴ գրասենյակում Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամներ Հրանտ Մարգարյանի ու Արմեն Ռուստամյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Երեկ հրավիրված ասուլիսում ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանը հայտարարել է, թե հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ՀՀ նախագահի առաջիկա ընտրության ժամանակ քաղաքակիրթ ու գաղափարական պայքար մղել: Ըստ Սեյրանյանի, հանդիպման …
կարդալ ավելինՀՀ ԱԳ նախարարի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը երեկ պատասխան է ուղարկել մեր թերթի սեպտեմբերի 29-ի համարում տպագրված «ՀՅԴ-ի հոգնած թեկնածուն» վերնագրով հոդվածին, որտեղ նշված էր, թե «Վարդան Օսկանյանը բազմիցս հայտարարել է, որ հոգնել է արտգործնախարարի պաշտոնից»: «Հարկ եմ համարում նշել, որ նախարար Օսկանյանը որեւէ անգամ նման միտք չի հնչեցրել, ավելին` հերքել է որոշ լրատվամիջոցներում տեղ …
կարդալ ավելին«Կփորձեմ շատ սիրել, գուրգուրել ճիշտ այն մարդկանց, ովքեր վիրավորել են «Ազգային Միաբանություն» կուսակցությանը եւ անձամբ ինձ, այն է` հին ու նոր իշխանություններին»,- շաբաթ օրը տեղի ունեցած «Ազգային Միաբանության» տասնամյա գործունեությանը նվիրված կոնֆերանսում հայտարարել է կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը: «Ես անձնական թշնամանք չունեմ ոչ Սերժ Սարգսյանի եւ ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի հետ, ուստի բոլորին եմ ասել` …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել մի հայտարարությամբ, որով իր «վրդովմունքն» է արտահայտել նախօրեին ԱՄՆ ութ նախկին պետքարտուղարների` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ուղղված կոչի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին պետքարտուղարները Փելոսիին հորդորում են՝ տապալել Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106 բանաձեւը: «Իրոք ցավալի է, որ ութ փորձառու դիվանագետներ տեղիք են տալիս …
կարդալ ավելինԵրեկ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում, ինչպես նշված է ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած տեղեկատվության մեջ, քննարկվել է ֆինանսական հատվածում իրականացվող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես` ապահովագրական համակարգում, արժեթղթերի շուկայում եւ Կենտրոնական բանկում կատարվող բարեփոխումներին առնչվող հարցերի մասին: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի սեպտեմբերի 26-ի հրամանագրով Գագիկ Այվազյանը …
կարդալ ավելին