Երեկ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում, ինչպես նշված է ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած տեղեկատվության մեջ, քննարկվել է ֆինանսական հատվածում իրականացվող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես` ապահովագրական համակարգում, արժեթղթերի շուկայում եւ Կենտրոնական բանկում կատարվող բարեփոխումներին առնչվող հարցերի մասին: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի սեպտեմբերի 26-ի հրամանագրով Գագիկ Այվազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող: