«Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներին արդարացնող վճիռ կայացնելուց հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանին, ինչպես հայտնի է, իշխանությունները որոշել են պատժել: Նրա նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, եւ վաղը կայանալու է այդ հարցով Արդարադատության խորհրդի առաջին նիստը: Մինչ այդ, երեկ մի խումբ փաստաբաններ Փաստաբանական պալատում ասուլիս են հրավիրել, որի ընթացքում հայտարարել …
կարդալ ավելին«Մենք չենք մեկնաբանում քաղաքական գործիչների տեսակետները եւ մենք ուրախ կլինենք յուրաքանչյուր գործչի առաջադրման համար, եւ պատրաստ ենք քարոզարշավի ընթացքում քաղաքական պայքար մղել յուրաքանչյուր քաղաքական գործչի դեմ եւ հաղթել»,- անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, ասել է «Նոր Ժամանակներ» կուսակցության Հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավարը:
կարդալ ավելինԵրեք ամիս առաջ ՀՀ կառավարության նոր ծրագիրն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո հրապարակվել է մամուլով ու ներկայացվել է հասարակությանը: Բացի այդ, ծրագիրը տեղադրվել էր նաեւ կառավարության կայքում, եւ հետաքրքրվողները կարող էին ոչ միայն կարդալ, այլ առաջարկություններ ու դիտողություններ ներկայացնել: Կառավարության նոր ծրագիրը կարդացել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ բազմաթիվ դիտողություններ է արել: Պարոն Բագրատյանը …
կարդալ ավելին«Իսկական իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը երեկ հիվանդանոցից տեղափոխվել է տուն, նրա բուժումը կշարունակվի տանը: Իսկ «Իսկական իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանն «Ա1+»-ի հետ զրույցում` անդրադառնալով Արամ Կարապետյանի`«Զարուհի» ՍՊԸ բաժնետոմսերի 25 տոկոսի ձեռքբերմանը, ասել է, թե իրենք հիշյալ գործարքի մասին մինչ օրս որեւէ ծանուցում կամ նամակ չեն ստացել: «Մենք որեւէ նամակ չենք ստացել, …
կարդալ ավելինՀայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին կմեկնի Բիշքեկ՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այցի եւ նիստի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում:
կարդալ ավելին«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը երեկ Հայաստանի ժողովրդավարական ուժերին առաջարկել է ստեղծել ժողովրդավարական ուժերի միասնական խորհուրդ: Այն, ըստ Թորոսյանի` պետք է վերահսկի ընտրությունների օրինականությունը եւ պատասխանատվության կանչի 2003-2007թթ. ընտրախախտողներին, ինչպես նաեւ պետք է իրականացնի միասնական թեկնածուի քարոզչությունն ու այս «ապօրինի իշխանությունների դեմ հակաքարոզչությունը»: Խորհուրդը պետք է նաեւ համագործակցի միջազգային ժողովրդավարական կառույցների հետ: Ըստ …
կարդալ ավելինՇաբաթ օրը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր: Այցելության առաջին օրը նա մասնակցեց Գորիսի եւ հարակից գյուղերի ջրամատակարարումն ապահովող ջրատարի բացմանը. այն խմելու ջրով կապահովի 32 հազ. 500 բնակչի: Ջրագիծը կառուցվել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրով, ծախսվել է 250 մլն դրամ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի խոսքով, նման ծրագրեր իրականացվում …
կարդալ ավելինՊաշտոնական Բաքուն կրկին պատրաստակամություն է հայտնում Lեռնային Ղարաբաղին շնորհել «ինքնավարության բարձրագույն մակարդակը՝ Ադրբեջանի կազմում»: Իտալացի լրագրողների հետ զրույցում նախօրեին Բաքվում այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Ակնհայտ է, որ ԼՂ-ի հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, քանի որ իրավական տեսանկյունից սա ամենակարեւոր հարցն է: Եվ այդ միջազգային նորմերին համապատասխան՝ LՂ-ի …
կարդալ ավելին«Հայկական կողմը ձգտում է հրաձգություն թույլ չտալ հայ-ադրբեջանական սահմանին, սակայն կպատասխանի հակառակ կողմից բացվելիք կրակին»,- երեկ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: «Ես միշտ ասել եմ, որ ցանկանում ենք սահմանում խաղաղություն պահպանել, հրաձգություն եւ զոհեր չենք ցանկանում ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմից, բայց եթե նրանք հրետակոծեն մեր դիրքերը եւ կրակի տակ առնեն մեր ճանապարհները, …
կարդալ ավելինԵրեկ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի վերջո, խախտեց իր լռությունը եւ Անկախության տոնի առթիվ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բավական ծավալուն ելույթ ունեցավ: «Մենք երկընտրանքի առաջ ենք: Ունենք երկու ճանապարհ: Մեկը` պահպանել այն, ինչ այսօր գոյություն ունի: Այսինքն, պետության, ավելի շուտ՝ իշխանության` վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե …
կարդալ ավելինԵրեկ Անկախության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահական նստավայրում էր երկրի քաղաքական, տնտեսական բարձրաստիճան վերնախավը: Ներկա էր նաեւ դիվանագիտական ողջ կազմը: Ի զարմանս շատերի, ներկա էին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության բոլոր պատգամավորները եւ «Օրինաց երկիր» կուսակցության անդամները (Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը եւ այլք), բացի Արթուր Բաղդասարյանից: ՀՀ նախագահական նստավայրում էին նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ նախկին նախագահ …
կարդալ ավելինԲացի Հայկ Բաբուխանյանից, Հովհաննես Գալաջյանից եւ Գեղամ Գրիգորյանից, այսուհետ «Զարուհի» ՍՊԸ (որը հրատարակում է «Իսկական Իրավունք», «Արգումենտի ի ֆակտի», «Կոմսոմոլսկայա պրավդա թերթերը») հրատարակչատան բաժնետոմսերի կառավարման 25 տոկոսի իրավունք ունի նաեւ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Վերջինիս իր բաժնեմասի կառավարման իրավունքը վաճառել է Վիգեն Հակոբյանը: Այս լուրը, պարզվում է` ցնցել է մյուս երեք բաժնետերերին: Մասնավորապես …
կարդալ ավելինԵրեկ, Հայաստանի Հանրապետության Անկախության 16-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ, որը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում նախաձեռնել էր ՀՀՇ-ն, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շուրջ 20 րոպե տեւողությամբ ելույթում, ըստ էության, ներկայացրեց Հայաստանի զարգացման, կառավարման իր մոդելը: Նրա խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ` առանց միջամտության: «16 տարին եւ՛ շատ կարճ, եւ՛ շատ երկար ժամանակ է` նկատի ունենալով …
կարդալ ավելինՀայաստանի առջեւ կանգնած մարտահրավերներին կարող է դիմակայել միայն դաշնակցական նախագահը, սակայն կարեւորն այն է, որ ապագա նախագահին ընտրի ժողովուրդը, իսկ ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել ընտրված ցանկացած նախագահի հետ, «նույնիսկ եթե դա լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Այս մասին երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ Ներքին գործերի, ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ …
կարդալ ավելինԵրեկ Հայաստանի անկախության 16-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ այլ պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» եւ հարգանքի տուրք են մատուցել անկախության կերտման գործում իրենց ավանդը ներդրած նահատակների հիշատակին: Նրանք ծաղկեպսակ …
կարդալ ավելինԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն ու ռեժիսոր Արմեն Մազմանյանը երեկ «Տեսակետ» ակումբի միջոցով շնորհավորեցին բոլորիս տոնը: «Արդեն 16 տարվա պատմություն ունեցող անկախ Հայաստանի քաղաքացիներն արդյո՞ք իրենց հպարտ ու լիարժեք են զգում իրենց երկրում» հարցին պատասխանելով՝ բանախոսները գրեթե նույնն ասացին՝ ոչ: «Ժողովուրդը լավն է, ղեկավարները` վատը»,- ասաց Ա.Սադոյանը: Իսկ Ա.Մազմանյանն ասաց, որ ինչ-որ պահ եկավ, եւ անկախության …
կարդալ ավելինՏակավին վերջերս էր` ռուսաստանյան ընկերություններից հերթականին մենք` հայերս, սիրահոժար հանձնեցինք մեր ռազմավարական ոլորտներից մեկը` կապի ոլորտը, իսկ մի քանի օր անց արդեն վրա հասավ Հայաստանի անկախության 16-րդ տարեդարձը: Առհասարակ, տեսնելով, թե ինչ արագությամբ ու հաճույքով ենք մենք հրաժարվում մեր պետության անկախությունը խորհրդանշող ցանկացած ատրիբուտից, ցանկություն է առաջանում հարցնել` սիրո՞ւմ ենք մենք անկախություն: Ո՛չ, չենք սիրում: …
կարդալ ավելին«Անկախության ազատամարտիկներին ազատություն»,- նման գրությամբ վերնաշապիկով երեկ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի՝ Անկախության օրվան նվիրված ընդունելությանը: Մինչ ընդունելությանը մասնակցելը Զարուհի Փոստանջյանն իր մի քանի համախոհների հետ «Ազատություն Սէֆիլյանին, Մալխասյանին, Բաբաջանյանին» գրությամբ թերթիկը ձեռքին՝ կանգնած է եղել նախագահական շենքի դիմացի մայթին: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ քաղաքացիական համազգեստով կարգ պահպանողները նրանց «համոզում» …
կարդալ ավելին«Կարծում եմ՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցում երկար մտածելու կարիք չկա, քանի որ այս առիթով բազմաթիվ հայտարարություններ են եղել: Դեռեւս մի քանի տարի առաջ ՀՀ նախագահը չի բացառել այդ հնարավորությունը: Սակայն քաղաքականությունը շատ բարդ է, եւ ճշգրիտ որոշումներ կարելի է կայացնել՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ»,- Անկախության 16-ամյակի առթիվ երեկ հյուրընկալելով 16-ամյա պատանիներին եւ …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ Միացյալ հայկական հիմնադրամի ղեկավարությանը` հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Ս. Սարգսյանն, ընդգծելով, որ բարեգործությունը, անշուշտ, նաեւ թվերով է հաշվվում, եւ Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված բարեգործական նախաձեռնությունների ընդհանուր ծավալն …
կարդալ ավելին