Անհայտությունից բերվածը

26/09/2007

«Իսկական իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը երեկ հիվանդանոցից տեղափոխվել է տուն, նրա բուժումը կշարունակվի տանը: Իսկ «Իսկական իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանն «Ա1+»-ի հետ զրույցում` անդրադառնալով Արամ Կարապետյանի`«Զարուհի» ՍՊԸ բաժնետոմսերի 25 տոկոսի ձեռքբերմանը, ասել է, թե իրենք հիշյալ գործարքի մասին մինչ օրս որեւէ ծանուցում կամ նամակ չեն ստացել: «Մենք որեւէ նամակ չենք ստացել, ավելին, զարմացած ենք, որ Վիգեն Հակոբյանը, որը Արամ Կարապետյանի մտերիմն է, եւ որը վաճառել կամ փոխանցել է բաժնետոմսերը Կարապետյանին, սեպտեմբերի 17-ին նամակ է ուղարկել Հովհաննես Գալաջյանի տուն,- ասել է Բաբուխանյանը,- Ամբողջ աշխարհը գիտի, որ սեպտեմբերի 15-ից Հովհաննես Գալաջյանը գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, եւ նրան նամակը տուն ուղարկել՝ անմարդկային է եւ նշանակում է՝ առնվազն ձեռառնոցի»: Ի դեպ, Հ. Բաբուխանյանին ոչ այնքան զարմացրել է այդ գործարքը, այլ այն, թե ինչո՞ւ է Արամ Կարապետյանը ձգտում շարունակ «պտտվել» իր շուրջը: «Ես չեմ հասկանում իմ կողքն անընդհատ պտտվելու Արամ Կարապետյանի ձգտումը: Ես նրան մեկ անգամ անհայտությունից բերեցի հայտնի դաշտ: Եվ այսօր նա առնվազն կարող էր խնդրել օգնություն: Բայց այսպիսի մեթոդներն ինձ համար անընդունելի են»,- ասել է Հայկ Բաբուխանյանը: