Սեպտեմբերի 6-ի երեկոյան անսպասելիորեն Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից ազատ արձակվեց ՄԱԿ-ում Հայաստանի առաջին դեսպան, ՀՀ նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման համահիմնադիր, ՀՀՇ անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Հիշեցնենք, որ հայրենի իրավապահները մայիսի 7-ին նրան կալանավորել էին «փողերի լվացման» մեղադրանքով: Ա. Արզումանյանի ազատ արձակումից ընդամենը մի քանի օր առաջ «դատարան» կոչվող մարմինը բավարարել էր ԱԱԾ հայցը՝ եւս 2 …
կարդալ ավելինՕգոստոսի 25-ին Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործը նոր զարգացումներ է ստանում, եւ դրանք կապվում են Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անվան հետ: Մասնավորապես, սեպտեմբերի 8-ին Լոռու մարզի դատախազությունը հարցաքննել է Վանաձորի քաղաքապետի եղբորորդուն՝ Արման Դարբինյանին պատկանող «Բելիսիմո» բար-սրճարանի մի խումբ աշխատակիցների: Հարցաքննության ժամանակ քննիչները ծեծել, հայհոյել են նրանց եւ ստիպել են ստորագրել Ա. Դարբինյանի …
կարդալ ավելինԱյն, որ Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ հարուցված իբր «քրեական գործն» իրականում քաղաքական դրդապատճառներ ուներ, հայտնի էր նրա ձերբակալության առաջին իսկ օրվանից: Դա լավագույնս ապացուցվեց նախօրեին, երբ երեկոյան Ալեքսանդր Արզումանյանն անսպասելիորեն ազատ արձակվեց Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից, այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ դատարանը նրա կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու որոշում …
կարդալ ավելինԻնչպես հիշում եք, իշխանություն ըլլալով հանդերձ ընդդիմություն խաղացող Դաշնակցությունը խորհրդարանի վերջին ընտրության քարոզարշավի ժամանակ ընտրողներին խոստանում էր մի քանի անգամ բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները: Որոշ «անգրագետ» տնտեսագետներ էլ ստորաբար պնդում էին, թե այսօրվա պայմաններում դա պարզապես հնարավոր չէ անել: Սակայն ՀՅԴ-ականները համառորեն հակառակն են պնդում: Ինչպե՞ս պետք է իրականություն դարձնել վերը նշված հավակնոտ խոստումը, որից …
կարդալ ավելինՀինգշաբթի, ժամը 12:00-13:00-ի սահմաններում ոստիկանները Երեւան՝ ՀՀ Ոստիկանություն են բերել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդուն՝ Արման Դարբինյանին: Մեկ ժամ պահելուց հետո նրան տարել են Լոռու մարզի դատախազություն, որտեղ էլ 2-3 ժամ հարցաքննել են: Դրանից հետո իրավապահները խուզարկել են Արմանի մեքենան, 4 փամփուշտ են հայտնաբերել, որից հետո նրան ձերբակալել են: Ամենայն հավանականությամբ, Արմանին հարցաքննել են Լոռու …
կարդալ ավելինՆախօրեին, ուշ երեկոյան ազատ է արձակվել ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով արդեն 4 ամիս կալանավորված էր «փողերի լվացման» մեղադրանքով: Այս գործում առկա անհեթեթություններին բազմիցս անդրադարձել ենք: Ա. Արզումանյանի ազատ արձակումը փաստորեն եւս մեկ անգամ փաստեց, որ մեր երկրում «դատական համակարգ» ասվածն ուղղակի խայտառակ վիճակում է, կարելի է ասել՝ գոյություն չունի, իսկ համապատասխան գործերով որոշումները …
կարդալ ավելին«Մենք մեր ուժերը գնահատում ենք` հաշվի առնելով բոլոր անձանց եւ տարբեր տիպի մասնակցություններ: Եվ այդ առումով մենք այլընտրանք չենք տեսնում, եւ կարծում եմ, եթե Սերժ Սարգսյանն ինքը համաձայնի առաջադրվել, ապա այլընտրանք չի ունենա»,- երեկվա ասուլիսում` անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրմանը, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը: Վերջինիս հավաստմամբ` նախագահական ընտրությունների շուրջ ընթացող քաղաքական …
կարդալ ավելինՀնագույն քրիստոնեական երկիրը դեռեւս կախվածության մեջ է Կրեմլից: Սակայն ԱՄՆ-ը եւս ջանում է սիրաշահել Կովկասում Մոսկվայի վերջին ֆորպոստին: Կովկասի ամենափոքրիկ երկրի (որը կարծես Եվրոպան բաժանում է Ասիայից)` Հայաստանի մայրաքաղաք Երեւան ժամանող ամեն ոք իրեն հարց է տալիս. այս ո՞ւր եմ ընկել: Օդանավակայանում հայ սահմանապահների կողքին անձնագրերը ստուգում են ակնհայտորեն ռուսական ծագում ունեցող աղջիկներ: Իսկ Հայաստանի` …
կարդալ ավելինՍեպտեմբերի 4-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը Սեդրակ Զատիկյանին սպանող Արսեն Առուշանյանի գործն ուղարկել է Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարան: Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդուն՝ 26-ամյա Սեդրակին սպանել էին 2006թ. հունիսի 22-ին իր սեփական «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենայի մեջ Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում: Գլխավոր դատախազությունը պարզել է, որ սպանության մեջ, Ա. Առուշանյանին աջակցել են …
կարդալ ավելինՍեպտեմբերի 13-ին Երեւան կժամանի Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը, որը կմասնակցի Միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին: Հայկական կողմից հանձնաժողովը գլխավորում է վարչապետ Սերժ Սարգսյանը:
կարդալ ավելինՄինչ ընդդիմության մի շարք առաջնորդներ ռեստորաններում ու հյուրանոցներում հավաքվելով՝ զբաղված են, այսպես կոչված, «ընդդիմության միասնական թեկնածուի փնտրտուքով», ոմանք արդեն ինքնաառաջադրվում են, իսկ մյուս մասը փորձում է գուշակել` կվերադառնա՞ արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանն ակտիվ քաղաքականություն, պարզվում է՝ իրենց ընդդիմադիր եւ ռուսամետ համարող մի քանի այլ գործիչներ փորձում են նախագահական ընտրություններից առաջ ձեւավորել իրենց սեփական «ռուսամետ» բեւեռը: Մեր …
կարդալ ավելինՍեպտեմբերի 22-ից Իրանը սկսելու է գազ մատակարարել Հայաստանին: Նախօրեին այս մասին հայտարարել է Իրանի ազգային «ԳազԷքսպորտ» ընկերության մենեջմենթի գծով տնօրեն Նասթրոլա Սեիֆին: Նա «MehrNews» գործակալությանը ասել է, թե «համաձայն Հայաստանի հետ վարած վերջին բանակցությունների՝ Հայաստանը պատրաստ է գազ ներկրել»: Հայաստանի եւ Իրանի նախագահներն այս տարի հանդիսավորությամբ բացել են գազատարի առաջին հատվածը: Գազամատակարարման առաջին փուլով նախատեսվում …
կարդալ ավելին«Լեռնային Ղարաբաղ այցելելու ծրագրերս մնում են ուժի մեջ»,- երեկ «ԱզերիՊրես» գործակալությանը հայտնել է Հարավային Կովկասի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին` նշելով, որ Բրյուսելում տեղի են ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳՆ ղեկավարների հետ իր ոչ ֆորմալ հանդիպումները: Սեմնեբին նաեւ հայտնել է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղ կատարելիք իր առաջին այցի մասին հարցը: …
կարդալ ավելինԵվ այսպես, Վազգեն Մանուկյանը ցանկանում է փոխել Հայաստանի մոդելը։ Նրան քաղաքական գործիչների վարկանիշները չեն հետաքրքրում. կարեւորը մոդելը փոխելն է։ Հետաքրքիր է, իսկ ի՞նչ մոդելով են այսօրվա իշխանությունները պատրաստվում հաղթել առաջիկա ընտրություններում։ Որեւէ մեկի համար դա գաղտնիք չէ։ Դրա համար պարզապես անհրաժեշտ է, որ հնարավորինս շատ «ընդդիմադիր լիդերներ» հայտարարեն, որ միայն իրենք են ի վիճակի փոխել …
կարդալ ավելինԱդրբեջանի ՊՆ-ն երեկ հաղորդել է, թե Աղդամի եւ Ֆիզուլիի շրջաններում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով սպանվել է երկու ադրբեջանցի եւ երեք հայ զինվոր: Ղարաբաղյան կողմը հերքում է այդ լուրերը: Նախարարության մամլո ծառայության հաղորդման համաձայն, Աղդամի շրջանի Նամիրլի գյուղում վիրավորված 19-ամյա Մուխտար Օսմանովն այս գիշեր մահացել է հիվանդանոցում: Իսկ Իսմայիլ Հուսեյնովը սպանվել է Ֆիզուլիի շրջանում: Նույն աղբյուրի …
կարդալ ավելինԽորհրդարանական ընտրություններում «Ազգային Միաբանության» (ԱՄ) եւ անձամբ Արտաշես Գեղամյանի լուրջ անհաջողությունից հետո ԱՄ առաջնորդի աննախադեպ պասիվությունն առիթ տվեց ենթադրելու, որ Ա. Գեղամյանի «խորհրդավոր» այդ պահվածքը զուտ ակտիվ քաղաքականությունից հեռանալու գործընթացի սկիզբն է: Մինչ վերջերս տպավորություն կար, թե ԱՄ առաջնորդն իսկապես հետաքրքրությունը կորցրել է «մեծ քաղաքականության» հանդեպ` իր հպանցիկ հարցազրույցներում սահմանափակվելով միայն «Հայաստանին նետված մարտահրավերների շուրջ» …
կարդալ ավելին«Առաջընթացի համար ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը որոշ փոփոխությունների կարիք ունի»,- ըստ APA գործակալության, նախօրեին Թբիլիսիում նման հայտարարություն է արել ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսը: «Trend»-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահն ասել է, թե «Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ ժամանակն է երկխոսություն սկսել նոր ձեւաչափ գտնելու համար»: Միգել Անխել Մորատինոսը Թբիլիսի է ժամանել Բրյուսելից, որտեղ …
կարդալ ավելինԱյսօր լրանում է Հարկային պետական ծառայության Օպերատիվ վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության 1 տարին: Հիշեցնենք, որ Շ. Հովասափյանին դաժանորեն սպանել էին անցյալ տարի սեպտեմբերի 6-ին, իր տան մոտ՝ պայթեցնելով ծառայողական ավտոմեքենան: Սպանությունը դեռեւս բացահայտված չէ: Գործը քննում է ՀՀ Գլխավոր դատախազությունը: Հիշեցնենք, որ սպանության օրը Ռոբերտ Քոչարյանն իրավապահ մարմիններին հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ …
կարդալ ավելին– ՀԺԿ-ն, որն այսօր ընդդիմադիր առանցքային ուժերից մեկն է, պասիվ դիրքերում է, եւ սեփական որեւէ նախաձեռնությամբ հանդես չի գալիս: Տպավորությունն այնպիսին է, որ ՀԺԿ-ն պատրաստ է մասնակցել բոլոր այն հանդիպումներին, որտեղ իրեն հրավիրում են: Ինչո՞ւ ՀԺԿ-ն իր վրա չի վերցնում գործընթացների լիդերությունը: – Հայաստանում վերջին տարիներին շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Այնպիսի տպավորություն է, որ …
կարդալ ավելինՀինգ տարի առաջ բոլորին թվում էր, թե նախագահի ընտրություններին մասնակցելով՝ հաղթելու որոշակի շանս ունեն, իսկ չհաղթելու դեպքում մասնակցելն էլ պակաս պատվաբեր չէր։ Եվ դրա համար Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը չէին կարողանում կիսել այդ շանսը, ու փոխարենը միասնանալու, մարտի էին գնում առանձին-առանձին՝ չհաղթելու դեպքում գլխավոր ընդդիմադիրի տիտղոսն ընդունելու համար։ Իսկ ինչպես գիտեք, օդին վ պոլե …
կարդալ ավելին