«Լեռնային Ղարաբաղ այցելելու ծրագրերս մնում են ուժի մեջ»,- երեկ «ԱզերիՊրես» գործակալությանը հայտնել է Հարավային Կովկասի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին` նշելով, որ Բրյուսելում տեղի են ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳՆ ղեկավարների հետ իր ոչ ֆորմալ հանդիպումները: Սեմնեբին նաեւ հայտնել է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղ կատարելիք իր առաջին այցի մասին հարցը: «Սակայն դեռեւս չի հաջողվել ճշտել այցի ժամկետը եւ այն հարցը, թե որ երկրի տարածքից պետք է Սեմնեբին մտնի ԼՂ»,- հայտնել է գործակալությունը: