Երբ որեւէ միջազգային կազմակերպություն Հայաստանում սոցիոլոգիական հետազոտություն է իրականացնում, որպես կանոն, առաջին հերթին ուշադրության կենտրոնում են հայտնվում քաղաքական գործիչների կամ կուսակցությունների վարկանիշները։ Ըստ այդ վարկանիշների էլ քաղաքական գործիչներն արձագանքում են։ Եթե իրենց վարկանիշը բարձր է նշված, տվյալ կազմակերպությանն անվանում են «հեղինակավոր», իսկ եթե ցածր է՝ «ծախված»։ Իրականում քաղաքական ուժերի վարկանիշները երկրորդական են։ Շատ ավելի կարեւոր …
կարդալ ավելինՉգիտեմ՝ ընթերցողներից քանիսն են եղել արտասահմանում, սակայն եղածները կհաստատեն, որ շատ հաճախ իրենց վատ են զգացել՝ «Իսկ դուք որտեղի՞ց եք» հարցին պատասխանելիս։ Երբ պատասխանում եք՝ «Armenia», սովորաբար հնչում է երկրորդ հարցը՝ «Ալբանիա՞»։ Հետո, երբ տառ առ տառ ճշտում ես, պարզվում է, որ դիմացինդ ոչինչ չգիտի քո երկրի՝ նրա հազարամյա պատմության, 1700-ամյա քրիստոնեության եւ այլնի մասին։ …
կարդալ ավելինԱդրբեջանական մամուլը երեկ տեղեկատվություն էր տարածել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մասին, ըստ որի՝ սեպտեմբերի լույս 5-ի գիշերը Ադրբեջան-ԼՂՀ սահմանագծերից մեկում հայկական կողմի կատարած փոխհրաձգության արդյունքում զոհվել են երկու ադրբեջանցի զինծառայողներ: Ավելի ուշ նաեւ տեղեկատվություն էր տարածվել, թե Աղդամի եւ Ֆիզուլու ուղղությամբ ադրբեջանական կողմի փոխհրաձգության արդյունքում զոհվել են երեք հայ զինծառայողներ: Այս տեղեկատվության իսկությունը ճշտելու …
կարդալ ավելինԳլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերով քննիչ Հակոբ Կարախանյանի գլխավորած քննչական խումբը ներկայումս ստուգում է Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության մի շարք վարկածներ: «Սակայն ելնելով հետաքննության շահերից՝ տվյալները չեն կարող հրապարակել,- ասաց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: -Բայց բոլոր վարկածները կապված են ծառայողական գործունեության հետ: Այսինքն, չկա մի վարկած, որ կապված լինի կենցաղային …
կարդալ ավելինՍեպտեմբերի կեսերին տեղի է ունենալու ՀՅԴ հերթական ընդհանուր ժողովը, որի ժամանակ կուսակցությունը պետք է հայտարարի ՀՀ նախագահական ընտրություններում կուսակցության առաջադրելիք թեկնածուի մասին: Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ-ն «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանին (որի որդիներից մեկը նախորդ գումարման ԱԺ-ում ՀՅԴ կուսակցական ցուցակով էր պատգամավոր դարձել, մյուս որդին` այս տարվա մայիսի ընտրություններին եւ դարձյալ ՀՅԴ ցուցակով) առաջարկել է 10 …
կարդալ ավելին«Դաշինքը» որոշում է կայացրել, եւ այդ որոշումը բեկանման ենթակա չէ»,- ՀՌԱԿ-ի հետ միավորվելու իրենց որոշման վերաբերյալ «Ա1+»-ի հետ զրույցում ասել է «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը: Սեպտեմբերի վերջին տեղի կունենա կուսակցության վերջին համագումարը, որի ընթացքում կկայացվի «Դաշինքի» լուծարման որոշումը: Այս պահին «Դաշինքի» եւ «Ազգային վերածննդի» միջեւ բանակցություններ չեն ընթանում: Պատճառն, ըստ Գ. Ղլեչյանի, զուտ …
կարդալ ավելինԵրեկ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով օրերս է վերադարձել Մոսկվայից, հայտարարել է, թե ինքն անպայման առաջադրելու է իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Նա ասել է նաեւ, թե ինքը որեւէ մեկի հետ չի միանալու եւ ընդդիմադիրների հետ որեւէ բանակցության չի մասնակցելու: Բացի այդ, Կարապետյանը վստահեցրել է, որ «եթե Սերժ Սարգսյանն առաջադրվի»՝ իր հետ դուրս …
կարդալ ավելինԱմերիկյան «DefenceNews» («Պաշտպանության նորություններ») էլեկտրոնային պարբերականը երեկ անդրադարձել է Ադրբեջանի տնտեսական եւ ռազմական հզորություններին, պատերազմի վերսկսման հավանականությանը եւ Ադրբեջանի՝ հաջողության հասնելու հնարավորություններին։ Դեյվիդ Պուգլիեսեի՝ «Ադրբեջանը վերակառուցվում է, զգուշացնում է Հայաստանին եւ սերտացնում ՆԱՏՕ-ի հետ կապերը» կոչվող հրապարակման մեջ առաջին հերթին նշվում է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն 2004 թվականի 146 միլիոն դոլարից հասել է 1 միլիարդի։ …
կարդալ ավելին– Քանի որ դուք մասնակցում եք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ բոլոր մարզային հանդիպումներին, կարո՞ղ եք ասել, թե այդ այցերի նպատակը, բացի ակտիվի հետ հանդիպումներից, ո՞րն է: Մանավանդ` երբ ժողովրդի հետ հանդիպումներ, որպես այդպիսին, այդ այցերի ընթացքում չեն լինում, եւ դա, որքան էլ տարօրինակ է` տեղի է ունենում դաշնակցության ոգով, այսինքն` փակ, գաղտնի: – Դրանք դաշնակցության ոգով …
կարդալ ավելին«Գելափ» հեղինակավոր սոցիոլոգիական կենտրոնի՝ հուլիսին անցկացրած հարցումների համաձայն, հայաստանցիների 32%-ը գտնում է, որ տնտեսական վիճակը երկրում բարելավվում է, 27%-ի կարծիքով՝ տնտեսական վիճակը Հայաստանում գնալով վատանում է: Հարցվածների 35%-ը Հայաստանի առջեւ ծառացած խնդիրներից առաջինը նշել է գործազրկությունը, եւ 15%-ն է միայն նշել սոցիալ-տնտեսական վիճակը: Ղարաբաղյան հիմնախնդիրն առաջնային է համարում հարցվածների 11%-ը, իսկ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը՝ …
կարդալ ավելինՍեպտեմբերի 7-ին ԼՂՀ-ում տեղի կունենա ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի երդման արարողությունը: Ինչպես հայտնի է՝ ընտրություններում Բակո Սահակյանի թեկնածությունն ընտրարշավի ընթացքում պաշտպանել էին խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունները, ինչը թույլ էր տալիս հայտարարելու, որ Բակո Սահակյանը ղարաբաղյան քաղաքական ուժերի միասնական թեկնածուն է: Սակայն ընտրություններից ընդամենը մի քանի օր անց սկսեցին խոսել, որ այդ միասնությունն արդեն որոշակի …
կարդալ ավելինԹերեւս հակիրճ այսպես կարելի է բնութագրել այն վարքագիծը, որը հայրենի իշխանությունները դրսեւորում են ՄԱԿ-ում Հայաստանի առաջին դեսպան, մեր երկրի նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանի գործի առնչությամբ: Այս գործին նույնիսկ մակերեսորեն ծանոթանալը բավական է՝ եզրակացնելու համար, որ «հայտնի ուժերի» կողմից նախ «սկզբունքային» որոշում է կայացվել կալանավորել նախկին արտգործնախարարին, ինչից հետո միայն սկսել են …
կարդալ ավելինԵրեկ լրացավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 53-ամյակը: Այս տարի Քոչարյանն իր ծննդյան օրն անցկացնելու է Հունաստանում: Հիշեցնենք, որ նա մասնավոր այցով Հունաստան է մեկնել երկուշաբթի օրը, եւ այցը պետք է տեւի մեկ շաբաթ: Այսինքն` նա Հայաստան է վերադառնալու եկող երկուշաբթի: Բոլոր դեպքերում երեկ առավոտյան նախագահին շնորհավորել էին վարչապետ Սերժ Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ …
կարդալ ավելինՊարույր Հայրիկյանի` ընդդիմության լիդերների հետ ժամանակ առ ժամանակ հանդիպումներ կազմակերպելու քաղաքական նախաձեռնությունը, ինչպես եւ սպասվում էր, վերածվել է իրար մեջ «ականներ» փնտրելու գործընթացի: Համենայնդեպս, օգոստոսի 28-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպած նրանց վերջին` «գաղտնի» հավաքին հաջորդած բոլոր տեղեկությունները միայն այն մասին են, որ նրանք արդեն մեկին` Շավարշ Քոչարյանին որպես այդպիսին բացահայտել են: Իսկ բացահայտողներն էլ ՍԴՀԿ նախագահ …
կարդալ ավելինԵրբ կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով Հայաստանում միմյանց հերթ չտալով ստեղծվեցին հասարակական կազմակերպություններ, երբ անգամ ՀՀ նախագահն իրեն կից ստեղծեց հակակոռուպցիոն մարմին, տրամաբանությունը հուշում էր, որ դեպի հայոց մեկուսարաններ տանող ճանապարհին պիտի որ հրմշտոց լիներ: Սակայն անցնում են անհույս տարիներ, իսկ բարձրաստիճան որեւէ չինովնիկի Ազգային անվտանգությունից կամ Ոստիկանությունից այդպես էլ չեն անհանգստացնում: Փոխարենը պարբերաբար սարկազմով արձանագրվում …
կարդալ ավելինՊարզվում է` միայն ՀՀ պատգամավորները չէ, որ տառապում են ռեստորանահյուրանոցային շինություններ կառուցելու մոլուցքով: Մեր տեղեկություններով՝ ԼՂՀ Ստեփանակերտի ԱԺ նորակառույց շենքին կից գործում է «Արմենիա» անունով հյուրանոց, ռեստորան եւ ավիատոմսերի վաճառքի կետ, իսկ շենքի ետնամասում՝ գեղեցկության սրահ: Ի տարբերություն ԼՂՀ օրենսդիրների՝ ՀՀ օրենսդիրները գոնե Օպերայի շենքի տարածքն են գերադասում, ԱԺ եւ ՀՀ նախագահական շենքերին մոտ չեն …
կարդալ ավելին«Ես զգուշությամբ եմ վերաբերվում, ամեն հանդիպմանը չեմ գնում, մանավանդ, որ համոզված չեմ, թե ինչ արդյունքի այն կարող է բերել: Իսկ ինչպես տեսնում եմ, այդպիսի ժողովներն արդյունքի չեն բերում»,- մեկնաբանելով ընդդիմադիր դաշտի որոշ առաջնորդների հավաքներին իր չմասնակցելը՝ «Ազատություն» ռ/կ-ին ասել է ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը: «Այդպես հավաքվել՝ «18 գումարած 1» կամ «50 հանած 6»-ով հավաքվել եւ …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ի, «Իմպիչմենտի» եւ «Հանրապետության» ղեկավարների հետ գնացել է Ջերմուկ: Մեր տեղեկություններով, ինչպես եւ նախորդ այցերի դեպքում, այս անգամ էլ Տեր-Պետրոսյանը հանդիպում կունենա նեղ շրջանակով մարդկանց հետ: Իսկ թե ինչո՞ւ է նա խուսափում բազմամարդ հանդիպումներից` առայժմ ոչ ոք չի կարող ասել:
կարդալ ավելինԵրեկ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել մասնավոր այցով Հունաստանում գտնվող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Հիշեցնենք, որ 2003թ. Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը գրավոր շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանին՝ Հայաստանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Աբդուլլահ Գյուլին երեկ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ) եւ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) Բրյուսելում սեպտեմբերի 3-ին հանդիպում կունենան Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հավաստմամբ` համանախագահների հետ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի նոր հանդիպման անհրաժեշտություն չկար, քանի որ Փարիզում հուլիսի 10-ին նախարարն արդեն հանդիպել էր Յու.Մերզլյակովի եւ Բ.Ֆասյեի հետ: …
կարդալ ավելին