«Աշխարհի ոչ մի երկիր, այդ թվում՝ նաեւ ԱՄՆ-ը, Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել իբրեւ անկախ պետություն: Հետեւաբար, մենք չենք ճանաչում նաեւ այդ ընտրությունները»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան: «Այդ իսկ պատճառով մենք պաշտոնապես դիտորդներ չենք ուղարկել ու նաեւ գնահատական չենք տվել այդ ընտրություններին,- նշել է ամերիկացի դիվանագետը՝ հավելելով,- Բայց մենք …
կարդալ ավելինԳաղտնիք չէ, որ մեր երկրում ամեն քայլափոխի հանդիպող օրինախախտումները մեծապես պայմանավորված են ոչ թե համապատասխան բնագավառի օրենսդրության վատ որակով, այլ օրենքների պահանջների չկատարմամբ: Հայաստանի օրենսդրական դաշտում կան բազմաթիվ լավ մշակված օրենքներ, մարդկանց իրավունքները պաշտպանված են օրենքներով ու Սահմանադրությամբ, սակայն մի բան է օրենքը, այլ բան՝ դրա կիրառումը: Այս հարցում «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը՝ ԱԺ ՀՅԴ …
կարդալ ավելինԳյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը երեկ ներկայացել է իրավապահ մարմիններին: Այդ մասին երեկ հաղորդագրություն է տարածել ՀՀ Գլխավոր դատախազությունը: Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել մայիսի 24-ին` մայիսի 20-ին Գյումրիում նրա եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Արտաշես Սարգսյանի որդու` Ռուստամ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: …
կարդալ ավելինԼՂՀ նախագահական ընտրություններում նախնական արդյունքներով պարտված թեկնածու, ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանն ընդունում է իր պարտությունն ու պատրաստվում է հեռախոսով շնորհավորել ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանին: Բայց Մայիլյանը դա կանի միայն այն բանից հետո, երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները: Մասիս Մայիլյանը երեկ հայտարարություն է տարածել` նշելով, թե ինքն ընտրություններին մասնակցել է «հանուն Արցախի երիտասարդ …
կարդալ ավելինՂարաբաղցիներն ընտրեցին նոր նախագահի։ Իսկ նոր նախագահը միասնական թեկնածու Բակո Սահակյանն է, որի շուրջ էին համախմբվել երկրի խորհրդարանական բոլոր ուժերը, մի շարք հասարակական կազմակերպություններ։ Ինչպես միշտ, ընտրություններում ղարաբաղցիների մասնակցության բարձր ցուցանիշ է գրանցվել. այս ընտրություններում հանրապետությունում ընտրելու իրավունք ունեցող 92.152 հոգուց քվեարկությանը մասնակցել է 71.287 քաղաքացի կամ ընդհանուր թվի 77,36 տոկոսը: Նրանցից կողմ է քվեարկել …
կարդալ ավելինՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը հաստատել է տեղեկությունն այն մասին, թե երեկ ՀՀ Գլխավոր դատախազությունում է եղել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարն ասել է նաեւ, որ Վարդան Ղուկասյանը Դատախազություն է եկել սեփական նախաձեռնությամբ: Դատախազությունն այլ տեղեկություններ չի հաղորդում, քանի որ Վարդան Ղուկասյանը Դատախազություն է եկել որպես քաղաքացի եւ ոչ որպես պաշտոնյա: …
կարդալ ավելինՄայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ հայրենի իրավապահները հպարտությամբ ազդարարեցին, որ հայտնաբերել են փողերի լվացման մի դեպք: Իսկ «փող լվացողները», տվյալ դեպքում, ըստ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն ու պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն էին, ովքեր ապրիլի վերջերին նույն ինքնաթիռով գնացել էին Մոսկվա եւ վերադարձել դարձյալ նույն ինքնաթիռով: …
կարդալ ավելինՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հաղորդագրություն է տարածել, ըստ որի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի մոտ հուլիսի 11-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ա. Երիցյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2004թ. հոկտեմբերի 5-ին Էդուարդ Նիկողոսյանի անհետանալու, 2006թ. մարտի 4-ին Սայաթ-Նովա փողոցում օրը ցերեկով սպանված, «Քաղցրիկ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանի սպանության, 2006-ի հունիսի …
կարդալ ավելինԱԺ նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը փնտրում է գոնե մեկ համարձակ պատգամավորի, ով ծաղկեպսակ կդնի ԱԺ Նիստերի դահլիճում ու վրայի սեւ ժապավենի վրա կգրի` «Իմ ու Հմայակ Հովհաննիսյանի անունից»: – Այս խորհրդարանի ընդդիմությանը պետք է համարել կոմպրատորական, այսինքն` արտաքին շահերը սպասարկող: Նրանք հայամետ չեն, եւ դա հստակ երեւաց ԱԺ հենց առաջին նիստում, որտեղ քննարկվում էր «Ազատությունը» …
կարդալ ավելինԻ տարբերություն Արամ Կարապետյանի, Վազգեն Մանուկյանի եւ Տիգրան Կարապետովիչի, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը դեռեւս չի պլանավորել, թե ինչ է անելու 2008թ. նախագահական ընտրություններին: Դավիթ Հակոբյանը դեռեւս չգիտի` առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ: Նա խոստանում է 2008թ. իր անելիքներում հստակություն մտցնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Բայց այս ամիսները նա հենց այնպես չի անցկացնում. լուրջ վերլուծություններ, հաշվարկներ …
կարդալ ավելինՔաղաքական արձակուրդին նախորդող օրերին (արձակուրդ, որից հետո մեծ թափով սկսվելու է նախագահական ընտրապայքարը) տարբեր տեղերից կարծիքներ հնչեցին Հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձի մասին։ Մի կողմից՝ իշխանությունը՝ Գառնիկ Իսագուլյանի միջոցով, մյուս կողմից՝ ընդդիմությունը՝ Վազգեն Մանուկյանի, քննարկեցին մի վարկած, որն ըստ էության գոյություն չունի։ Երկու դեպքում էլ ակնհայտ էր անհանգստությունն ու տագնապը, որն անհիմն չէ։ …
կարդալ ավելինՂարաբաղում եկել է վճռորոշ պահը: Հուլիսի 19-ին ընտրելու իրավունք ունեցող ղարաբաղցիները կընտրեն երկրի նոր նախագահ: Թե 5 թեկնածուներից ո՞ւմ նախապատվությունը կտա ընտրողների մեծ մասը` ցույց կտան ընտրությունների արդյունքները: Քարոզարշավի վերջին օրը Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում նախագահի բոլոր թեկնածուներին հնարավորություն ընձեռվեց հանդես գալ քարոզչական խոսքով: Ամենասենսացիոնը, թերեւս, նախագահի թեկնածու Արմեն Աբգարյանի խոսքն էր: Ի դեպ, այս …
կարդալ ավելինՆախագահական ընտրություններից ութ ամիս առաջ Հայաստանի քաղաքական դաշտում գերիշխում են երկու միմյանց հակադիր եւ հավասարապես ծայրահեղ դիրքորոշում։ Ըստ դրանցից մեկի, ՀՀ հաջորդ նախագահն այլընտրանք չունի, իսկ ըստ մյուսի՝ Սերժ Սարգսյանը նախագահ դառնալու ոչ մի շանս չունի։ Ըստ էության, երկու տեսակետներն էլ սխալ են։ Սերժ Սարգսյանը նախագահ դառնալու բավականին մեծ շանսեր ունի, բայց դրանք առայժմ ընդամենը …
կարդալ ավելինԱյսօր Ղարաբաղում տեղի են ունենում նախագահական ընտրություններ։ Ու թեեւ միջազգային կազմակերպությունները մեկը մյուսի ետեւից հայտարարում են, թե չեն ճանաչելու այդ ընտրությունները, այնուհանդերձ ակնհայտ է, որ իրականում նույն միջազգային հանրության համար շատ կարեւոր է՝ այդ ընտրությունները համապատասխանելո՞ւ են միջազգային չափանիշներին, թե՞ ոչ։ Եվ հենց դա է պատճառը, որ բազմաթիվ միջազգային դիտորդներ ժամանել են Ղարաբաղ՝ տեղում հետեւելու …
կարդալ ավելինԵրեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` դատավոր Պարգեւ Օհանյանի նախագահությամբ «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների արդարացման դատավճիռ է կայացրել: Ընկերության տնօրեն Գագիկ Հակոբյանը եւ փոխտնօրեն Արամ Ղազարյանը, որոնք 2005թ. հոկտեմբերից կալանավորված էին, երեկ ազատ են արձակվել դատարանի դահլիճից: Դատարանը նաեւ որոշել է ակնհայտ կեղծ վկայություն տալու համար քրեական գործ հարուցել գործում որպես տուժող ընդգրկված …
կարդալ ավելինԹերեւս առանց վարանելու կարելի է ասել, որ հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահի հերթական ընտրությունների ելքը կանխորոշված էր, ու նախագահ կհռչակվի ԼՂՀ ու Հայաստանի իշխանությունների ու ընդդիմադիրների «դաբրոն» ստացած Բակո Սահակյանը: Հուլիսի 13-ին ԼՂՀ նախագահի առաջիկա ընտրությանը նվիրված հոդված են հրապարակել վերլուծաբաններ Լիզ Ֆուլլերն ու Ռիչարդ Գիրագոսյանը: Հեղինակները փորձել են պատասխանել «Ո՞վ կլինի ԼՂՀ հաջորդ …
կարդալ ավելինՀայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի քրեական գործում (իբր «փողերի լվացում») նոր մանրամասներ են ի հայտ եկել: Այդ մասին շաբաթ օրը հաղորդագրություն է տարածել «Արմինֆո» գործակալությունը` հղում անելով իր մոսկովյան աղբյուրներին: Ըստ այդմ, գործակալությանը հայտնի է դարձել, որ ավելի քան մեկ ամիս առաջ Հայաստանից Մոսկվա գործուղված քննչական խումբն օրերս վերադարձել է Հայաստան եւ Մոսկվայում գործի հետ …
կարդալ ավելինԺողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը մոտավորապես այսպես արձագանքեց մեր հարցին, թե` ի՞նչ պայմանավորվածություններով է իր գլխավորած կուսակցությունը նախագահական ընտրություններում միավորվելու նախկին պատգամավոր Մանուկ Գասպարյանի գլխավորած ԺՈՒԿ-ի հետ: Այսպիսով նա նաեւ հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե նախագահական ընտրություններից առաջ հնարավոր է ԺԿ-ԺՈՒԿ միավորում: Տիգրան Կարապետիչը, որն առաջիկա նախագահական ընտրություններին, իր խոսքերով, մասնակցելու է հաղթելու հարյուր …
կարդալ ավելինԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկվա ասուլիսում անդրադառնալով 2008թ. նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրման մասին լուրերին, հայտարարել է, որ եթե իր «քաղաքական իդեալ» Տեր-Պետրոսյանն իր խորհուրդների կարիքը զգա, ապա ինքը, ինչպես միշտ, պատրաստ է խորհուրդներով օգտակար լինել նրան: Իհարկե, դժվար է անգամ տեսականորեն պատկերացնել մի իրավիճակ, որ Տեր-Պետրոսյանը Հայրիկյանի խորհուրդների կարիքը զգա: Այդուհանդերձ,Հայրիկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին …
կարդալ ավելինԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ փաստացիորեն «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման դեմ ուղղված օրինագծերը, որոնք տապալվեցին ԱԺ արտահերթ նիստում, կառավարությունն այլեւս խորհրդարան չի ներկայացնելու: Խոսքը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի վերաբերյալ է, որոնց ընդունումը կառավարությունը համարել էր հրատապ. այդ նպատակով նույնիսկ ԱԺ …
կարդալ ավելին