քաղաքականություն

Զինամթերք են հայտնաբերել

01.09.2007

Երեկ ժամը 15:00-ի սահմաններում Շիրակի մարզի փրկարարական ծառայությունն ահազանգ է ստացել այն մասին, որ աղբահանության աշխատանքների ժամանակ Գյումրիի տարածքային զինկոմիսարիատի նկուղներում հայտնաբերվել է զինամթերք: Ականների առկայության մասին տեղեկացվել են նաեւ իրավապահ մարմիններն ու Գյումրու 102-րդ ռուսական բազայի հրամանատարությունը: Շիրակի մարզի Փրկարարական վարչության պետ Անդրանիկ Պողոսյանի տեղեկացմամբ` ժամը 16:00-ին իրավապահ մարմինների եւ ԱԻՎ աշխատակիցների կողմից տարածքից …

կարդալ ավելին

Սպասում են ու առաջարկում սպասել

01.09.2007

Ինչպես հայտնի է, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին: Թերեւս հասկանալի է, որ ՀՀ կողմից պաշտոնապես ԼՂՀ-ի ճանաչումն առանձնապես օգուտ չի տա հայկական կողմին, իսկ վնասներ՝ ինչքան ուզեք: Բարեբախտաբար նախորդ օրերին ԱԺ մնացած բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն առանց ավելորդ ձեւականությունների շտապեցին հայտարարել, որ իրենք չեն …

կարդալ ավելին

Գրանցեցին

01.09.2007

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր գրանցեց թիվ 15 ընտրատարածքի լրացուցիչ ընտրություններում առավելագույն քվե ստացած ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանին: ԿԸՀ այս որոշումը ստորագրել են հանձնաժողովի բոլոր ութ անդամները: Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին տեղի ունեցած լրացուցիչ ընտրություններին ՀՀԿ անդամ Խաչիկ Մանուկյանի օգտին քվեարկել էր 16.121, իսկ Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի օգտին` 10.067, ՀՅ դաշնակցության …

կարդալ ավելին

Ապօրինի եւ զավեշտալի

01.09.2007

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնողներից Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանին նախօրեին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ծանոթացնելու նրա պաշտպանյալի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությանը: Սեպտեմբերի 7-ին լրանում է Ա. Արզումանյանի կալանքի հերթական երկամսյա ժամկետը: Հ. Արսենյանն «Ազատությանն» ասել է, թե մինչեւ նոյեմբերի 7-ը կալանքը երկարացնելու համար քննչական խումբը ներկայացնում …

կարդալ ավելին

Տե՞ր ես մաղթանքներիդ

01.09.2007

Երեկ Թուրքիայի նորընտիր նախագահ Աբդուլլահ Գյուլին իր շնորհավորական ուղերձն է հղել նաեւ Հայաստանի «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ընդունեցեք, խնդրեմ, իմ շնորհավորանքները ամենապատասխանատու պաշտոնում Ձեր ընտրվելու առիթով` մեր երկրների եւ նրանց ընդհանուր հարեւանության համար նույնքան վճռորոշ այս խաչմերուկում: Հույս եմ տածում, որ Ձեր, ինչպեսեւ մոտ ապագայում ընտրվելիք Հայաստանի նոր նախագահի պաշտոնավարման օրոք թուրք-հայկական հարաբերությունները կմտնեն …

կարդալ ավելին

ՀՌԱԿ-ում առայժմ ոչինչ հայտնի չէ

01.09.2007

ՀՌԱԿ դեռեւս ատենապետ Հարություն Առաքելյանը պատրաստ է «ազգի բարեկեցության համար» իր աթոռը զիջել ցանկացած մեկի, այդ թվում նաեւ՝ «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանին: Իր այս անձնազոհության մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց Հարություն Առաքելյանը` տեղեկացնելով նաեւ, որ եթե մինչեւ տարեվերջ հրավիրվելիք ՀՌԱԿ համագումարն իրեն չվերընտրի ատենապետի պաշտոնում, ապա միեւնույն է` ինքը կշարունակի մնալ ՀՌԱԿ ղեկավար …

կարդալ ավելին

Մանուկյանը «պոստ» չի ուզում

01.09.2007

Հուլիսի 18-ին ՀԿԿ առաջնորդ Ռուբեն Թովմասյանին եւ Առաջադիմական Կոմունիստական կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանին ուղարկված Նորացված Կոմունիստական կուսակցության նախագահ Յուրի Մանուկյանի նամակը, որտեղ վերջինս համայն հայության կոմունիստներին առաջարկում էր միավորվել, այդպես էլ մնացել է անպատասխան: «Թե դուք պատասխանել եք` նրանք էլ են պատասխանել»,- մեզ հետ զրույցում հին ու առաջադեմ կոմունիստներին հեգնեց Յու. Մանուկյանը: Մեր դիտարկմանը, թե …

կարդալ ավելին

Ապացուցել անապացուցելին

01.09.2007

Արդեն մոտ չորս ամիս ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան, նախկին արտգործնախարար, ՀՀՇ վարչության նախկին նախագահ Ալեքսանդր Արզումանյանը կալանավորված է։ Նրա գործով զբաղվող Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների առջեւ երկու խնդիր է դրված։ Առաջին՝ ապացուցել, որ Արզումանյանը զբաղվել է անօրինական ճանապարհով ստացված փողերի լվացմամբ։ Երկրորդ՝ առաջինն ապացուցելով՝ ապացուցել, որ քաղաքական հարուստ կենսագրություն եւ ընդդիմադրի անթաքույց կեցվածք ունեցող …

կարդալ ավելին

Ընդդիմադիր էպիզոդներ

01.09.2007

Ոչ բոլոր փայլող իրերն են ոսկի: Ոչ բոլոր «Ժառանգություն»-ներն են նոտարով հաստատված Անհայտ ժողովրդի ասացվածք Այն, որ հայաստանյան ընդդիմությունը դառնալու է անեկդոտի թեմա (հերոսին ընտրեք ինքներդ` Պոլոզ Մուկուչ, շպիոն Օնիկ, Շտիռլից, ապարանցի եւ այլն), պարզ էր դեռեւս մայիսի 12-ից անմիջապես հետո: Սակայն ամեն ինչ, ինչպես ասում են, չափի մեջ է գեղեցիկ: Այս մասին թերեւս ամենալավը …

կարդալ ավելին

Վանաձորում համարյա արտակարգ դրություն

01.09.2007

Վանաձորում Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության թեմայով շրջանառվող վարկածներն առաջնահերթության տեսակետից իրենց տեղերը զիջել են միմյանց: Եթե մինչեւ հուղարկավորության օրը վանաձորցիները դատախազի սպանությունը կապում էին Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ, ապա հիմա դա պակաս հավանական են համարում: Հիշեցնենք, որ Լոռու մարզի դատախազությունում է գտնվում Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանում …

կարդալ ավելին

Քաղաքականության եւ պոպուլիզմի միջեւ

01.09.2007

Թալինի թիվ 15 ընտրատարածքում պատվավոր չորրորդ տեղը զբաղեցնելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ. պահանջում է, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Հայտնի չէ միայն՝ պատվավոր չորրորդ տեղը զբաղեցնելու փաստը նոր լի՞ցք է հաղորդել պրն Հովհաննիսյանին, թե՞ իր այդ քայլով նա վրեժ է լուծում իշխանություններից՝ «մրցանակային եռյակից» դուրս մնալու համար, բայց փաստը մնում …

կարդալ ավելին

Էժան ծախվեց

31.08.2007

Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցումից հետո Կարս-Գյումրի երկաթուղին ուղղակի կդառնա անիմաստ, եւ Հայաստանը պարզապես կարող է ընդամենը շահագրգռված լինել միանալ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծին, որպեսզի գոնե ինչ-որ կերպ թեթեւացնի իր մեկուսացումը: Երեկ «Ուրբաթ» ակումբում նման տեսակետ է հայտնել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: «Վրաստանի հետ փոխհարաբերություններում Հայաստանը չկարողացավ, կոպիտ ասած, թանկ վաճառել իր լոյալությունը»,- նշել է նա: Ըստ …

կարդալ ավելին

Հնձում է ու դարսում

31.08.2007

Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունից հետո կատարվածի հնարավոր վարկածների շարքում շոշափվում է նաեւ Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի անունը, որի պաշտոնավարման շրջանի հետ կապված մարզի դատախազությունում մի քանի քրեական գործեր են հարուցվել: Քոչինյանը սակայն երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը շարունակում է պաշտոնանկությունից հետո սկսած գործը` խոտ է հնձում ու …

կարդալ ավելին

Խայտառակություն էր, բայց շնորհավոր

31.08.2007

Թալին քաղաքն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում կիրակի օրը կայացել են ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար նշանակված ընտրությունները: Հիշեցնենք, որ մայիսի 12-ին այս ընտրատարածքում ձայների չնչին առավելությամբ հաղթող էր ճանաչվել ՀՀԿ-ական գործարար, «Մաքս Գրուպի» նախագահ Խաչիկ Մանուկյանը: Վերջինս, սակայն, հրաժարվել էր մանդատից՝ պատճառաբանելով, թե չի ուզում, որ իր ընտրվելու վերաբերյալ կասկածներ լինեն: Խ. Մանուկյանը մասնակցել է …

կարդալ ավելին

Ահաբեկել են

31.08.2007

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի ղեկավար Ռուբեն Թորոսյանը, ով պարբերաբար հայտարարություններ է տարածում այս կամ այն պաշտոնյայի կողմից իրականացված անօրինականությունների վերաբերյալ, երեկ հայտարարություն է տարածել այն մասին, թե ինչպես են իրեն սպառնացել` «եթե այդպես շարունակես, վերջդ լավ չի լինի»: Այդ ժամանակ Ռ. Թորոսյանը եղել է իր երեխայի հետ: «Ժամը 16:30-ի մոտերքում, Նոր Նորքի 2-րդ զանգվածից Ջրվեժ …

կարդալ ավելին

Շա՜տ համահայկական միջոցառում-2

31.08.2007

Նախօրեին Օպերայի շենքում տեղի ունեցավ Համահայկական 4-րդ խաղերի փակման արարողությունը, որին Ազատության հրապարակում հաջորդեցին հրավառություն ու համերգ: Իսկ այն պահին, երբ Օպերայի շենքում վերամբարձ խոսքերով ճառեր էին հնչում ազգի միասնության ու հզոր հայրենիք կերտելու մասին, Ազատության հրապարակում իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչներ ակտիվորեն չարաշահում էին իրենց պաշտոնական դիրքը՝ խոչընդոտելով ՀՀ մի քանի քաղաքացիների՝ տեղեկատվություն տարածելու իրավունքի …

կարդալ ավելին

Քոչինյանին դատախազի սպանությունը չի հետաքրքրում

31.08.2007

Օգոստոսի 25-ին Վանաձորում տեղի ունեցած Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունը շատերն անմիջապես կապեցին Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ: Պատճառը, ինչպես հայտնի է, մայիսի վերջին Լոռու մարզի դատախազության կողմից Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով հարուցված քրեական գործերն են` Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանում տեղի ունեցած բազմաթիվ չարաշահումների վերաբերյալ: Դրանք կապվում …

կարդալ ավելին

Հերթական սպանությունը. առայժմ միայն վարկածներ

31.08.2007

Այս տարի կատարված աղմկոտ հանցագործությունների թիվը համալրվեց օգոստոսի 25-ին` Լոռու մարզի դատախազ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալբերտ Ղազարյանի սպանությամբ: ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, այդ օրը գիշերը ժամը 00:20-ի սահմաններում Ա. Ղազարյանի ուղղությամբ «Մակարով» ատրճանակից արձակվել է չորս կրակոց, որի հետեւանքով դատախազը վնասվածք է ստացել թիկունքի, ուսերի եւ պարանոցի շրջանում: Ա. Ղազարյանը Լոռու …

կարդալ ավելին

Ուզում են առանձնացնել

31.08.2007

Ըստ «karabakh-open»-ի` ԼՂՀ-ում որպես պետական պաշտոնների պակասության հարցի լուծման տարբերակ՝ շատ է քննարկվում ԼՂՀ Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության տարանջատման եւ այն երկու կամ երեք նախարարությունների վերածելու հարցը: Նաեւ նշվում է, որ այս փոփոխություն՝ կադրային փոփոխությունների ֆոնին՝ սա թերեւս անհավանական չէ, քանի որ նշվում է, որ նախարարության մեկ կեսի ղեկավար կարող է նշանակվել Արմեն Սարգսյանը, …

կարդալ ավելին

Սեզոնային զեղչեր՝ Հայաստանի Հանրապետությունում

25.08.2007

Մեր տեղեկություններով, ռուսական «Տրոյկա-Դիալոգ» ընկերությունը պատրաստվում է գնել հայաստանյան «Հայներարտբանկը», որի հետ ընթանում է բանակցությունների վերջին փուլը: Վերջին շրջանում քննարկվում է նաեւ հայկական մեկ այլ` «Առէկսիմբանկի» վաճառքի լուրը, որը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ցանկանում է գնել ռուսական «Գազպրոմբանկը»: Եթե այս գործարքները կայանան, ապա Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր հիմնական ոլորտներում հաստատված ռուսական կապիտալը զգալիորեն կընդլայնվի նաեւ …

կարդալ ավելին