ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր գրանցեց թիվ 15 ընտրատարածքի լրացուցիչ ընտրություններում առավելագույն քվե ստացած ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանին: ԿԸՀ այս որոշումը ստորագրել են հանձնաժողովի բոլոր ութ անդամները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին տեղի ունեցած լրացուցիչ ընտրություններին ՀՀԿ անդամ Խաչիկ Մանուկյանի օգտին քվեարկել էր 16.121, իսկ Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի օգտին` 10.067, ՀՅ դաշնակցության ներկայացուցիչ Գուրգեն Շահինյանի օգտին` 7248, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին` 1220 մարդ: