Զինամթերք են հայտնաբերել

01/09/2007

Երեկ ժամը 15:00-ի սահմաններում Շիրակի մարզի փրկարարական ծառայությունն ահազանգ է ստացել այն մասին, որ աղբահանության աշխատանքների ժամանակ Գյումրիի տարածքային զինկոմիսարիատի նկուղներում հայտնաբերվել է զինամթերք: Ականների առկայության մասին տեղեկացվել են նաեւ իրավապահ մարմիններն ու Գյումրու 102-րդ ռուսական բազայի հրամանատարությունը: Շիրակի մարզի Փրկարարական վարչության պետ Անդրանիկ Պողոսյանի տեղեկացմամբ` ժամը 16:00-ին իրավապահ մարմինների եւ ԱԻՎ աշխատակիցների կողմից տարածքից քաղաքացիների տարհանման աշխատանքներից հետո, 102-րդ ռուսական բազայի սակրավորների խումբը սկսում է զինամթերքի վնասազերծման աշխատանքները, որի արդյունքում տարածքից հայտնաբերվել է մեկ ուսումնական արկ, 1 մարտական ական եւ 1 թնդանոթի արկի դատարկ լիցքավորիչ: