Տե՞ր ես մաղթանքներիդ

01/09/2007

Երեկ Թուրքիայի նորընտիր նախագահ Աբդուլլահ Գյուլին իր շնորհավորական ուղերձն է հղել նաեւ Հայաստանի «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ընդունեցեք, խնդրեմ, իմ շնորհավորանքները ամենապատասխանատու պաշտոնում Ձեր ընտրվելու առիթով` մեր երկրների եւ նրանց ընդհանուր հարեւանության համար նույնքան վճռորոշ այս խաչմերուկում: Հույս եմ տածում, որ Ձեր, ինչպեսեւ մոտ ապագայում ընտրվելիք Հայաստանի նոր նախագահի պաշտոնավարման օրոք թուրք-հայկական հարաբերությունները կմտնեն ներհայեցողության, հետազոտման, բացահայտման եւ վերջնական կանոնակարգման որակապես նոր փուլ: Այս ամենը կարող է տեղի ունենալ ոչ միայն բարձր քաղաքագիտության եւ ստեղծագործական դիվանագիտության շնորհիվ, այլ եւ ապագայի անկեղծ, երկուստեք քննման միջոցով` խարսխված Պատմության համարձակ ու աննախադեպ ընդունման վրա: Թուրքիան, Հայաստանը եւ իրենց հարաբերությունների որակը առանցքային են առավել լայն տարածաշրջանում իրական անվտանգության եւ համագործակցության ներուժն իրացնելու համար: Մեր պետությունների միջ եւ գոյություն ունեցող խոր վիհերը` լինեն դրանք ժամանակակից բնույթի թե Մեծ Հայրենազրկման տխուր ժառանգության արգասիք, պետք է հաղթահարվեն եւ լուծվեն ճշմարտությամբ, շիտակությամբ, նորընտիր երկու ղեկավարների եւ նրանց բարյացակամության ու շահագրգիռ համաքաղաքացիների գործակցության միջոցով: Թող Աստված Ձեզ հեռատեսություն, կամք եւ առողջություն շնորհի` այդ օրը վաստակելու համար»,- ասված է Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձում: