Հայաստանի բջջային երկրորդ օպերատոր համարվող «Վիվա Սելլ» ընկերության ղեկավարությունը երեկ Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնապես հաստատել է «Վիվա Սելլը» ռուսական MTS ընկերությանը վաճառելու մասին տեղեկությունը, որը շրջանառվում էր վերջին մի քանի ամիսներին: Ըստ այդմ, MTS-ը գնել է «Վիվա Սելլի» բաժնետոմսերի 80 տոկոսը` 310 մլն եվրոյով: Բաժնետոմսերի մնացած 20 տոկոսը, ըստ պայմանագրի, MTS-ին է վաճառվելու …
կարդալ ավելինՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրավերով այսօր մեկօրյա ոչ պաշտոնական, «ընկերական» այցով Վրաստան, ավելի կոնկրետ՝ Բաթում է մեկնելու ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս հոկտեմբերի առաջին տասնօրյակում կմասնակցի Դուշանբեում կայանալիք ԱՊՀ հերթական գագաթաժողովին: Նույն օրերին կմասնակցի նաեւ դարձյալ Դուշանբեում կայանալիք Եվրազեսի գագաթաժողովին (Հայաստանն այստեղ մասնակցում է դիտորդի կարգավիճակով): Այնուհետեւ, հավանաբար հոկտեմբերի 10-12-ին, Ռ. Քոչարյանը կլինի Բրյուսելում, որտեղ …
կարդալ ավելինՀանրապետական կուսակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն առաջիկա նախագահական ընտրությունները դիտարկում է «Սերժ Սարգսյան եւ մյուսներ» ձեւաչափի մեջ: Ինչ վերաբերում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրմանը, ապա Ա.Աշոտյանը կարծում է, թե այդ խոսակցությունները զուտ պարապության հետեւանք են. «Օգոստոսյան օրերին, երբ քաղաքական պայքարն այնքան թեժ չէր, լրատվամիջոցներին եւ մարդկանց գուցե հաջողվում էր հասարակության ուշադրության կենտրոնում պահել այդ …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների գնահատականներով, ամենեւին էլ պետք չէ զարմանալ, որ ՀՅԴ-ն այս անգամ իր Գերագույն ժողովը որոշել է անցկացնել ԼՂՀ-ում, քանի որ նրանք, ինչպես նաեւ ՀՌԱԿ-ը, միշտ էլ իրենց ժողովներն ու հավաքներն ավանդույթի համաձայն` անց են կացրել այլ պետություններում: «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ասաց. «ՀՅԴ-ն ունի իրեն ներհատուկ այդ ձեւը` արտասահմանում իր համագումարներն ու …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը երեկ ԱԺ ճեպազրույցում հայտարարել է, թե իրենց պատգամավորները «դեմ» են քվեարկել գլխավոր դատախազի նշանակմանը, սակայն հայտարարվել է, թե 3 «դեմ» է արձանագրվել: Այս մեղադրանքներին ի պատասխան, ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանն ասել է. «Նման հայտարարությամբ հանդես գալու հնարավորություն իրենք երեկ ունեին, բայց իրենք այդ ընթացքում դա չարեցին ու հասկացան, …
կարդալ ավելինԽորհրդարանական խումբ-խմբակցությունների այս նստաշրջանի երեկվա առաջին ճեպազրույցի հիմնական թեման «Ժառանգության» ներկայացրած Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին օրինագիծն էր, որն ԱԳ նախկին նախարար, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը (նա է օրինագծի հեղինակը) որոշել է անպայման մտցնել ԱԺ օրակարգ: Զուգահեռաբար պատգամավորները նաեւ իրենց տեսակետներն էին արտահայտում Դաշնակցության հայտարարության առնչությամբ, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներն անարդյունավետ լինելու դեպքում` իրենք հայտարարելու …
կարդալ ավելինԱնկախ նրանից, թե ում թեկնածությունը կառաջադրեր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում, Ազգային ժողովը, թող որ մի երկու օր ցուցադրական (ու, ցավոք, ոչ գրագետ) հարցուպատասխանից հետո, միեւնույն է, հաստատելու էր: Եվ առանց լուրջ վերլուծությունների էլ պարզ էր, որ ՀՀ հաջորդ գլխավոր դատախազը դարձյալ շարունակելու է մնալ Աղվան Հովսեփյանը: Թվում էր` փոփոխված սահմանադրությամբ գլխավոր …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է, այս ամսվա վերջին աշխատանքային այցով Մոսկվա է մեկնելու ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Ըստ մեր աղբյուրների` նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը իր գործընկերոջ` ՌԴ վարչապետի եւ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահի հետ: Սակայն, ըստ լավատեղյակ աղբյուրների, հայաստանյան նախագահական ընտրություններից ընդամենը հաշված ամիսներ առաջ կատարվող այս այցը, բնականաբար, միայն տնտեսական (գուցեեւ՝ շատ կարեւոր) …
կարդալ ավելինԷմին Սամսոնիչն ու թառափները ԱԺ-ում երեկ կառավարության հետ հարցուպատասխանի օրն էր: Գրեթե ողջ կազմով ԱԺ եկած կառավարության անդամներին հարցեր ուղղելու համար հերթագրվեց ուղիղ 32 պատգամավոր, սակայն նրանցից շատերին այդպես էլ հերթը չհասավ: Ի դեպ, այս հարցուպատասխանը Սերժ Սարգսյանի համար առաջինն էր վարչապետի կարգավիճակում: Հարցուպատասխանի մեկնարկից մի քանի րոպե անց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարեց, թե …
կարդալ ավելինՀայաստանի նախագահի առաջիկա ընտրությանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր մասնակցության մասին լուրերն, ինչպես երեւում է, շատ են անհանգստացնում ոմանց, եւ աստիճանաբար ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում առաջին նախագահի նկատմամբ իրականացվող հակաքարոզչությունը: Ընդ որում, այս գործում իշխանություններն օգտվում են արդեն վաղուց մոռացության մատնված մարդկանց ծառայություններից: Իսկ առաջին նախագահի նկատմամբ իրականացվող հակաքարոզչությունը հիմնականում հեռու …
կարդալ ավելինՉնայած բազմաթիվ սպանություններին, որոնք, եթե ոչ ամեն օր, ապա 10 օրը մեկ տեղի են ունենում մեր երկրում, պարզվում է` «վիճակագրական տվյալներն» ամենեւին էլ մտահոգիչ չեն: Իսկ եթե որեւէ մեկին թվում է, թե մեր երկրում հանցագործությունների թիվն ավելացել է, ապա մոլորության մեջ է, որովհետեւ ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Աղվան Հովսեփյանի հրապարակած վիճակագրական տվյալներով` ընթացիկ տարվա …
կարդալ ավելինԱրդեն այսօր ակնհայտ է, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ իրականում ընտրություն է կատարվելու ոչ թե անձերի, այլ պետության ղեկավարման մոդելների միջեւ։ Այլ կերպ ասած, հասարակությունը պատասխանելու է ընդամենը մի հարցի. ուզո՞ւմ է շարունակել ապրել այսօրվա համակարգի պայմաններում, թե՞ արմատական փոփոխությունների է ձգտում։ Իսկ Հայաստանում այսօր ընդհանրապես կառավարման որեւէ մոդել գոյություն ունի՞։ Անշուշտ։ Եթե փորձենք հրաժարվել …
կարդալ ավելինԵրեկ Ռոբերտ Քոչարյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկային մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարի, վարչարարության խստացման, ինչպես նաեւ ստվերային տնտեսության ծավալների կրճատման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, հարկային եւ մաքսային գերատեսչությունների ղեկավարները, ոստիկանապետը, նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարը, Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրենը, գլխավոր դատախազի տեղակալը: Ըստ նախագահի մամլո …
կարդալ ավելինԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանի հարցին՝ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ նշեց, թե Ղարաբաղի խնդրում որեւէ նոր զարգացում չկա: «ԼՂ անվտանգությանն այսօր որեւէ լուրջ բան չի սպառնում, նույնիսկ հաշվի առնելով, այո, Ադրբեջանի տնտեսության ընդհանուր զարգացումը, որ տեղի է ունենում նավթային գործոնի շնորհիվ»,- ասաց Ս. Սարգսյանը: Ըստ նրա, Ադրբեջանի ղեկավարների նպատակը չի իրականանում: «Անցյալ տարի …
կարդալ ավելինՀՀ Արդարադատության նախարարության Պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված է 77 կուսակցություն: Լուծարման գործընթացում է երեք կուսակցություն: Տարեսկզբին լուծարվել էին երկու, իսկ 2006թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում` 54 կուսակցություն: Ընդ որում, դրանցից 5-ը լուծարվել են կամավոր, իսկ 49-ը` դատական կարգով: Վերջիններիս գործունեությունը 2005թ. հունվարին կատարված փոփոխություններից հետո չի համապատասխանել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքին:
կարդալ ավելինԵրեկ Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Տիգրան Դավթյանը` նշանակվելով «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն: Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել Վահագն Մովսիսյանին Չինաստանում Հայաստանի դեսպան նշանակելուց հետո:
կարդալ ավելինՀայաստանի քաղաքական թեժ եւ միապաղաղ ամռան հիմնական սենսացիաներից մեկը թերեւս եղավ Սամվել Բաբայանի՝ «Դաշինք» կուսակցությամբ հանդերձ ռամկավար դառնալու («Դաշինքի» լուծարման եղանակով) անսպասելի որոշումը։ Պակաս անսպասելի չէր նաեւ լուրը, թե Սամվել Բաբայանն այդ քայլից հետո դառնալու է ՀՌԱԿ ատենապետ, ինչը սակայն ՀՌԱԿ-ի պատասխանատուների կողմից մինչ օրս ոչ հերքվում է, ոչ էլ հաստատվում։ Մինչդեռ մեր լավատեղյակ աղբյուրների …
կարդալ ավելինԱյս շաբաթվա վերջին տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նախատեսվում է, որ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 15-ին, համանախագահները կայցելեն Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ: Սեպտեմբերի 17-ին նախատեսված են համանախագահների հանդիպումները Երեւանում: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահները Բաքու կայցելեն սեպտեմբերի 18-ին: Հիշեցնենք, որ վերջին շրջանում համանախագահներն ու տարբեր տրամաչափի եվրոպացի պաշտոնյաները տարբեր պատճառաբանություններով …
կարդալ ավելինԵրեկ մեկնարկեց գրեթե նորընտիր Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը: Եվ երեկ հայկական պառլամենտարիզմի վերջին շրջանի այն եզակի օրերից էր, երբ վաստակած հանգստից վերադարձած գրեթե բոլոր օրենսդիրները բարեհաճել էին գալ խորհրդարան: Իսկ այդ մասին վկայում էին ոչ այնքան մի կերպ դահլիճում նստած պատգամավորների խղճահարույց դեմքերը, որքան Դեմիրճյան փողոցում կուտակված շքեղ մեքենաները: Իհարկե, նրանք այսօր էլ ստիպված են …
կարդալ ավելինՍտի, ահավոր ստի եւ վիճակագրության հայտնի ասացվածքին կարող է ավելանալ նաեւ սոցիոլոգիան։ Այսպես, խորհրդարանական ընտրությունները «հորով-մորով» անելուց հետո Հայաստանի ամենասոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անցել է սոցիալական ոլորտին։ ՄԱԿ-ի «Հազարամյակների ծրագրի» պատվերով նա հետազոտել է աղքատությունը մեր երկրում։ Եվ եկել է մի եզրակացության՝ աղքատությունը Հայաստանում նվազել է։ «Փաստորեն, մենք 2004 թվականին ունեինք մոտ 40-41 տոկոս աղքատների քանակ, …
կարդալ ավելին