ՀՅԴ-ն հիմա էլ լավ օրի չէ՞

17/09/2007

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների գնահատականներով, ամենեւին էլ պետք չէ զարմանալ, որ ՀՅԴ-ն այս անգամ իր Գերագույն ժողովը որոշել է անցկացնել ԼՂՀ-ում, քանի որ նրանք, ինչպես նաեւ ՀՌԱԿ-ը, միշտ էլ իրենց ժողովներն ու հավաքներն ավանդույթի համաձայն` անց են կացրել այլ պետություններում: «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ասաց. «ՀՅԴ-ն ունի իրեն ներհատուկ այդ ձեւը` արտասահմանում իր համագումարներն ու միջոցառումները կազմակերպելու առումով: ՀՅԴ-ն կարող է ստանալ ցանկացած պետության համաձայնությունը, այդ թվում` ԼՂՀ-ի, եւ իր միջոցառումն անցկացնել այնտեղ»: Արձագանքելով այս մեղադրանքներին, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ ասաց. «Հարկավոր է մի քիչ ավելի քաջածանոթ լինել ՀՅԴ անցած ուղուն եւ պատմությանը: Լավ օրից չէ, որ ՀՅԴ-ն իր Գերագույն ժողովները կամ ընդհանուր ժողովները գումարել է արտերկրում: Տվյալ դեպքում մենք խոսում ենք ԼՂՀ-ում գումարվող Գերագույն ժողովի մասին: Դա ոչ արտերկիր է, ոչ էլ Հայաստանի Հանրապետության ներկա տարածք»: