ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը երեկ ԱԺ ճեպազրույցում հայտարարել է, թե իրենց պատգամավորները «դեմ» են քվեարկել գլխավոր դատախազի նշանակմանը, սակայն հայտարարվել է, թե 3 «դեմ» է արձանագրվել: Այս մեղադրանքներին ի պատասխան, ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանն ասել է. «Նման հայտարարությամբ հանդես գալու հնարավորություն իրենք երեկ ունեին, բայց իրենք այդ ընթացքում դա չարեցին ու հասկացան, որ դա քաղաքական գործընթաց է, եւ ուղղակի իրենց ուժերի մեջ տեղի ունեցավ տրոհում, որը, կարծում եմ, իրենց ներքին խնդիրն է: Իրենց ներսում պետք է դա քննարկեն եւ չփորձեն մեղադրանք ներկայացնել այս կամ այն քաղաքական ուժին»: