Այս շաբաթվա վերջին տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նախատեսվում է, որ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 15-ին, համանախագահները կայցելեն Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ: Սեպտեմբերի 17-ին նախատեսված են համանախագահների հանդիպումները Երեւանում: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահները Բաքու կայցելեն սեպտեմբերի 18-ին: Հիշեցնենք, որ վերջին շրջանում համանախագահներն ու տարբեր տրամաչափի եվրոպացի պաշտոնյաները տարբեր պատճառաբանություններով խուսափում էին Ստեփանակերտ այցելելուց: Նույնիսկ նրանցից մեկը մի անգամ ճանապարհի կեսից ետ դարձավ: Մնում է հուսալ, որ համանախագահներն այս անգամ ճանապարհի կեսից չեն փոշմանի: