Ինչպես հայտնի է, այս ամսվա վերջին աշխատանքային այցով Մոսկվա է մեկնելու ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Ըստ մեր աղբյուրների` նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը իր գործընկերոջ` ՌԴ վարչապետի եւ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահի հետ: Սակայն, ըստ լավատեղյակ աղբյուրների, հայաստանյան նախագահական ընտրություններից ընդամենը հաշված ամիսներ առաջ կատարվող այս այցը, բնականաբար, միայն տնտեսական (գուցեեւ՝ շատ կարեւոր) հարցերի քննարկումներով չի սահմանափակվելու: Հասկանալի է, որ փորձ է կատարվելու հնարավորինս որոշակիություն մտցնել նաեւ Ռուսաստանի իշխանական վերնախավի` Հայաստանում նախագահական ընտրությունների շուրջ մոտեցումներում: Այդ իսկ պատճառով, բացի ՌԴ նոր վարչապետի հետ հանդիպումից, մեր աղբյուրների պնդմամբ՝ լուրջ աշխատանք է կատարվում (պաշտոնական, թե ոչ պաշտոնական «խողովակներով») Մոսկվա կատարվելիք այցի շրջանակներում նաեւ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: