քաղաքականություն

ՄՏՍ-ը ուզում է գնել նաեւ «Ֆայբերնետը»

21.09.2007

«Վիվա Սելլի» 80 տոկոս բաժնեմասի սեփականատեր ռուսական ՄՏՍ ընկերությունը մտադիր է գործունեություն ծավալել նաեւ ինտերնետ ոլորտում: Ամենայն հավանականությամբ, ՄՏՍ-ն ուզում է ձեռք բերել «Ֆայբերնետը», որը համարվում է Հայաստանի երկրորդ ինտերնետ օպերատորը: Եթե այս գործարքը կայանա, նշանակում է՝ ռուսական ընկերությունը կարող է միանալ ՏԱԵ (Տրանս Ասիա-Եվրոպա) մալուխային ցանցին:

կարդալ ավելին

Հաջորդ փուլերում

21.09.2007

ԼՂՀ հայկական եւ ադրբեջանական համայնքների մասնակցությունը բանակցային գործընթացին նախատեսվում է հաջորդ փուլերից մեկում: Սեպտեմբերի 19-ին Բաքվում այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը: Նա ասել է, թե բանակցությանը ԼՂՀ-ի հայկական եւ ադրբեջանական համայնքների ներգրավման հարցը կլուծվի այն ժամանակ, երբ ձեռք բերվի կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ պայմանավորվածություն: «Դրա համար մասնավորապես պետք է ազատվեն Հայաստանի …

կարդալ ավելին

Որպեսզի չշահարկեն

21.09.2007

Օրերս «Իսկական իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհանես Գալաջյանի հետ տեղի ունեցած հերթական միջադեպը հասկանալի պատճառներով մեծ ուշադրության արժանացավ ու բնականաբար տարբեր, շատ դեպքերում՝ իրարամերժ վարկածներ առաջ քաշելու առիթ տվեց: Նախագահական ընտրարշավի նախաշեմին լրագրողի նկատմամբ տեղի ունեցած այս բռնությունը, բնականաբար, նաեւ գործող վարչախմբի դեմ սեւ քարոզչություն իրականացնելու հարմար առիթ հանդիսացավ: Այդ իսկ պատճառով, ըստ մեր տեղեկությունների, …

կարդալ ավելին

Առաջին նախագահը հաղթող թեկնածու է

21.09.2007

«ՏԷՑ-ի կռուգ» տեսած ժողովրդի համար Դավթաշենում տեղի ունեցած հրաձգությունը զարմանալի չէ: Եվս մեկ անգամ փաստում ենք, որ երկրում իշխանությունը կրիմինալի կողմից է ձեւավորված եւ բնականաբար չի կարող պայքարել այդպիսի երեւույթների դեմ, հետեւաբար մենք պարբերաբար ականատես կլինենք այդպիսի դեպքերի: Երեկ «Փաստարկ» ակումբում նման տեսակետ հայտնեց Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Վերջինս երեկ նաեւ դատապարտեց …

կարդալ ավելին

Վանաձորում կրքերը չեն հանդարտվում

21.09.2007

Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունից հետո Վանաձորում կրքերը դեռ չեն հանդարտվել: Սպանությունից հետո ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով ձերբակալվեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդին՝ Արման Դարբինյանը, ով այժմ գտնվում է «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Դրանից հետո Վանաձորի դատախազությունը հարցաքննել եւ ծեծի էր ենթարկել Արմանին պատկանող «Բելիսիմո» սրճարանի հինգ աշխատողների (այս մասին պատմել էին սրճարանի աշխատակիցները), որոնցից …

կարդալ ավելին

Ժամանակ՝ հարցեր պատրաստելու համար

21.09.2007

Երեկ Քրեական գործերով վերաքննիչ դատարանում կայացավ «Ռոյալ Արմենիա» ընկերության փոխնախագահ Արամ Ղազարյանի հերթական դատավարությունը: Հիշեցնենք, որ նույն դատարանը մեկ ամիս առաջ ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանի մասն ընդհանուր գործից անջատել է, նրա նկատմամբ կայացրել է կալանքի որոշում եւ հայտարարել է հետախուզում: Գ.Հակոբյանը բուժման նպատակով գտնվում է Իսպանիայի Մադրիդ քաղաքում: Ընկերության ղեկավարները մեղադրվում էին մաքսանենգության, փողերի լվացման, …

կարդալ ավելին

Միեւնույն է՝ ՀՅԴ հին ընկերը երկրի նախագահն է

21.09.2007

Դաշնակցական Արմեն Ռուստամյանը, ում անունը՝ որպես նախագահի հնարավոր թեկնածու, նույնպես հնչել է ՀՅԴ Գերագույն ժողովում, երեկ, կարելի է ասել, սկսեց ընդդեմ Վահան Հովհաննիսյանի իր քարոզարշավը: Մինչեւ նոյեմբերին կայանալիք ՀՅԴ արտակարգ Գերագույն ժողովը, ՀՅԴ այս երկու թեկնածուները «տարբեր ոճերով, շեշտադրումներով» նույն գաղափարների շուրջ մրցակցություն են անցկացնելու, որպեսզի «բյուրեղացնեն ու հասունացնեն» նախագահի թեկնածուի մասին ՀՅԴ շարքերի ցանկությունները: …

կարդալ ավելին

Կողմ են Տեր-Պետրոսյանի առաջադրմանը

21.09.2007

«Շատ էլ լավ կանի` թող առաջադրվի»,- այսպես եղավ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի պատասխանն այն հարցին, թե ինչպես է ՀՅԴ-ն վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրմանը: «Այն, որ ասում էի` պայքարը պետք է դառնա գաղափարական, քաղաքական, այո, դա կնպաստի առնվազն հենց այդ խնդիրների լուծմանը: Ճիշտ է` 10 տարի է, մենք չենք լսել Տեր-Պետրոսյանի ամբողջական տեսակետները, չգիտենք` ինչ փոփոխություններ …

կարդալ ավելին

Բազեյանն անդրդվելի է

21.09.2007

«Դաշինք» եւ Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցությունների հետ միավորման հարցը դեռ «Ազգային վերածնունդ» կուսակցության օրակարգում է, եւ միավորումը տեղի կունենա՝ «երբ որ կստացվի»: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է «Ազգային վերածնունդի» ղեկավարի պաշտոնից հրաժարական տված Ալբերտ Բազեյանը: Մեկնաբանելով իր կուսակցության Արմավիրի, Շիրակի, Արագածոտնի մարզերի տարածքային կառույցների ղեկավարների՝ նախօրեին տարածած հայտարարությունը, թե «Բազեյանը նպատակային քաղաքականություն է վարում՝ կազմակերպությունը …

կարդալ ավելին

Ադաթ կա սակայն դատական համակարգում

21.09.2007

Եվ այսպես, ՀՀ Արդարադատության խորհուրդը դատավոր Պարգեւ Օհանյանի դեմ կարգապահական վարույթ է անցկացնելու։ Կոպիտ ասած՝ նրա հարցը քննելու են եւ անպայման փորձելու են ինչ-որ կերպ պատժել։ Համընդհանուր կարծիքի համաձայն, պատճառը «Ռոյալ Արմենիայի» գործն է։ Եթե հիշում եք, ժամանակին այդ ընկերությունը Մաքսայինին մեղադրել է կաշառք պահանջելու մեջ, հետագայում ընկերության ղեկավարներին կալանավորել էին, բայց դատավոր Պարգեւ Օհանյանը …

կարդալ ավելին

Աղանդավորության մարտահրավերներ

20.09.2007

ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ աշխարհի երկրներում կրոնական հանդուրժողականության մասին ամենամյա զեկույցի Հայաստանին նվիրված հատվածում արձանագրված է, որ անցած մեկ տարվա ընթացքում այս առումով Հայաստանում էական փոփոխություն չկա։ Հետաքրքիր է սակայն, որ Պետդեպարտամենտը որպես Հայաստանում արձանագրված «բացասական երեւույթ»՝ նշում է, օրինակ, որ հայկական բանակում Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներից բացի, այլ կրոնական խմբավորումների ներկայացուցիչներ քարոզելու իրավունք չունեն։ Ուշագրավ է …

կարդալ ավելին

Սփյուռքին չի հուզում

19.09.2007

Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը բացասական վերաբերմունք ունի ներկայումս ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառվող՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծի նկատմամբ: Ինչպես նա հայտարարել է «Զաման» թերթին տված հարցազրույցում, այդ օրինագիծը «խափանում է ինչպես թուրք ժողովրդի եւ թուրքահայերի, այնպես էլ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները»: «Մենք մեր թուրք բարեկամների հետ ենք ապրում ամեն օր: Բանաձեւի ընդունումը սառնություն կմտցնի …

կարդալ ավելին

Բացեք սահմանը

19.09.2007

ԱՄՆ-ը Թուրքիայի նորընտիր ղեկավարներին համարում է ԱՄՆ-ի բարեկամներ եւ կոչ է անում լուրջ եւ վճռական քաղաքական քայլեր կատարել՝ հրաժարվել Իրանի հետ էներգետիկ համագործակցության գործարքից, բացել Հայաստանի հետ սահմանը, վերացնել խոսքի ազատության խոչընդոտները, վերաբացել Հույն ուղղափառ եկեղեցու կրոնական դպրոցը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսը: «Թըրքիշ դեյլի նյուզի» փոխանցմամբ՝ Ատլանտյան խորհրդում շաբաթավերջին անցկացված …

կարդալ ավելին

Բիզնեսի փնտրտո՞ւք

19.09.2007

Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 15-16-ը մեկօրյա «ընկերական» այցով Աջարիայի մայրաքաղաք Բաթումում էր, որտեղ վրաց գործընկեր Միխայիլ Սահակաշվիլիի հետ քննարկել է հայ-վրացական հարաբերությունների օրակարգը: Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարներն այցելել են նաեւ Քոբուլեթի: Միխայիլ Սահակաշվիլին ներկայացրել է զբոսաշրջության զարգացման հեռանկարները, որը երեւի շատ է հետաքրքրել վերջերս մասնավոր այցով Հունաստան մեկնած Քոչարյանին:

կարդալ ավելին

Show Must Go On

19.09.2007

Ի հեճուկս բոլոր այն կանխատեսումների, թե Դաշնակցությունն առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չի ունենա, երեկ ՀՅԴ` Ստեփանակերտում կայացած Գերագույն ժողովը որոշել է, որ «ՀՀ նախագահի թեկնածու կառաջադրի՝ ընտրություն կատարելով ընկերներ Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Ռուստամյանի միջեւ»։ Դաշնակցականները նախագահի թեկնածու են ընտրելու նոյեմբերին կայանալիք «արտակարգ Գերագույն ժողովում»: Այսինքն` առաջիկա 2 ամիսներին նախագահի թեկնածուի թեկնածուներ Վահան Հովհաննիսյանն …

կարդալ ավելին

Ծրագրերի ու մտքերի «մասունքներ»

19.09.2007

Արդեն սովորական է դարձել, որ գրեթե 10 տարի Հայաստանում իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն այդ տարիներին արձանագրված դրական տեղաշարժերը վերագրում է իրեն՝ միաժամանակ բացասականը բարդելով ուրիշների վրա: Իսկ ՀՀ Ազգային ժողովի վերջին ընտրությունից հետո մի շարք պաշտոններ ստացած ՀՅԴ ներկայացուցիչները սկսեցին հայտարարել, որ իրենք այլընտրանք են թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը: Եվ հիմա, իրենց «ո՛չ ընդդիմություն, ո՛չ …

կարդալ ավելին

Բացահայտենք ինքներս մեզ

19.09.2007

Ռոբերտ Քոչարյանի կարգադրությամբ երեկ ստեղծվել է Միջգերատեսչական հանձնաժողով, պետբյուջեի հարկային մուտքերի հավաքագրման եւ գերավճարների կուտակման, ապրանքների ներմուծման եւ իրացման շղթայում ստվերային շրջանառությունների հարկման միջոցով Հարկային հավաքագրումների մակարդակի բարձրացման նպատակով, որը ղեկավարելու է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը: Հանձնաժողովի կազմում ներկայացուցիչներ կան նաեւ նախագահի աշխատակազմից, Մաքսային պետական կոմիտեից, Ոստիկանությունից, ԱԱԾ-ից եւ Գլխավոր …

կարդալ ավելին

Սեպտեմբերի 21-ին չի խոսելու

19.09.2007

Թեպետ քաղաքական շրջանակներում եւ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ իր վերջնական որոշման մասին հայտարարելու է Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, սակայն ՀՀՇ որոշ ներկայացուցիչներ հավաստում են, որ Լ. Տեր-Պետրոսյանն այդ օրը կլինի ՀՀՇ-ում, ուր ավանդաբար նշվում է Անկախության տոնը, եւ այդ օրը նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին …

կարդալ ավելին

Էլի ասացին, որ ոչինչ չեն ասելու

19.09.2007

Ստեփանակերտ այցելելուց հետո՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ պարոնայք Ֆասյեն, Մերզլյակովը եւ Բրայզան, Երեւանում հանդիպեցին լրագրողների հետ եւ, ըստ էության, ոչ մի նոր բան չասացին։ Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի խոսքերով, Ստեփանակերտում իրենք շատ արդյունավետ հանդիպում են ունեցել Բակո Սահակյանի հետ։ Նշենք, որ ԼՂՀ նախագահի մասին մինչ այդ բավական ջերմ արտահայտվել էր նաեւ Մեթյու Բրայզան, ասելով. «Բակո …

կարդալ ավելին

Գովաբանել են մարդասպանին

19.09.2007

YouTube կայքէջում անցած շաբաթավերջին տեղադրված տեսահոլովակը, որում Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող Օգյուն Սամասթին եւ սպանության դրդիչներից Յասին Հայալին գովաբանող երգն ուղեկցվում է համապատասխան կադրերով, աղմուկ է բարձրացրել Թուրքիայում: Տեսանյութում ընդգրկված են Սամասթի եւ Հայալի լուսանկարները: Երգում պարունակվող ուղղակի սպառնալիքները «հայերին սատարողների» հասցեին ուղեկցվում են Դինքի սպանությունից անմիջապես հետո նկարահանված կադրերով, …

կարդալ ավելին