Օրերս «Իսկական իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհանես Գալաջյանի հետ տեղի ունեցած հերթական միջադեպը հասկանալի պատճառներով մեծ ուշադրության արժանացավ ու բնականաբար տարբեր, շատ դեպքերում՝ իրարամերժ վարկածներ առաջ քաշելու առիթ տվեց: Նախագահական ընտրարշավի նախաշեմին լրագրողի նկատմամբ տեղի ունեցած այս բռնությունը, բնականաբար, նաեւ գործող վարչախմբի դեմ սեւ քարոզչություն իրականացնելու հարմար առիթ հանդիսացավ: Այդ իսկ պատճառով, ըստ մեր տեղեկությունների, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը խոսակցություն է ունեցել թե ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ու թե ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, որի ընթացքում ամենակտրուկ կերպով պահանջել է ոչ միայն հնարավորինս արագ գտնել Հ. Գալաջյանին ծեծողներին, այլ, որ ամենից կարեւորն է, պատվիրատուին կամ պատվիրատուներին: