Սեպտեմբերի 21-ին չի խոսելու

19/09/2007

Թեպետ քաղաքական շրջանակներում եւ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ իր վերջնական որոշման մասին հայտարարելու է Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, սակայն ՀՀՇ որոշ ներկայացուցիչներ հավաստում են, որ Լ. Տեր-Պետրոսյանն այդ օրը կլինի ՀՀՇ-ում, ուր ավանդաբար նշվում է Անկախության տոնը, եւ այդ օրը նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին որեւէ հայտարարություն չի լինելու: Մեր զրուցակցի կարծիքով` նման խոսակցությունները կամ Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձը ցանկացող քաղաքական եւ հասարակական ուժերի լոկ ցանկությունն է, կամ իշխանական շրջանակների կողմից Լ. Տեր-Պետրոսյանի նկատմամբ կիրառվող սեւ PR-ի էլեմենտներից մեկն է: ՀՀՇ ներկայացուցիչը նաեւ նշեց, որ Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրվելու հարցն ավելի պարզ կդառնա ՀՀՇ հոկտեմբերյան համագումարի ժամանակ: