Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 15-16-ը մեկօրյա «ընկերական» այցով Աջարիայի մայրաքաղաք Բաթումում էր, որտեղ վրաց գործընկեր Միխայիլ Սահակաշվիլիի հետ քննարկել է հայ-վրացական հարաբերությունների օրակարգը: Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարներն այցելել են նաեւ Քոբուլեթի: Միխայիլ Սահակաշվիլին ներկայացրել է զբոսաշրջության զարգացման հեռանկարները, որը երեւի շատ է հետաքրքրել վերջերս մասնավոր այցով Հունաստան մեկնած Քոչարյանին: