«Վիվա Սելլի» 80 տոկոս բաժնեմասի սեփականատեր ռուսական ՄՏՍ ընկերությունը մտադիր է գործունեություն ծավալել նաեւ ինտերնետ ոլորտում: Ամենայն հավանականությամբ, ՄՏՍ-ն ուզում է ձեռք բերել «Ֆայբերնետը», որը համարվում է Հայաստանի երկրորդ ինտերնետ օպերատորը: Եթե այս գործարքը կայանա, նշանակում է՝ ռուսական ընկերությունը կարող է միանալ ՏԱԵ (Տրանս Ասիա-Եվրոպա) մալուխային ցանցին: