Ուզում են առանձնացնել

31/08/2007

Ըստ «karabakh-open»-ի` ԼՂՀ-ում որպես պետական պաշտոնների պակասության հարցի լուծման տարբերակ՝ շատ է քննարկվում ԼՂՀ Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության տարանջատման եւ այն երկու կամ երեք նախարարությունների վերածելու հարցը: Նաեւ նշվում է, որ այս փոփոխություն՝ կադրային փոփոխությունների ֆոնին՝ սա թերեւս անհավանական չէ, քանի որ նշվում է, որ նախարարության մեկ կեսի ղեկավար կարող է նշանակվել Արմեն Սարգսյանը, որն անդամակցում է ՀՅԴ-ին, որը եւ սատարել է Բակո Սահակյանին ընտրությունների ժամանակ: Ի դեպ, ՀՅԴ-ին է նաեւ «պատկանում» Վերաբնակեցման, փախստականների եւ միգրացիայի հարցերով պետական վարչության ղեկավարի պաշտոնը: ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանն այս հնարավոր տարանջատումների մասին ասել է. «Այնքան ժամանակ, մինչեւ պետության բարձրագույն ղեկավարությունն այս սխեման պահի, ես` որպես գերատեսչության ղեկավար, պարտավոր եմ հավասար աչքերով նայել բոլոր ոլորտներին, եւ, կարծում եմ, մենք ի զորու ենք դա անել: Իսկ թե ինչ կորոշեն նորընտիր նախագահը եւ ղեկավարությունը, ինչպիսի մոտեցումներ կլինեն` դա նրանց գործն է: Համենայնդեպս, նախարարությունը տարանջատելու հարցի վերաբերյալ ինձ հետ ոչ մեկը չի խորհրդակցել»: