Պարզվում է` միայն ՀՀ պատգամավորները չէ, որ տառապում են ռեստորանահյուրանոցային շինություններ կառուցելու մոլուցքով: Մեր տեղեկություններով՝ ԼՂՀ Ստեփանակերտի ԱԺ նորակառույց շենքին կից գործում է «Արմենիա» անունով հյուրանոց, ռեստորան եւ ավիատոմսերի վաճառքի կետ, իսկ շենքի ետնամասում՝ գեղեցկության սրահ: Ի տարբերություն ԼՂՀ օրենսդիրների՝ ՀՀ օրենսդիրները գոնե Օպերայի շենքի տարածքն են գերադասում, ԱԺ եւ ՀՀ նախագահական շենքերին մոտ չեն գնում: Առայժմ։