Օսկանյանը չի մասնակցելու

01/09/2007

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ) եւ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) Բրյուսելում սեպտեմբերի 3-ին հանդիպում կունենան Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հավաստմամբ` համանախագահների հետ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի նոր հանդիպման անհրաժեշտություն չկար, քանի որ Փարիզում հուլիսի 10-ին նախարարն արդեն հանդիպել էր Յու.Մերզլյակովի եւ Բ.Ֆասյեի հետ: Հանդիպմանը, որին մասնակցել էին նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն ու ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակից Էլիզաբեթ Ռուդը, քննարկվել էին հայկական եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումների մերձեցման հնարավորություններն ու բանակցային գործընթացի շրջանակում հետագա անելիքները: Նշենք, որ բրյուսելյան հանդիպումից հետո կվճռվի երկկողմ հանդիպումների նպատակահարմարության հարցը: