Իմաստալից չէ

01/09/2007

«Ես զգուշությամբ եմ վերաբերվում, ամեն հանդիպմանը չեմ գնում, մանավանդ, որ համոզված չեմ, թե ինչ արդյունքի այն կարող է բերել: Իսկ ինչպես տեսնում եմ, այդպիսի ժողովներն արդյունքի չեն բերում»,- մեկնաբանելով ընդդիմադիր դաշտի որոշ առաջնորդների հավաքներին իր չմասնակցելը՝ «Ազատություն» ռ/կ-ին ասել է ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը: «Այդպես հավաքվել՝ «18 գումարած 1» կամ «50 հանած 6»-ով հավաքվել եւ ուղղակի խոսելը, ես կարծում եմ, իմաստալից չէ,- ասել է Մանուկյանը՝ հավելելով,- Բայց թող մյուսները հանդիպեն, խոսեն, եթե դրական արդյունք կլինի՝ ես միշտ ուրախ կլինեմ»: Նա հերքել է, թե հանդիպումներին իր չմասնակցելու պատճառն առաջիկա նախագահական ընտրություններում իրեն որպես միասնական թեկնածու առաջադրելու շուրջ ընդդիմադիրների համաձայնության չգալն է: