Շնորհավորանքներ Գյուլին

01/09/2007

Երեկ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել մասնավոր այցով Հունաստանում գտնվող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Հիշեցնենք, որ 2003թ. Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը գրավոր շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանին՝ Հայաստանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Աբդուլլահ Գյուլին երեկ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: