«Դաշինքը» որոշում է կայացրել, եւ այդ որոշումը բեկանման ենթակա չէ»,- ՀՌԱԿ-ի հետ միավորվելու իրենց որոշման վերաբերյալ «Ա1+»-ի հետ զրույցում ասել է «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը: Սեպտեմբերի վերջին տեղի կունենա կուսակցության վերջին համագումարը, որի ընթացքում կկայացվի «Դաշինքի» լուծարման որոշումը: Այս պահին «Դաշինքի» եւ «Ազգային վերածննդի» միջեւ բանակցություններ չեն ընթանում: Պատճառն, ըստ Գ. Ղլեչյանի, զուտ տեխնիկական է. իրենց կուսակցության կենտրոնական գրասենյակը տեղափոխվում է, եւ այդ պատճառով որեւէ մեկի հետ շփում չկա: Իսկ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն էլ ասել է, որ ինչ պայմանավորվածություններ ունեին, նման ձեւով շարունակվում է, եւ «մինչեւ տարեվերջ գործընթացն իր տրամաբանական արդյունքը կունենա»: Իսկ արդյո՞ք ՀՌԱԿ-ի անդամները նորմալ են վերաբերվում Սամվել Բաբայանի հետ դաշինքին: «Դե, հանդիպում ենք, խոսում ենք, ինչպիսի՞ն պետք է վերաբերմունքը լինի, եթե կրկնապատկվում ենք, եռապատկվում ենք»,- ասել է Առաքելյանը: